Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Tatev Hayrapetyan

Description
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 day, 13 hours ago

«Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ասում են, որ սահմանադրական խոչընդոտը հաղթահարելի է` պիտի պատասխանեն հետևյալ հարցերին.

  1. Ո՞նց են 101%-ով բացառելու որևէ մեկի կողմից նույնիսկ աննշան բռնությունը պրոցեսի ողջ ընթացքում, որպեսզի «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու» հոդվածով պրոցեսի բոլոր կազմակերպիչներին չբռնեն։ Իսկ էն, որ Նիկոլի ուժերի սահմաններում է կոնկրետ ընտրված մարդկանց հետ մի հատ տեսանելի մասշտաբի խփոցի սարքել` արդյո՞ք կասկածի տեղ է թողնում։

  2. Ո՞նց են հարաբերվելու էն իրողության հետ, որ մի մարդու իշխանության համար պայքարող նիկոլականները սահմանադրության փոփոխման ուղով գնալու դեպքում ողջ աշխարհի համար դառնալու են «սահմանադրականության պաշտպաններ»։ Սա համեմելով որ «ախպեր մենք էլ ենք հեղափոխական էլե, բայց ամեն ինչին ձև կա»։

  3. Ու վերջապես ո՞նց, ախպեր ջան ո՞նց են 35 հոգու համոզելու անել ավելի բարդ մի բան, եթե 18 հոգու ավելի հեշտ բան համոզելու եղանակ չգիտեն։ Փողոց փակելո՞վ։ Ու՞մ վրա ա ճնշում գործադրում փակ փողոցը։ Երբ ես ուղի եմ առաջարկում` դրա տակ իրագործման մեխանիզմն էլ եմ մտածած լինում, որ վերջում ստիպված չլինեմ բոլոր պարտնյորներիս քրֆեմ ոչ վճռական լինելու պատճառաբանությամբ։

Թե չէ, ես էլ եմ շատ ուզում «մեռնեմ սաղիդ ջանին, էս ինչ համախոհ ու միասնական ենք մենք իմ սիրելի հայ ազգ» տեքստը ասեմ»։

Տեքստը՝ Միքայել Նահապետյանի ֆբ էջից

Facebook

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

2 days, 17 hours ago

📍Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով գտնվում է Ադրբեջանում։ Ձեզ եմ ներկայացնում երեկ տեղի ունեցած Ալիև-Լուկաշենկո համատեղ մամուլի ասուլիսի երկու ուշագրավ հայտարարություն։
Ասուլիսի ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ շեշտել է պատերազմով հակամարտություններ լուծելու կարևորության մասին․ «Այսօր մենք քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի և ԱՊՀ-ի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ես Ալեքսանդր Գրիգորիևիչին տեղեկացրել եմ Հարավային Կովկասի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Եվ, բնականաբար, մտքեր փոխանակեցինք համաշխարհային քաղաքականության արդի հարցերի շուրջ։ Աշխարհում իրավիճակը փոխվում է բավականին արագ և, որպես կանոն, բացասական ուղղությամբ։ Նոր հակամարտություններ և անկայունության նոր օջախներ են ի հայտ գալիս։ Ցավոք, առկա հակամարտությունները, որպես կանոն, չեն լուծվում։ Բացառությամբ Հարավային Կովկասի հակամարտությանը, որը Ադրբեջանը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք համապատասխանությամբ, որն այսօր ճանաչված է ողջ համաշխարհային հանրության կողմից»:

Ալիևին երբեք, որևէ պարագայում չէր հաջողվի քաղաքական ամրագրում տալ պատերազմով ձևավորած իրողություններին, եթե Հայաստանում չլիներ Փաշինյանի կառավարությունը։ Փաշինյանն ընդունել ու ամրագրել է պատերազմով հարցեր լուծելու մեթոդը՝ դրանով իսկ Հայաստանը դնելով պատերազմի ու ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ։ Սա ինքնին հակասում է խաղաղության կառուցման կոնցեպտին։ Պատերազմով խաղաղություն կառուցել հնարավոր չէ։
Իր հերթին, Լուկաշենկոն ասուլիսի ժամանակ նշել է․ «Այո, մենք քննարկել ենք տարածաշրջանների անվտանգության հարցերը։ Իլհամ Հեյդարովիչն ինձ մանրամասն տեղեկացրեց, թե ինչ է կատարվում այստեղ՝ անհանգիստ տարածաշրջանում։ Եվ փառք Աստծո, որ ի դեմս Ադրբեջանի այստեղ հայտնվեց շատ հզոր, նորմալ առաջնորդ։ Դուք կարողանում եք վերահսկել Կովկասի տարածաշրջանը։ Սա միայն պատասխանատվություն չէ Ադրբեջանի համար, Դուք արդեն պատասխանատու եք Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի առնչությամբ մենք՝ այն ժողովուրդները, ովքեր Կովկասում չեն ապրում, իսկապես հույսեր ենք կապում։ Ուստի սա լրացուցիչ բեռ է Ձեզ համար, թեև Ձեզ արդեն բավարար է սեփական խնդիրները, սակայն, Դուք դրանից չեք կարող խուսափել, քանի որ ժամանակն ընտրել է Ձեզ, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, և Դուք պատասխանատու եք կովկասյան տարածաշրջանի համար՝ որպես առաջնորդ»։

Կարճ ու շատ կենցաղային մակարդակով ասած՝ Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»:
Պատերազմով ձևավորված իրողություններին քաղաքական ամրագրում տալով, արցախյան հակամարտության էջը փակված համարելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Փաշինյանը ոչ միայն ոտնահարել է հայ ժողովրդի շահերն ու արհամարհել պայքարն ու կռիվը, այլև մեծ հաշվով՝ վտանգել է ժողովրդավարության ապագան տարածաշրջանում՝ ներկայացնելով այնպես, որ բռնապետություններն ամենակարող են։ Դրանից հետո որքան էլ ձևացնի, թե ժողովրդավար է ու արևմտամետ, բայց փաստերն ավելի քան խոսուն են
։ Նրա քայլերը հակոտնյա են խաղաղությանն ու ժողովրդավարությանն առհասարակ, դրա համար էլ հարևան բռնապետությունը խրախճանքի մեջ է ու սիրով աջակցում է Փաշինյանի կառավարությանը։ Մեծ հաշվով, Փաշինյանն այսօր օգնում է Ալիևին փոխել իր բռնապետի ու ագրեսորի համբավն ամբողջ աշխարհում․․․**

3 days, 6 hours ago

«Երբեք տեսնված չէ, որ ժողովուրդն ավելին չտար, քան կարող են պահանջել իր առաջնորդները: Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից: Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարվում է «փափկամարմին» կենդանիների տեսակից, երբեք չի լինի հաղթական ու հարգված: Տկար, քաղաքականապես մուրացիկ և դիպվածով գոյությունը քարշ տվող, ահա՛ նման ժողովուրդը: Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը: Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում այն: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են հուսահատվում:

Այո՛, հանձին ժողովուրդների, միշտ էլ չափվում են իրենց մտավորականությունները, հաղթում կամ պարտվում իրենց առաջնորդող տարրերը: Եվ չի պարտվում այն կողմը, որ չի ուզում պարտվել: Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը: Դժբախտաբար, այսօր նա ոչ թե իրեն պարտված է զգում, այլև՝ պարտվողական: Նրա որոշ տարրերը մեր պարտության և բարոյալքումի օրերին ոչ թե չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգվածների համար, այլև պարտվողականության քարոզիչներ և բարոյալքիչներ դառան:
Զուրկ ապագայի զգացումից, ինչպես և ազգային բարոյականից, նա առանց մի հատիկ իսկ հարված փոխանակելու փորձի թշնամուն հանձնեց իր դիրքերը, որին այնքա՜ն մեծացրել էր տկարի իր երկչոտ երևակայությունը: Նա բառացիորեն բաժանեց ճակատագիրը ծանոթ առակի այն դժբախտ եղնիկի, որը, օդի մեջ քամուց տարուբերվող փետուրից սարսափահար, նետվում է ... ուղիղ որսորդի գիրկը: Նա նմանվեց այն զորամասին, որ ոչխարների հոտի բարձրացրած փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է՝ գլուխը կորցրած, և ընկնում ... թշնամու ամրացրած բանակատեղին:

Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին: Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցվածքով տկարացնում է իր ժողովրդի ուժի և կարողության գիտակցությունը: Վերջինին նմանվեց մեր մտավորականության մի մասը: Տեղի տվեց առանց մի հատիկ պատվո վերք ստանալու, նա փախավ և ոչ նահանջեց կռվադաշտից և իր դասալիքի հոգեբանությամբ բարոյալքեց թիկունքը: «Վատ է մեր ժողովուրդը, տգետ, անարի», - ամենուրեք հայտարարեց մեր սրտաթափ եղած մտավորականը: «Նա չի կռվում, նա չկռվեց և ի՞նչպես կարող էր կռվել տաճիկ բանակի դեմ», - գրեց ու տարփողեց ծանոթ մտավորականը: «Լինենք համեստ և բավականանանք քչով, ո՞վ ասեց, որ անպայման պետք է անկախ լինել ապրելու համար, ապրենք այնպես, ինչպես որ կուզեն թուրքն ու բոլշևիկը, և ոչ թե այնպես, ինչպես որ հայ ժողովուրդն է ուզում... Ահա՛ այսպես գրեց, խոսեց և դեռ չարախոսում է անմիտ պարտվողականը․․․»:

Գարեգին Նժդեհ, ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ

1 week, 3 days ago

Քանի որ Սրբազանը բեմից կարդաց իմ գրառումը, ապա հավելեմ, որ Փաշինյանին հեռացնելուց հետո մեզ բարդ ու կարեւոր աշխատանք է սպասում Ադրբեջանի հետ բանակցություններում, բայց այդ ճանապարհին իրավունքը մեր կողմն է, մենք ունենք բազմաթիվ լծակներ, իսկ Ադրբեջանն էլ՝ խոցելի կետեր։

Հույս ունեմ՝ կոլաբորանտները շուտով չեն լինի իշխանության ու մեր պայքարի ողջ ներուժը կուղղենք արտաքին ճակատին։ Ուժ, համբերություն ու խելամտություն մեզ բոլորիս։

1 week, 3 days ago

ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»։ Ի՞նչ լեգիտիմ՝ մոռացե՞լ եք, որ 2021ի հունիսին մուրճը ձեռքին ձեր «լեգիտիմը»՝ Արցախի համար անջատում հանուն փրկության էր գոռում։ Դուք ուր, լեգիտիմն ուր…դուք անարժեք, անսկզբունք սուտասաններ եք, ուրիշ ոչինչ։ Լեգիտիմության ձեր միակ աղբյուրն էլ Բաքուն է։

1 week, 3 days ago

❗️Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու:

[Բագրատ Սրբազան]

2 weeks, 1 day ago

⚡️🔥Իրական Ադրբեջանի ու ծուռ հայելիների մասին

Ինչպես գիտեք, ես ադրբեջանական պետական քաղաքականությանն ու մամուլին, լրատվամիջոցներին, հաղորդումներին հետևում եմ ամենօրյա մակարդակով։ Այն, ինչ տեսնում եմ մեղմ ասած, շատ մտահոգիչ է։ Բայց ես գրում եմ դրա ընդամենը 10%-ը, ընդ որում՝ աչալուրջ եմ, որ հանրությանը ներկայացնեմ զտված տեղեկատվություն՝ հնարավոր լուծումներով։

Բայց ի՞նչ եմ ես տեսնում հակառակորդի մոտ՝ ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններ, էթնիկ հայի հանդեպ ատելության քարոզ, անդադար զորավարժություններ ու միլիտարիզացիա, ակտիվ քաղաքականություն Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով (տնտեսություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, իրավական տիրույթ և այլն)։ Մի խոսքով, տեսնում եմ, որ Ադրբեջանը ոչ միայն չի փոխել իր վերաբերմունքը հայկական պետության ու հայի նկատմամբ, այլ ավելի ագրեսիվ ու համառ է դարձել իր նկրտումներում։
Այս իրողությանը զուգահեռ, կա իրավիճակ, երբ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերության միջոցով, ստեղծում են Ադրբեջանի մասին բոլորովին այլ ընկալում։ Նրանք այնպես են ներկայացնում, որ Ադրբեջանը կառուցողական է, կարելի է ուղիղ քաղաքական պայմանավորվածություններով հարց լուծել այդ պետության հետ։
Պատրանք են ստեղծում, որ դա այն Ադրբեջանը չէ, որ մեկ տարի առաջ 120 հազար հայի բլոկադայի մեջ էր պահում, իսկ հետո բռնի տեղահանման ենթարկել, ոչ էլ այն Ադրբեջանն է, որտեղ մենք ռազմագերիներ ու ապօրինաբար պահվող անձինք ունենք մինչ օրս, առավել ևս դա այն Ադրբեջանը չէ, որտեղ զինծառայողները կարող են անմարդկային խոշտանգումների ու անդամահատման ենթարկել հայ կին զինծառայողին։ Իշխանական քարոզչամեքենան լծված է ապացուցելու, որ սա ուրիշ Ադրբեջան է, բարի, խաղաղասեր։ Դե իսկ եթե հանրությունը դա չի ընկալում դեռևս, ոչինչ, թող ծառեր տնկեն, չտեսնեն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։
*📍Սա շատ տիպիկ է ՀՀ իշխանություններին, իրենք փորձում են չտեսնելու տալ իրողությունները, քանի որ ունակ չեն դրանց համարժեք արձագանքել։ Արդյունքում իրենց ողջ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի կեղծ իմիջի ձևավորմանը։ Ընդ որում, սա նաև օգնում է Ադրբեջանին խորամանկորեն դիրքավորվել միջազգային հարթակներում՝ իր ագրեսիվ, ռազմատենչ ու բռնապետական իմիջը կոծկելու համար։*

2 weeks, 3 days ago

Կիրանցում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ու կոլաբորացիոնիստական հակումներն ապացուցելու համար, այդ նպատակով էլ ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը։ Եթե հանես այդ համակարգը, Փաշինյանն այլևս իշխանություն չի ունենա Հայաստանում։

Ես համոզված եմ, որ խելացի աշխատելու, անհատական էգոներն ու վախերը մի կողմ դնելու ու հստակ տեսլականով ասպարեզ գալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա շարունակել իր կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Ալիևին պետք է զրկել իր զենքից, որպեսզի հնարավոր լինել դիմակայել այս սպառնալիքներին։ Այդ հնարավորությունը մենք այսօր ունենք, մնում է շատ չուշանանք․․․

2 weeks, 5 days ago

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Այս տեսանյութից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ Վարդանյանի թեման լուրջ անհանգստություն է պատճառում Բաքվին, շատ կարևոր է, որ թեման չմոռացվի, դրա մասին խոսվի, միջազգային աղմուկը դա ճնշման կարևոր գործիք է։

Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։

Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

Telegram

AzTV

***🔴*** Nikol lobbiçilərin “Vardanyan kartı”nı zibilliyə atdı: separatçıya dəstək verənlərin “əli kəsildi” #AZTV #aztvxeber #sonxəbər

3 weeks, 5 days ago

Մենակ կոլաբորանտ իշխանությունը կարող է ողջ կազմով ուրախանալ հող ու դիրք զիջելով…ու պատերազմը մոտեցնելով։ Հիրավի, պատմական է նման ակնհայտ կոլաբորացիոնիզմը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում։

Իսկ զուգահեռ իրականության մեջ Ալիեւը հիշեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեեւ երբեք էլ չի մոռացել, ուղղակի երազանքների ցուցակը տվել է Փաշինյանին, որ «կոլըչկա», «կոլըչկա» անի։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago