Tatev Hayrapetyan

Description
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

1 week, 6 days ago
***🇮🇱******⚖️*** **Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի …

🇮🇱⚖️ Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։

Այս լուրը տեղադրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ տեսնենք, թե որքան կարևոր են միջազգային իրավական ընթացակարգերը, որոնցից ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնարկում են, որ կարող են հրաժարվել․․․

2 weeks, 1 day ago

Որքան էլ բարդ ժամանակներ են, միեւնույն է ամեն անգամ համոզվում ես, որ հենց բարդ ժամանակներում է կարեւոր արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ մարդ մնալը։ Նրանք, ովքեր ժամանակին կարող էին օգնել փոխել Փաշինյանին՝ կանխելով բազմաթիվ աղետներ պետության համար, գերադասեցին կարճաժամկետ պաշտոններն ու հարմարավետությունը, հիմա էլ կախված են հենց այդ նույն Փաշինյանի տրամադրությունից ու կամքից, ով «sms»-ով նրանց տուն է ճանապարհում։

Պետական պաշտոնյա լինելը դա շատ լուրջ պատասխանատվություն է, մեծ մասը գերադասում է ընդամենը պաշտոն ու դիրք՝ «մոռանալով» պետությանը ծառայելու մասին։
Ու որքան էլ պարադոքսալ հնչի՝ հիմա քաղաքականության մեջ ամենակարեւորը սկզբունքային լինելն ու սեփական խոսքին հավատարիմ մնալն է, թե չէ ամեն շրջան ավարտվելու է, մնալու ես դու՝ քո խղճի հետ, որին ուզես թե չուզես՝ միեւնույն է՝ հաշվետու ես…

2 weeks, 1 day ago

– Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հայկական կողմի չմասնակցելը COP 29-ին «կորսված հնարավորություն է»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս որոշումը։ – Շատ դժվար է գնահատել մի որոշում, որը դեռ չի կայացվել, որովհետև նրանք չեն բացառում, որ…

2 weeks, 6 days ago

🔥⚡️ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի…

2 weeks, 6 days ago
3 weeks ago

⁉️🙂Несколько дней назад, на открытии COP29, я разместила на своей странице в X видео с макетом кита на Бакинском бульваре, что часто бывает на подобных конференциях. Но основной смысл моего поста заключался в том, что многие мировые лидеры, отказавшись от участия в этом событии, косвенно помешали Алиеву скрыть его авторитарный имидж и ответственность за этнические чистки в Нагорном Карабахе. Впрочем, в самом посте не было ни слова о макете кита, за исключением самого видео, снятого азербайджанским оппозиционером.

В результате я вновь стала мишенью как фейковых, так и реальных азербайджанских пользователей, как на платформе X, так и в Telegram. Они даже не удосужились прочитать содержание моего поста, но решили еще раз продемонстрировать, на какие организованные нападки они способны. В итоге мой пост набрал почти 100 000 просмотров. Так что, благодаря деньгам, полученным Алиевым, они сами помогли мне снова поднять тему авторитарного режима Азербайджана и этнических чисток в Нагорном Карабахе. Все это стало возможным благодаря их исключительной ненависти и нетерпимости, направленной как против армян, так и против меня лично в этом конкретном случае.

Как показывает практика, наши соседи гораздо более предсказуемы, чем нам кажется или чем их нам представляют. Главное - правильно работать на всех платформах.

3 weeks, 5 days ago

‼️«Հայ ժողովուրդն էլ պետք է իմանա, թե ով է իր գլխավոր թշնամին։ Դա մենք չենք: Մենք նրանց ոչ մի վատ բան չենք արել։ Մենք նրանց հաց տվեցինք։ Նրանք ապրել են մեր հողերում, իրենց համար կյանք են կառուցել դրանց վրա։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք այստեղ են տեղափոխվել միայն 19-րդ դարում։ Ի՞նչ վատ բան արեցինք նրանց։

Նրանք մեր դեմ ցեղասպանություն են գործել ՝ Խոջալուի ցեղասպանությունը։ 30 տարվա ընթացքում նրանք ավերեցին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը, պղծեցին, քանդեցին մեր մզկիթները, ականապատեցին ամբողջ այդ տարածաշրջան …Մենք նրանց թշնամիները չենք, նրանց թշնամիները քաղաքական գործիչներն են, որոնք կանգնած են նրանց թիկունքում, իսկ հետո նապաստակների, մկների պես փախչում են։ Թող նրանք լավ լսեն իմ խոսքերը»,-իր այսօրվա ռազմատենչ ելույթում հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը։

Փաստորեն մեզ՝ «եկվորներիս» հաց են տվել, տեղավորել «իրենց հողում», որտեղ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցն է հիմնել, իսկ մենք մինչ օրս դա չենք գնահատում…

3 weeks, 6 days ago

«Ամենայն տեղ ուտելը մին է,
Մարդ անընդհատ պիտ ուտի,
Բայց երանի, ով դմակով
Խաշլամային կհասնի»։

Այսպիսին պետք է լինի ՀՀ օրհներգը՝ ըստ ՔՊ առաջարկի 🙂

4 weeks ago

Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա չէ՞ հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ…

1 month ago

«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը։

«Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է նա։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանը չի գնալու որևէ թղթի ստորագրմանը, այս ձգձգվող գործընթացը, որի շրջանակներում հայկական կողմը շարունակում է գնալ միակողմանի զիջումների, ավելի քան ձեռնտու է Բաքվին։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago