Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
⚡️Ցանկացած պաշտոնյա ավտորիտար համակարգում իր վրա հավաքում է բացասական պատմություն ու ատելություն:
Գնել Սանոսյան, Արգիշտի Քյարամյան, Վահե Ղազարյան, Կարեն Անդրեասյան, որի անունը տալիս ես, հետը նողկանք է գալիս:
Խելացին ժամանակ առ ժամանակ փոփոխում է պաշտոնյաներին, որպեսզի նոր դեմքերով, 0 ատելությունից սկսի, որ քաղտեխնոլոգիան նոր-նոր սկսի ատելություն գեներացնելուց ու մինչև հասնի պիկին, նորից պաշտոններ փոխեն: Սա չարեց ընդդիմությունը 2020-ից հաշվված:
0 պատմություն ունեցողներին պաշտոնների նշանակելուց կբարձրանա Նիկոլի վարկանիշը ևս, քանի որ նախարարների ատելությունները գումարվում էին նրա հանդեպ նողկանքին:
Բայց արդյո՞ք կբավարարի, որ իր հանդեպ ատելությունը զրոյացվի:
ℹ️ Էսպիսի խաղի պայմաններում, երբ իրական ընդդիմությունը իր դեմ ատելությունը վերացնելու փոխարեն տարիներ շարունակ տղայական կեցվածքով հայտարարում ա՝ ես ճիշտ եմ, սաղդ սխալ, իսկ սոց հարցումների վրա էլ թքած, և երբ արհեստական ընդդիմությունը՝ Հայկ Մարության, Արամ Սարգսյան թափ են հավաքել, որ օգնեն Նիկոլին թե՛ իր դեմ ատելությունը զրոյացնելու, թե՛ ընդիմության դեմ ատելությունը մեծացնելու, անպայման կբավարարի:
2018 թվականի հեղափոխության օբյելտիվ պատճառներն ինքն իր մեջ չգտնելը, այ էսպիսի վիճակի ա հանգեցնում:
2018թվին ժողովուրդը ճիշտ էր, իշխանությունն էր սխալվել և նույն խառնվածքի պատճառով, ինչ հիմա:
Հովհաննես Իշխանյան, «ՀայաՔվե»
⚡️Հայաստանը դարձել է մի պետություն, որտեղ իշխանության տարբեր թևերը կարող են միևնույն հարցի շուրջ անել կտրականապես իրարից տարբերվող հայտարարություններ` կառավարության ղեկավարն ասի մի բան, արտգործնախարարը՝ մեկ այլ, իսկ խորհրդարանականները սկզբունքորեն հակասում են վարչապետին ու արտգործնախարարին։ Իրարից անտեղյակ, խառնաշփոթ իրավիճակ։
Ասվածի վառ ապացույցն այս օրերին շրջանառվող այն լուրն է, ըստ որի` Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա:
Այս մասին առաջինը խոսել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին COP29-ում Միացյալ Նահանգների տաղավարի բացման արարողության ժամանակ։ Դրան հաջորդեց «Ազատություն» ռադիոկայանի այն տեղեկությունը, թե հիդրոլոգների և ինժեներների հայաստանյան թիմի համակարգողը ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Ինեսսա Գաբայանն է, և ավելի քան 30 տարի շարունակված հակամարտություններից հետո գիտնականները փորձելու են Հայաստանից դեպի Ադրբեջան հոսող գետերի ջրի կառավարման միացյալ համակարգ մշակել։
ℹ️Հայաստանի ջրային կոմիտեն ու Շրջակա միջավայրի նախարարությունը, սակայն, այս մասին ոչ լսել են, ոչ էլ մասնակցություն ունեն դրան։ Այսօր էլ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը, նշելով, որ «այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»։
•Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի կառավարման որակի ու մակարդակի մասին։
⚡️1. «Տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ սարսափելի եզրակացության, որ դրա բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարա գոյություն ունենա, և սա մեր ամենամեծ ողբերգությունն ա»։
«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
«Նոյեմբերի 9-ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»։
«Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը»:
․․․․․․․
Սրանք Նիկոլ Փաշինյանտարբեր ժամանակներում արված հայտարարություններն են, որոնք նորմալ երկրներում կդիտարկվեին որպես ինքնախոստովանական ցուցմունք՝ պետական դավաճանություն, իսկ Խորհրդարան
որպես առաջնային մանդատ ունեցող կառույց, անվստահություն կհայտներ վարչապետին։
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը դարձրել է բռնապետություն, թեև հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, սպասել ուժային կառույցներից ու խորհրդարանից որևէ արձագանք` պարզապես միամտություն է։
«ՀայաՔվեն» առաջարկում է շարունակել ցանկը և մեկնաբանություններում շարադրել Նիկոլ Փաշինյանի այն մտքերն ու հայտարարությունները, որոնք, ըստ էության, պետական դավաճանության մասին են։
⚡️Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներից ՈՉ ՄԵԿԸ չի ստորագրել կարգավորման որևէ փաստաթուղթ: 1992-ից ի վեր ստորագրվել է բացառապես 1994-1995-ի Հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու դրա ամրապնդման միջոցառումները:
1997-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ Փուլային կարգավորում, Փաթեթային կարգավորում, Ընդհանուր պետություն, Մադրիդյան սկզբունքներ՝ դրանց բազմաթիվ խմբագրումների հիման վրա էլ Կազանի փաստաթուղթը:
Առաջին երեք դեպքերում (1997-1998թթ) Արցախի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում էին տարբեր տրամաբանության մեջ։ Եվ միայն 2007-ին ներկայացված Մադրիդյան եւ 2009–ին հանրայնացված հիմնարար սկզբունքներով է նախատեսված Արցախի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով:
ℹ️Վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը և փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է Կազանի փաստաթուղթը 2011թ-ին, որը փաստացի հիմնված էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա: Սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով:
2016-ի Ապրիլյան պատերազմի նախաշեմին սկսեց խոսվել «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում էր հիմնարար սկզբունքների խմբագրված տարբերակը՝ փաթեթային կարգավորում: Սակայն այն երբևէ հստակ ձևակերպված փաստաթղթի տեսք չի ստացել, հայկական կողմերն էլ դրա վերաբերյալ կարծիք չեն արտահայտել: Դրա փոխարեն, հայկական կողմերը մշտապես շեշտել են կարգավիճակի հարցի լուծման առաջնահերթությունը:
2016-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, և Ալիևը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցով: Զուգահեռ` 2016-ի հոկտեմբերին Ալիևը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչը նշանակում է, որ առաջարկվող կարգավորման տարբերակը ենթադրել է կարգավիճակի հարցի կարգավորում ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, այսինքն՝ Արցախի անկախության հռչակմամբ և ճանաչմամբ: 2016-2018թթ-երին բովանդակային բանակցություններ գրեթե չեն եղել:
Վերջին շրջանում անընդհատ շահարկվում է տարածքների վերադարձի հարցը: Սակայն տարածքների վերադարձ դիտարկվել է մինչ օրս առկա բոլոր փաթեթներում և առաջարկներում: Որպես կարեւոր սկզբունք պետք է հստակեցնել, թե ինչի դիմաց պետք է վերադարձվեն տարածքները՝ Արցախի կարգավիճակի՞, թե՞ պարզապես խաղաղության խոստման:
2018-ի հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ փոխանցվել է Արցախի հարցի կարգավորման սևագիր փաստաթուղթը:
⚡️Խաղաղությունը կոփվում է միայն բանակով. Արմեն Մանվելյան
⚡️Ոչ ոք չի մոռացվել...
⚡️Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
⚡️2023 թվականի սեպտեմբերի 19-ին 10 ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դարձավ իրականացվող էթնիկ զտման հերթական արարը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով` 2024 թվականի հունվարի դրությամբ ՀՀ-ում հաշվառվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 000 քաղաքացի։
Նրանց առաջնային կարիքների բավարարման, ինչպես նաև կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվեցին որոշակի ծրագրեր, բայց արցախցու խնդիրների մեծ բաժինն իր ուսերին վերցրեց հասարակությունը։
ℹ️ Որքան էլ կառավարության ղեկավարը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ներկայացնի կամ երեսով տա արցախցիների համար ՀՀ կառավարության ծախսած գումարներն ու կատարած աշխատանքը, այնուամենայնիվ բռնի տեղահանված արցախցին Հայաստանում պետական մակարդակով չգտավ այն ջերմությունն ու հոգատարությունը, որն աներկբա պետք է լիներ։
Ավելին, կառավարության ղեկավարի անմիջական դրդմամբ գեներացվեց արցախցիների նկատմամբ ատելություն։
Կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքող ու հանրահավաքներին մասնակցող արցախցիները բազմիցս թիրախավորվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից և անգամ ներկայացվեցին որպես «ցույցի մատերիալ 5 հազար դրամով»։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում սաստկացան արցախցիների նկատմամբ վիրավորանքն ու ատելության խոսքը։
2024 թ․ օգոստոսի 30-ի դրությամբ` ԼՂ-ից բռնի տեղահանված 4300-ից ավելի արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շուրջ 3500-ն արդեն ստացել է, իսկ մեծ մասը նախընտրում է փախստականի կարգավիճակը, որի մասին որոշումը ընդունվել էր 2023 թ․ հոկտեմբերին 1 տարի ժամկետով, ապա մեկ այլ որոշմամբ սահմանվել էր ժամանակավոր պաշտպանության տրամադրում մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
• Քիչ չեն նաև Հայաստանից հեռացած արցախցիները։ Լրատվամիջոցներից մեկի հրապարակած տվյալների համաձայն2024թ․հուլիսի 1\-ի դրությամբ
օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Արցախից բռնի տեղահանված 19,570 անձ, վերադարձել՝ 8219-ը։ Այսինքն՝ հուլիսի 1-ի դրությամբ, միայն պաշտոնապես, Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11,351 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։
Վերջերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց, որ նախարարության նորացված աջակցության ծրագրի շրջանակներում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կտրամադրվի 40,000 դրամ, 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ: Սա նշանակում է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2025թ․ ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։
• Սա, ըստ արցախցիների, հատուկ տարվող քաղաքականություն է արցախցիներին Հայաստանից հեռացնելու համար՝ առաջնորդվելով «չկա արցախցի, չկա խնդիր» սկզբունքով։
⚡️Այս վարչախմբի միակ նպատակն իշխանության մնալն է. Մենուա Սողոմոնյան
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago