Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 3 months ago
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Last updated 1 month, 2 weeks ago
☄️ՕՐԵՐ ԱՌԱՋ՝ ՄԵՐ ԵԹԵՐՈՒՄ
Շվեցարիայի խորհդարանի հայ-շվեցարական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարի հետ էինք քննարկում այս հայտարարությունը։ Նիստը կայացավ։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի հարցը քննարկելու համար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկվել է հայ բնակչությունից։
«Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին 1915 թվականին հայերի դեմ իրագործվեց՝ բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում տեղի են ունենում փաստագրված էթնիկ զտումներ. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները, սիստեմատիկորեն ոչնչացվում կամ ձևախեղվում են՝ «վերանորոգման» անվան տակ:
Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։
«Շվեյցարիան եզակի հնարավորություն ունի օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը՝ հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա ՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասված է հիմնավորման մեջ։
Հ․Գ․ Բա ՀՀ իշխանություններն ի՞նչ են անելու, խնդրելու են, որ շվեյցարացի օրենսդիրները հրաժարվե՞ն էս նախաձեռնությունից, քանի որ Փաշինյանը խաղաղություն է բանակցում Ալիևի հետ՝ լրիվ անտեսելով միջազգային իրավունքը։ Ի դեպ, Սարգիս Շահինյանի հետ հարցազրույցը էս թեմայով՝ ստորև??
https://www.youtube.com/watch?v=rP8j6rTQH0c&ab_channel=DavitGrigoryan
????ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՎՐԱՑ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
?Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները ուղիներ են փնտրում՝ Վրաստանում բռնության համար պատասխանատու անձանց ազգային մակարդակով ճանապարհորդության արգելք սահմանելու համար։
«Եվրամիության անդամների մեծամասնությունը կիսում է ընդհանուր ըմբռնումը, որ անհրաժեշտ է ճանապարհորդության արգելք սահմանել այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար։ ԵՄ անդամ երկրները ուղիներ են փնտրում ազգային մակարդակով այդ սահմանափակումները սահմանելու համար»,- ասել է Բայբա Բրագեն։
ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ․ Reuters
?Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեքշաբթի օրը Մոսկվայում հատուկ գործողության ընթացքում սպանել է ռուս գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին, Reuters-ին հայտնել է գործակալության աղբյուրը։
?Աղբյուրը նշում է, որ Կիևը Կիրիլլովին համարում է ռազմական հանցագործ և «բացարձակապես օրինական թիրախ»՝ մեղադրելով նրան պատերազմում ուկրաինական ուժերի դեմ արգելված քիմիական զենք կիրառելու հրաման տալու մեջ։
*▶️ *20։30-ԻՆ ԵԹԵՐ՝ ԱԼԻՔՈՒՄ, եթերի թեմաները ??
1. Ինչո՞ւ է #Իսրայելը ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում. #Նեթանյահուին դատում են
2. Ի՞նչ նպատակով է #Ալիևի օգնականը սեղմում հրեա նախագահի ձեռքը, իսկ Բայրամովի տեղակալը՝ պահանջում #Հայաստանից նոր զիջումներ
3. Ինչ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել հայ-թուրքական սահմանին. Մանրամասները հայտնի են
4. Ինչո՞ւ են #բարոյականությա մասին խոսում անբարոյականները. #Էրդողանի մեղադրանքները #Ասադին
5. Եվ ինչպե՞ս Թրամփը Կանադայից ու Մեքսիկայից պահանջեց դառնալ #ԱՄՆ նոր նահանգ. #Թրամփը ջղայնացել է
Գաղտնի հանդիպում հայ-թուրքական սահմանին․ Ի՞նչ է կատարվում | Դավիթ Գրիգորյան
https://www.youtube.com/watch?v=7iLWXcLFoX8&ab_channel=DavitGrigoryan
‼️Ասադի վարչակարգի անկման պատճառով ՌԴ-ն կկորցնի Իսրայելի և Թուրքիայի վրա ազդեցության լծակները. The New York Times
?Իսրայելը ավելի շատ հնարավորություններ է ստացել ՌԴ-ի հետ հարաբերություններում մանևրելու համար Ասադի վարչակարգի տապալումից և Սիրիայում իրանցիների երկրորդ պլան մղվելուց հետո։ Այս մասին գրում է The New York Times-ը իր վերլուծական հոդվածում։
?Թուրքիայի պարագայում, Անկարան նշանակալի խաղաքարտեր կստանա Սիրիայում Ռուսաստանի ապագա ազդեցության շուրջ բանակցություններում՝ շնորհիվ սիրիացի ապստամբներին իր հովանավորության։
*‼️*Ներկայումս Ռուսաստանը փորձում է զինված ընդդիմության հետ պայմանավորվել Հմեյմիմում և Տարտուսում իր ռազմաբազաները պահպանելու շուրջ՝ այլևս Սիրիայի նոր իշխանություններին ահաբեկիչներ չանվանելով։
????ԻՍՊԱՆԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-ԻՆ
Իսրայելի համար զենք տեղափոխելու հարցում
?ԱՄՆ Դաշնային ծովային հանձնաժողովը հետաքննություն է սկսել այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի Իսպանիան մերժել է իր նավահանգիստներ ընդունել երեք նավ, որոնք ամերիկյան արտադրության զենք էին տեղափոխում Իսրայել, գրում է իսրայելական պարբերականը։
?Յուրաքանչյուր խախտման համար Իսպանիան կարող է տուգանվել մինչև 2.3 միլիոն դոլարի չափով։ Այդպիսի միջադեպեր արդեն տեղի են ունեցել։ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
*?*20։30 - Как Алиев объявляет войну Путину в Сирии
УЖЕ ИЗВЕСТНО
что в основе новой эскалации в Сирии стоит Эрдоган, целью которого является уменьшение ослабленного влияния Ирана и России, одновременно поддерживая усиление позиций США на Ближнем Востоке. Эта игра многослойна, и можно долго обсуждать, кто начал, почему, какова долгосрочная цель и так далее.
Однако в этом эфире мы сосредоточимся на участии Азербайджана в событиях, происходящих в Сирии, который, по сути, перевез радикальных исламистов из Азербайджана для служения протурецким прокси в Сирии. Кстати, тех же террористов, которые воевали в Арцахе в 2020 году и были доставлены в Нагорный Карабах при содействии Турции. Эфир на русском языке.
https://www.youtube.com/watch?v=rXJqlMeK_fQ&ab_channel=DavitGrigoryan
????ԲԱՅԴԵՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ Է
«Բայդենի վարչակազմն անմիջապես կապ է հաստատել իր հարավկորեական գործընկերների հետ՝ իրավիճակը պարզելու համար: Սպիտակ տունը ուշադիր հետևում է իրավիճակին»:
| Սպիտակ տուն
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 3 months ago
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Last updated 1 month, 2 weeks ago