ժիրայր Սէֆիլյան / Jirayr Sefilian

Description
Ազգային-քաղաքական և ռազմական գործիչ:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ:
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 3 weeks, 1 day ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 6 days, 6 hours ago

1 month, 2 weeks ago
Ուղիղ եթեր Բևեռի պատմական **ԹԵԼԵԹՈՆԻՑ** ժամեր …

Ուղիղ եթեր Բևեռի պատմական ԹԵԼԵԹՈՆԻՑ ժամեր առաջ

? youtube.com/live/QnOj4iiBJw8

1 month, 2 weeks ago
Բևեռի **ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ** մասնակիցների թիվն ավելանում է …

Բևեռի ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ մասնակիցների թիվն ավելանում է ??????

Արդեն $27,519 հավաքվել է:

Շնորհակալությո՜ւն այս ակտիվության համար սիրելի հայրենակիցներ:

Շարունակեք ներդրումները պետականաշինության գործին:

? ajbever.com/teleton

1 month, 2 weeks ago

Կամ փրկում ենք Հայաստանը, կամ... Արա Պապյանի և Վահե Գասպարյանի հանդիպումը Լոս Անջելեսում

? youtu.be/1SsyuhybYhQ

4 months ago
Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ,

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ,

Նիկոլի ռեժիմի կողմից բանտում պահվող մեր ընկերներին ցուցաբերված փաստաբանական ծառայությունների ծախսերը հնարավորինս սեղմ ժամկետում հոգալու խնդիր ունենք:

Ուստի դիմում ենք Ձեր օգնությանը, որ պահանջվող ոչ մեծ չափի գումարը կարողանանք կարճ ժամանակում վճարել:

Դրամահավաքի հղումը՝ ?**** ajbever.com/donate-law

4 months, 1 week ago

Հայաստանը՝ լրջագույն զարգացումների շեմին. ինչպե՞ս կասեցնել Հայոց պետականության կորուստը. Ժիրայր Սէֆիլյան

? youtube.com/live/71R2E3AkO5k

4 months, 1 week ago

*❗️Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Կարսի պայմանագրի (13 հոկտեմբերի, 1921թ․) 103-րդ չարաղետ
տարելիցի կապակցությամբ
*
2024 թ․ հոկտեմբերի 13-ին հայ ժողովուրդը տխրանշելու է Կարսի պայմանագրի ստորագրման 103-րդ չարաղետ տարելիցը։ Ստորագրված լինելով ավելի քան հարյուր տարի առաջ՝ այս անօրինական փաստաթուղթը շարունակում է իր կործանարար ազդեցությունն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքական ճակատագրի վրա։

Կարսի պայմանագիրը միանշանակորեն կարելի է դիտարկել որպես Ռուսաստան-Թուրքիա գործակցությամբ կայսերապաշտական քաղաքականության ակնառու օրինակ, որի միջոցով այս երկու ուժերը լուծեցին իրենց շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ոտնահարելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովուրդի իրավունքներն ու օրինահաստատ պահանջները:

Ստորագրված չլինելով պետությունների միջև՝ այն կարելի է դիտարկել ընդամենը որպես երկկողմ գործարք, որը հստակորեն արտացոլում է ռուս-թուրքական կայսերապաշտության առ այսօր շարունակվող նպատակներն ու ռազմավարությունը տարածաշրջանում։

1. Համագործակցության նպատակներ՝ ազդեցության գոտիների բաժանում․
Ռուսաստանն ու Թուրքիան տևական դարեր շարունակ մրցակցել են և շարունակում են մրցակցել Կովկասում՝ ազդեցության գոտիներ ձևավորելու համար։ Կարսի, իսկ մինչ այդ Մոսկվայի, գործարք-պայմանագրերով նրանք վերահաստատեցին երկու պետությունների ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ապահովելով նրանց համար որոշակի կարգավիճակ և վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ:

2. Հայաստանի և հայ ժողովուրդի շահերի ոտնահարումը․
Կարսի պայմանագիրը դրսևորեց կայսերապաշտական երկու պետությունների՝ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի ձգտումը լուծել իրենց շահերը չհիմնվելով տեղի ժողովուրդների ցանկությունների վրա: Հայաստանը, լինելով փոքր և խոցելի պետություն, դարձավ այս գործարքի զոհը՝ կորցնելով իր տարածքների զգալի մասը:

Թուրքիան ստացավ Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուն, որտեղ գտնվում էր նաև հայ ժողովրդի համար սրբազան Արարատ լեռը։ Նախիջևանը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ։ Կարսի 1921թ․ այս գործարքը եղել և մնում է անօրինական, քանի որ ստորագրողներից ոչ մեկը ստորագրման պահին չի ներկայացրել ինքնիշխան պետություն, այսինքն չի հանդիսացել ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։

​Կարսի գործարք-պայմանագիրը ստորագրման իսկ պահից ոտնահարել է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար դրույթներ՝ jus cogens-ներ։ Ուստի, ըստ Պայմանագրերի մասին օրենքի Վիեննայի 1969թ միջազգայնագրի 53-րդ հոդվածի՝ Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից եղել և մնում է որպես անօրինական գործարք, որպես ապօրինի փաստաթուղթ։

3. Տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունները և Նախիջևանի հարցը․
Պայմանավորված տարածաշրջանում ուժերի ռազմավարական վերադասավորումներից և նոր աշխարհաքաղաքական պայմաններից՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր միջանցքի շրջանակում, Հայաստանի Հանրապետության կամքից անկախ, հնարավոր է Նախիջևանի հարցի վերաբացում։

Տրանսպորտային և տնտեսական նախագծերը կարող են խթանել այս հարցի նոր քննարկումները, և դա կապված է լինելու Իրանի և Միացյալ Նահանգների առաջիկա հարաբերություններից, ինչպես նաև Վրաստանում հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրությունների արդյունքից։

Եզրակացություն․
Կարսի գործարք-պայմանագիրը շարունակում է մնալ որպես անօրինական փաստաթուղթ, արևմտյան ժողովրդավարությունների լռության և սեփական խղճի հետ գործարքի վկայություն ու անարդարության խորհրդանիշ, Ռուսաստանի և Թուրքիայի կայսերապաշտական ուժերի նենգ ու ուխտադրուժ համագործակցության անպօրինի ծնունդ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
12 հոկտեմբերի, 2024թ․, ք․ Երևան

❗️Բաժանորդագրվեք Բևեռի պաշտոնական ալիքին Telegram-ում՝ t.me/NatDemAlliance

4 months, 1 week ago

Ալիևի հոխորտանքը երկար չի տևի, քանի որ ԱՄՆ-ի ապտակը չի ուշանա. Վարդան Գերավետյան
*?*** youtu.be/r-OTQsFUeUw

4 months, 2 weeks ago
Նիկոլի ստորացումը Մոսկվայում, թեժ պայքար Հայաստանի …

Նիկոլի ստորացումը Մոսկվայում, թեժ պայքար Հայաստանի և Վրաստանի համար. Արա Պապյան

? Telegram: t.me/NatDemAlliance?livestream
? YouTube: youtube.com/live/mtWYS7GX2BU

4 months, 2 weeks ago

Архиепископ Микаел забывает сказать одну важную мысль. Жирайр Сефилян

*?*** youtu.be/4vMKkc_ea84

4 months, 2 weeks ago
Կանչում են Մոսկվա, որ համբուրել տան …

Կանչում են Մոսկվա, որ համբուրել տան խանի ոտքը. Արևմուտքում գիտեն, թե ով է Նիկոլը

? youtu.be/G402l2ekw0E

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 3 weeks, 1 day ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 6 days, 6 hours ago