Աբրահամ Գասպարյան

Description
Հետևե՛ք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ա. Գասպարյանի գործունեությանը։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago

1 week, 1 day ago

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:

Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:

Իշխանությունն սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը: Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:

ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:
Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ: Իշխանությունը կորցրել է վստահությունը՝ իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի:

«Տավուշը հանուն Հայրենիքի»
30.04.2024 թ.

1 week, 6 days ago

Վերջին օրերին Տավուշի մարզի տարբեր համայնքներում ձևավորվել են տեղային ժողովրդական ինքնաբուխ բջիջներ, որոնք արմատական դիմադրություն են ցուցաբերում ՀՀ հանձնվողական իշխանության վարած քաղաքականությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հանրապետությանն են փոխանցվում ՀՀ մաս կազմող տարածքային միավորներ, որով էլ փլուզվում է պետության հյուսիսարևելյան հատվածի՝ Տավուշի պաշտպանական գիծը՝ առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ պետության և սահմանապահ համայնքների բնակիչների համար:

ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարող, ապօրինի և ներպետական իրավական-օրենսդրական գործընթացները շրջանցող, ոչ ինստիտուցիոնալ և միանձնյա ընդունված այս որոշմանն ընդդիմացողների նկատմամբ Ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ և բերման ենթարկում՝ դիմադրելու իր իրավունքից օգտվող տասնյակ քաղաքացիների:

Զուգահեռաբար, իշխանությունը զավթած վարչախումբը՝ իր հակաժողովրդական, հակաժողովրդավարական ամբողջ գործիքակազմով, իրեն սպասարկող մեդիաարբանյակներով, հակաազգային և հակապետական քարոզչամեքենայով, լծվել է հեղինակազրկման համակարգված արշավի՝ թիրախում պահելով Հայ եկեղեցու սպասավորներին և հանձնվողական հայադավ քաղաքականությանն ընդդիմացող գործիչներին:

Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդող, հատկապես Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի, ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, իբրև թե «խուլիգանություն իրականացնելու» մեղադրանքով Ոստիկանությունում ապօրինի պահվող, քաղաքական հստակ հետապնդման ենթարկվող հանրային գործիչ Սուրեն Պետրոսյանի դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը, համերաշխություն հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին, պահանջում իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը, ցուցաբերել զսպվածություն՝ դիմադրություն ցույց տվող հայրենակիցների գործողություններին պատասխանելիս:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամ
24.04.2024 թ.

2 weeks, 1 day ago

Ի՞նչ է կատարվում Ոսկեպարում և Կիրանցում։ Կվերածվի՞ այն համազգային շարժման, թե՞ կմարի նախկինների նման։

Իմ փոքր վերլուծական ելույթը դեպքի վայրից՝ Կիրանցից։

Պի՛նդ եղեք։

2 months ago

Ո՞վ է ասել, որ ընդդիմադիր կամ քաղաքական դաշտը որևէ մեկի սեփականությունն է. սա ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին:

Հարցազրույցս՝ «Օրախնդրին»

https://youtu.be/9Q3h0q9XyQ0?si=1uLdfdqJv06BTchd

YouTube

Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին․ Աբրահամ Գասպարյան

#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости\_Армении\_сегодня #Армянская\_политики Պաշտոնական կայք` http://168.am/ Բաժանորդագրվեք մեր ալիքին հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/168amofficial…

2 months, 2 weeks ago

Ինձ զենք տվեք հուղարկավորության փոխարեն

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ». ՈՒՂԻՂ

https://www.facebook.com/share/v/BEHKEWAtYfq5K1Ge/?mibextid=qi2Omg

Facebook

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

2 months, 3 weeks ago

Ո՞ւմ մահն է գուժում դժգույնը. պատերազմի կոչնակներ

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ». ՈՒՂԻՂ

https://www.facebook.com/story.php?story_fbid=1472495476663244&id=100092736384913

Facebook

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

4 months, 1 week ago

Genesis Armenia-ն քաղաքական հայտ կներկայացնի՞

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ». ՈՒՂԻՂ

https://www.facebook.com/share/v/y3AyvhJ63cqFHnJz/?mibextid=WC7FNe

Facebook

Log in to Facebook

Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.

4 months, 1 week ago

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի, Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր փակ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Քննարկվեցին Արցախի Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագրի որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի հարցի միջազգայնացման, հայկական գիտամտավոր և կազմակերպչական ռեսուրսն արդյունավետ օգտագործելու ճանապարհների վերաբերյալ:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ներկայացուցիչներն Արցախի նախագահին փոխանցեցին առարկայական առաջարկներ և դրանց իրագործման ճանապարհային քարտեզ, հայտնեցին Արցախի պետական ինստիտուտների պահպանման և արդյունավետ գործարկման հարցում աջակցության լիարժեք պատրաստակամություն:

4 months, 2 weeks ago

Պարո՛ն նախագահ, ստորագրե՛ք. Արցախը կորցնելու իրավունք և ժամանակ չունենք

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ». ՈՒՂԻՂ

https://www.facebook.com/share/v/ZK5PUZFjpXUouoB5/?mibextid=WC7FNe

Facebook

Log in to Facebook

Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.

4 months, 2 weeks ago

Նոր աղետների անոնս. Փաշինյանի հարցազրույցի մեսիջները

«Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ». ՈՒՂԻՂ

https://www.facebook.com/share/v/YuKfLSF8nYZvwqqS/?mibextid=WC7FNe

Facebook

Log in to Facebook

Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago