Աբրահամ Գասպարյան

Description
Հետևե՛ք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ա. Գասպարյանի գործունեությանը։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

1 month ago
Թուրքիան ու Իսրայելը իրար ատում են, …

Թուրքիան ու Իսրայելը իրար ատում են, բայց կարևորը պետական շահն է։ Թուրքիայի թիվ 1 ռազմավարական գործընկերը արաբական, իսլամական աշխարհում Իսրայելն է։

Հարցազրույցս՝ 24news-ին⬇️

https://youtu.be/WFmcKSVS-JA?si=bQkzLeEJ2prHvmtV

1 month, 1 week ago
Ուղիղ եթերում ներկայացնում եմ Սիրիայում տիրող …

Ուղիղ եթերում ներկայացնում եմ Սիրիայում տիրող վիճակը: Խոսում եմ նաև այս համատեստում Հարավային Կովկասում սպասվողի մասին⬇️

https://www.facebook.com/share/v/15hu9okyBc/?mibextid=WC7FNe

1 month, 1 week ago

Սիրելի՛ ընկերներ,

հաշվի առնելով ինձ ուղղված տասնյակ նամակներն ու դիմումները, քիչ անց՝ ժամը 11:30-ին, կլինեմ ՖԲ ուղիղ եթերում և կներկայացնեմ վիճակն ու հեռանկարը Սիրիայում, Հարավային Կովկասում։

Պի՛նդ եղեք։

3 months ago
Քննարկում՝ «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, …

Քննարկում՝ «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, Պաղեստին, Լիբանան, Իրան» խորագրով⬇️

https://www.youtube.com/watch?v=OXsMWPWcuLo

3 months ago
Մասշտաբային պատերազմ Իրանի դե՞մ. ո՞վ կկանխի …

Մասշտաբային պատերազմ Իրանի դե՞մ. ո՞վ կկանխի միջուկային զենքի ստեղծումը. ուղիղ

https://www.youtube.com/live/YDs7rrzy2LA?si=OXMiymg_C7HB2rz4

3 months, 2 weeks ago
Սա ազգային, հոգևոր ու պետականամետ շարժում …

Սա ազգային, հոգևոր ու պետականամետ շարժում է։ Ունենք ծրագիր․ Մենք պիտի մոբիլիզացնենք փողոցը՝ չշրջանցելով օրենքը։

Հարցազրույցս՝ Hayastan news-ին⬇️

https://www.facebook.com/watch/?v=848696357375411&rdid=brFT7Tgx8SnO9WAd

6 months ago

Շարժումը չի դադարել, այն վերադասավորումների, կազմակերպչական, ֆիլտրման և մարտավարական քայլերի ճշգրտման փուլում է:

Հարցազրույցս՝ Երկիր Մեդիա ՀԸ-ին⬇️

https://youtu.be/Ze7OL88Et7s?si=X734NTuf5IqrfzjO

YouTube

Աբրահամ Գասպարյանը՝ «Երկրի հյուրասրահում»

«Սեպտեմբերին Երևանը կվերածվի քաղաքական լուրջ իրադարձությունների թատերաբեմի՝ ավելի լայն զանգվածներով». Աբրահամ Գասպարյան #երկիրմեդիա #լուրեր

6 months, 2 weeks ago

Սիրելի՛ ընկերներ, հարազատներ,

մոտ երեքշաբաթյա դադարից հետո վերադառնում եմ բնականոն կյանք: Կազդուրվում եմ, առողջականս՝ դեպի լավը, կա դրական դինամիկա:

Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին՝ նոր թափով շարունակելու և մեր՝ հայրենիք ունենալու կռիվը հասցնելու հաղթական ավարտին:

Եթերում կհանդիպենք առաջիկա հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, ABC Media-ի եթերում՝ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման շրջանակում:

Հունիսի 12-ին ինձ հետ տեղի ունեցածի առթիվ ընդունվել է քրեական վարույթ, իմ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներգրավվել եմ որպես տուժող: Դեռ կհասցնեմ խոսել այս մասին և ոչ միայն:

Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից:

Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, հարազատներիս, Հայաստանում, թե Սփյուռքում ծանոթ ու անծանոթ, իրական, թե վիրտուալ հայրենակիցներիս՝ հիվանդանոցից մինչև տուն չդադարող հոգատարության ու զորակցության համար. դուք ամուր հենարան եք ընտանիքիս համար:

Առանձնահատուկ երախտագիտությունս՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմին՝ իմ ավագ եղբայր, եզակի մարդ, արժանապատիվ հայ ու արհեստավարժ բժիշկ, Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնելու համար:

Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛:

Պի՛նդ եղեք:

ՀԳ. Հատուկ հիմարների համար. ինձ տեղափոխել էին Իզմիրլյան ԲԿ, քանի որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժանմունքը գտնվում է ուղիղ հիվանդանոցի դիմաց:

8 months, 2 weeks ago

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:

Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:

Իշխանությունն սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը: Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:

ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:
Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ: Իշխանությունը կորցրել է վստահությունը՝ իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի:

«Տավուշը հանուն Հայրենիքի»
30.04.2024 թ.

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana