Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Ա Մ Պ Ր Ո Պ

Description
Ստեփան Զորյանի անվան հասարակական-քաղաքական հարթակ։

Հեղափոխական սոցիալիզմ և հայ հեղափոխական ավանդույթներ։

Իմ երկրորդ ալիքը ռազմական թեմատիկայով՝ @hbgab։

@Amprop52_bot - կապ հեղինակի հետ։
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

1 month, 2 weeks ago
**TKP/ML-ի** կուսակցական օրգան **«Partizan»-ը** **Արցախի** վրա …

TKP/ML-ի կուսակցական օրգան «Partizan»-ը Արցախի վրա հարձակման առաջին օրերին դատապարտել է Ադրբեջանի ռեակցիոն վարչակարգի հարձակումը և իր աջակցությունն է հայտնել արցախցիներին։

«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին կրկին ցեղասպանություն է պարտադրվել։ Մեկ դար անց հայ ժողովուրդը կրկին ստիպված եղավ գնալ գաղթի ճանապարհով։ Մենք դատապարտում ենք տարածաշրջանի հետադիմական պետությունների, հատկապես Ադրբեջանի աջակցությամբ իրականացված այս ներխուժումն ու անեքսիայի հարձակումը։ Հայ ժողովրդի փրկությունը սեփական ուժերին ապավինելու և ներքին միասնության հասնելու մեջ է։ Չկա այլ լուծում, քան ազգերի և ազգությունների իրավունքների լիակատար հավասարությունն ընդդեմ բոլոր տեսակի ռեակցիոն, ռասիստական և ֆաշիստական ագրեսիայի, տարածաշրջանի ժողովուրդների իրավահավասարությունը խաթարող և շովինիզմ հրահրող կեցվածքի ու վերաբերմունքի։ Մենք կանգնած ենք ղարաբաղցի հայերի և նրա պայքարի կողքին, ինչպես բոլոր ճնշված ազգերի ու ազգությունների հետ։»

Читать на русском

1 month, 2 weeks ago

Դեռ չճշտված տվյալների համաձայն թշնամին Նախիջևանում դիրքավորվում է և պահեստազոր է ձգում դիրքեր։ Սա հարձակման պատրաստության նախանշան է։

Հ Բ Գ Ա Բ

1 month, 2 weeks ago
3 months, 2 weeks ago

Համահայկական ժողովրդական ճակատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը այսօր ապրում են մեր բազմադարյա պատմության ամենածանր և ամենավճռորոշ շրջաններից մեկը։ Հայ ժողովուրդը կանգնած է ոչ միայն պետության կորստի, այլ նաև իր պատմական Հայրենիքի վերջին հատվածում ապրելու իրավունքից զրկվելու շեմին։
Հայաստանի ներկայիս իրավիճակը և Արցախի կորուստը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության քաղաքական «էլիտաների» ապաշնորհ և կործանարար գործունեության հետևանքն է։
Գործունեություն, որը հիմնաված է եղել կեղծ ազգայնականության, վայրի կապիտալիզմի, փառասիրության, իշխանամոլության, լկտիության, սեփական ժողովրդին կեղեքելու և ամեն գնով հարստություն կուտակելու անհագ մոլուցքի և բազմաթիվ այլ արատների վրա։
Ներկայիս քաղաքական իշխանությունները, ովքեր հանդիսանում են Արցախի կորստի և Հայաստանի ներկայիս վիճակի թիվ մեկ պատասխանատուները և մեղավորները, ոչ միայն չեն ստանձնում իրենց գործունեության պատասխանատվությունը, այլև հետևողականորեն շարունակում են իրենց կործանարար գործունեությունը, որը հանգեցնելու է Հայաստանի համար անդառնալի կորուստների։ Հարցը հասել է նրան, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հրապարակայնորեն հարց է բարցրացնում․ «Արդյո՞ք մեզ պետք է պետություն»։ Կարծում ենք, որ այս հարցարդրմամբ ամեն ինչ ասված է։ Եթե վերը նշված անձը չգիտի, ապա հայ ժողովուրդի դիրքորոշումը հստակ է։
Աշխարհաքաղաքական զարգացումները և դրանցից բխող տարածաշրջանային գործընթացները Հայաստանը կանգնեցրել են լրջագույն մարտահրավերների և կործանարար սպառնալիքների առջև։
Քաղաքական դաշտի հիմնական դերակատարների գործունեության և կենսագրության ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նրանք ո՛չ ունակ են դիմագրավելու վերոնշյալ սպառնալիքներին, ո՛չ էլ ունեն նման ցանկություն։

Համահայկական ժողովրդական ճակատը, համաձայն չլինելով օրվա իշխանությունների քաղաքական կուրսի հետ և գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը, ձեռնամուխ է լինում ստեղծելու նոր հասարակական-քաղաքական իրողություն՝ որի արդյունքում հնարավոր կլինի կասեցնել Հայաստանի անկումը։

Համահայկական ժողովրդական ճակատը պատրաստ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի լրջությունը և պատրաստ են համառ, վճռական գիտակցված և անզիջում պայքարի։

Համահայկական ժողովրդական ճակատ
Համակարգող խումբ

3 months, 2 weeks ago

Սա պարոն Հաքան Ֆիդանն է՝ թուրքական արտգործ նախարարը։ ՄԱԿ-ում հերթական անգամ հանդես գալուց նա դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի խաղաղ բնակչության կոտորածը և նշել, որ միջազգային հանրությունը պետք է ամոթ զգա Գազայի պատերազմի պատճառով։

Եվ գիտեք ինչ։ Նրա այս ելույթից մի քանի օր առաջ թուրքական ֆաշիստական օկուպացիոն զորքերի կողմից քրդական Ռոջավայում անցկացվել է ռազմական գործողություն, որի արդյունքում բազում խաղաղ բնակիչներ տուժեցին։ Իսկ այս կեղծավոր խոզը ինչ-որ մեկին խաղաղ բնակչության սպանության մեջ է մեղադրում։

Թուրքական ֆաշիստական ռեժիմն արդեն մինչև արմունկներն արյունոտված է, ինչպես և Իսրայելը։ Մի մարդակերը մյուս մարդակերին մեղադրում է մարդակերության մեջ ;)

@amprop52

3 months, 2 weeks ago
Ա Մ Պ Ր Ո Պ
5 months, 2 weeks ago

Ընկեր Մելքոնյանի հիշատակին հրապարակում եմ նրա երկար տարիների աշխատությունը հայկական հարցի վերաբերյալ՝ "Պայքարելու իրավունքը"։
Թեկուզ և օտար լեզվով։ Իսկ եթե ինչ֊որ մեկն ունի հայերեն տարբերակը, կխնդրեմ ուղարկեք ինձ՝ @Amprop52_bot

Գիրքը վերցված է @al_armani ալիքից։

@amprop52

5 months, 2 weeks ago

1957 թվականին այս օրը լույս աշխարհ է եկել հայ ազգի և հայոց պետականության պատմության հանճարեղ այրերից մեկը՝ ընկեր Մոնթե (Ավո) Մելքոնյանը։

Այս անձնավորությունը ներկայացման կարիք չունի։ Բոլորդ գերազանց գիտեք նրան, նրա հայացքները, նրա աշխատությունները, նրա սխրանքները։ Սա հիշատակ է հրամանատար Ավոյից, ով մի կողմ դրեց պարզ մարդկային վայելքները և մեկնեց Արցախ՝ օգնելու իր ժողովրդին ազատվել թյուրքական իմպերիալիզմի և ֆաշիզմի ճիրաններից։
Նա զոհվեց ժամանակից շուտ, սակայն դարձավ հայ ազատագրական շարժման սիմվոլը, հայոց պետականության կերտման խորհրդանիշը։ Այն պետականության, որը քանդեցին և մինչև օրս էլ քանդում են։

Ծնունդդ շնորհավոր, հայ ազգի հերոս ընկեր Մելքոնյան։ Քանի գոյություն ունի ազատատենչ և կռվող հայը, քո հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
Հավերժ փառք նահատակ Ավոյին։

@amprop52

5 months, 2 weeks ago

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ "Ադրբեջանի" հետ "խաղաղության պայմանագիրը" պատրվագ կլինի Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուն։

Մի կողմ դնենք այն, որ Պակիստանը՝ իսլամական ահակեկչությանն աջակցող, ծահրահեղ աղքատության մեջ գտնվող երկիրը, Հայաստանը որպես պետություն չի ճանաչում, իսկ այս հիմարը, փոխանակ նույն քաղաքականությունը վարի այդ ահաբեկչական պետության հանդեպ, փորձում է ինչ֊որ հարաբերություններ կերտել դրանց հետ, և ուշադրություն դարձնենք ավելի կարևոր հանգամանքի վրա։
Մեր կարևորագույն գործընկերներից է Հնդկաստանը, որը մեզ զենք է մատակարարում։ Իսկ այս հայտարարությունով Հնդկաստանին հասցվեց լուրջ հարված, քանի որ նրա և Պակիստանի միջև կան հսկայանան հակասություններ։ Նման անհեթեթ հայտարարություններով Հայաստանի վարչապետը կզայրացնի հնդկական ղեկավարությանը։

Նիկոլ Փաշինյանն իր 5 տարվա կառավարման ժամանակ պարբերաբար արդեն բացահայտ դավաճանական գործողությունների է դիմել, սակայն մինչև օրս էլ ղեկավարում է երկիրը՝ տանելով այն դեպի կործանում։

@amprop52

5 months, 3 weeks ago

Բիշքեկի համաձայնագրի ստորագրումը և պատերազմի դադարեցումը Լևոն Տեր֊Պետրոսյանի դավաճան ղեկավարության գլխավոր սխալ էր (եթե դա կարելի է սխալ անվանել, այլ ոչ թե դավաճանություն), որի արդյունքում մենք հնարավորություն տվեցինք թշնամուն վերականգնվել և հակահարված տալ, ինչը և տեղի ունեցավ։ Այսպիսով խախտվեց պատերազմի գլխավոր օրենքներից մեկը՝ ջախջախել թշնամուն այնպես, որ նա էլ վերականգնվելու հնարավորություն չունենա։

@amprop52

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago