Ա Մ Պ Ր Ո Պ

Description
Ստեփան Զորյանի և Արամ Մանուկյանի անվան հասարակական-քաղաքական հարթակ։

Հեղափոխական սոցիալիզմ և հայ հեղափոխական ավանդույթներ։

Իմ երկրորդ ալիքը ռազմական թեմատիկայով՝ @hbgab։

Կապ հեղինակի հետ՝ @amprop52_bot
Advertising
We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 4 months ago

2 months, 2 weeks ago

Գերմանական բանակի հոգևոր հայր Կառլ ֆոն Կլաուզևիցը երկար ժամանակ համարվում էր պատերազմի թեմայով գրող ամենամեծ և ամենաօրիգինալ հեղինակը: «Միայն եթե մենք հասկանանք պատերազմի բնույթը Կլաուզևիցի ոգով, մենք կարող ենք հույս ունենալ պահպանելու մեր գոյությունն այն դեպքում, եթե խիստ անհրաժեշտությունը մեզ կրկին ստիպի սուր վերցնել»: Սրանք խոսքեր են, որոնք ուղղված են գերմանական բանակին և գերմանացի ժողովրդին:

3 months, 2 weeks ago

FPV-դրոնների զարգացումը և հայակական հրետանին։ Ժամանակակից հրետանու հեռահարության ավելացման անհրաժեշտությունը։

Ժամանակակից պատերազմներում որոշիչ դեր է խաղում անօդաչու ավիացիան։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են անհամեմատ էժանագին դրոնները ոչնչացնում բազմամիլիոնանոց տանկերը, զրահափոխադրիչները, հետևակի մարտական մեքենաները, հրետանային համակարգերը և այլն։ FPV-դրոնների մասսայական օգտագործումը կարող է նույնիսկ կանգնեցնել ռազմավարական մասշտաբի հարձակումը։ Ներկայիս անօդաչու ավիացիան ռազմական պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է։ Այս պատճառով առաջանում է դրանից պաշտպանվելու անհրաժեշտությունը, սակայն ռազմավարական մասշտաբով FPV-դրոնների դեմ պայքարի արդյունավետ միջոց առայժմ դժվար է գտնել։

Մեծ խնդիր է դառնում ոչ միայն տանկերի, զրահափոխադրիչների և ՀՄՄ-ների պաշտպանումը, այլ նաև հրետանու։ Խնդիրն այն է, որ հայկական հրետանին՝ չնայած վերջին ձեռքբերումներին, կազմված է հնացած հաուբիցներից և նույնիսկ թնդանոթներից, որոնց հեռահարությունը չի գերազանցում 30-35կմ։ Այդ պատճառով հայկական զորքերը ստիպված են հրետանին տեղակայել ճակատային գծին չափազանց մոտ (ինչի վկան մենք դարձանք 2020 թվականի պատերազմում և ինչի պատճառով թշնամին նման հեշտ կերպով ոչնչացնում էր այն)։ Իսկ FPV-դրոնների հեռահարությունը գնալով ավելանում է։ Ուկրաինայում հանդիպում են մոդելներ, որոնք կարող են նույնիսկ ճակատային գծից 10-12 կմ այն կողմ խոցել թշնամու դիրքերը։

Հետևություն. անհրաժեշտ է հրետանին ճակատային գծից հնարավորինս հեռու պահել, և դա հնարավոր է անել միայն հրետանու հեռահարության ավելացման շնորհիվ։ Հիմա Հայաստանը սկսել է Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերել համեմատաբար մեծ հեռահարություն ունեցող հրետանային համակարգեր։ Անհրաժեշտ է նաև ձեռք բերել կառավարվող արկեր (ավելի լավ կլինի, եթե դրանց արտադրություն դրվի Հայաստանում) և շեշտը դրվի ինքնագնաց հրետանու վրա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, կան բոլոր շանսերը երկրում մեծ անօդաչու ավիացիայի ստեղծման համար։ Դա կարելի է համարել գլխավոր նպատակներից մեկը։

Հ Բ Գ Ա Բ

3 months, 2 weeks ago

Բոլորին զարմացնում է Իրանի հանդուրժողական քաղաքականությունը Մերձավոր արևելքում Իսրայելի հետ հակամարտության մեջ։ Ի պատասխան Իսրայելի համարձակ հարձակումներին (Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանությունը 2020-ին, իրանական քաղաքների ռմբակոծումը 2023-ին, 2024-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը և այլն) Իրանը բավարարվում է միայն նախազգուշացումներով և սպառնալիքներով՝ ժամանակ առ ժամանակ դիմելով ուժի (սակայն Իրանի այս հարձակումները ոչ մի կերպ չեն էլ համեմատվում Իսրայելի ծանր հարվածների հետ)։ Թվում է, թե սա Փաշինյանի վարած զիջումների դավաճանական քաղաքականության նման մի բան է, սակայն դա այդպես չէ։

Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին այստեղ նշել եմ, որ Իսրայելի այս հարվածների հետևում կա մի կոնկրետ նպատակ՝ ոչնչացնել Իրանի անվտանգության գոտին և ցամաքային գործողություն անցկացնել Իրանի իսլամական ռեժիմը ոչնչացնելու և նորից խամաճիկ իշխանություններ դնելու համար։ Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակն է սադրել Իրանին պատերազմի, որի արդյունքում այն անխուսափելիորեն կպարտվի։ Թե պատերազմելու, թե պատերազմից խուսափելու դեպքում էլ Իրանը ծանր դրության մեջ կհայտնվի։

Ամենավատն այն է, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին (ինչի նախադրյալներն արդեն տեսնում ենք)։ Այդ փաստով անհանգստացած են նաև Մոսկվայում։ Երեկ Reuters-ը նորություն տարածեց, իբր Վ. Պուտինը կոչ է արել Իրանի ղեկավարությանը զսպորեն արձագանքել Ի. Հանիայի սպանությանը։

Ինչևիցե, Իրանի դրությունը բավականին ծանր է։ Սա կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա։

@amprop52

We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 4 months ago