Գուսան Բաբուն

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

1 month ago

Next Level

Երբ խմում եմ էրկու բաժակ ու ծխում
Երկիր Հայոց նմանվում ես փարոսի
Թեկուզ փայլող պաստառներին օբեկտի
Պատկերված ա դեմքը մեռած հերոսի

Նայումա ա ինձ իր հայացքով կատաղի
Ասում ապեր խի՞ ես էդքան դու հարիֆ
Հմիկվանից որ հաքել ես արաղի
Առավոտը քշելու ես հեծանիվ

Ու երբ բերին նոր շշերը բելուգի
Ասի ախպեր մեռնեմել քո Աստծուն
Ինչքա էլ որ նկարդ ինձ քլնգի
Կե’ցցե մինչև էստեղ հասած իմ հեծոն

2 months, 1 week ago

Գնոստիկ բալադ

Ես չդարձա բազառ փագող
Ոչ էլ քուչում անուն հանած
Մթոմ էղա վավերագրող
Նկարեցի մարդկանց հարբած

Ու նրանցից մեկն ինձ ասաց
Երբ բացել էր մի թարմ բութուլ
Կոշտ բաժակը վերև պարզած
Թափով վեկալ էսի կուլ տուր

Ու կայֆից էր անժամակ
Թե խոր լոքշից գլխաքուն
Լրջի տված առանց հանաք
Մենք քայլեցինք նրա տուն

Բացեց քացով նեղ դուռը տան
Ասես գիտեր նրան մանկուց
Բարի գալուստ Նոյան տապան
Հեռու փողոց Ակսել Բակունց

Ասես մի հին կյանքի գիտակ
Ճկուն ինչպես գող կզաքիս
Նա իջեցրեց դեմքին դիմակ
Ու դանակը դրեց բգիս

Ասաց ապար կարդացե՞լ ես
Պատմությունն Իսահակի
Եթե հմի գառ չդառնաս
Արևելքը կտրաքի

Ես չբռնի խորհուդն այդ խոր
Ու մնացի անշարժ կանգնած
Սողոմոն էր նա թագավոր
Որ ստացավ չանին հարված

Լայն աչքերին իջավ մշուշ
Գլորվեց ցած մատանին
Լավդ քունեմ Պստիկ Բուշ
Խի՞ խփեցիր Սադամին

2 months, 2 weeks ago

Դպրոց

Դու էղելենս Վիլայեթ
Խանություն ու Գուբերնիա
Տեսել քոթակ ու պլետ
Իմ փառապանծ Արմենիա

Էս ամենը չի դադարել
Ու տեղ տեղա ջրվել հողով
Վարչապետը չի կատակել
Երբ ասելա ժողս դուխով

Տենց էր ասում քուչի մեծը
Հենց ժամո էին մեզ անում
Երբ ուտում էինք մեր փայ ծեծը
Եսիմ ուր էր վերանում

Ու քանի որ էս ամենը
Չի դադարում արդեն վաղուց
Արի եղբայր ընդամենը
Զանգեզուրով բացենք նեղուց

Կանցնեն բոլոր նավերը լեն
Մեր դարավոր քթի տակով
Ու կգնա դասի Մոնթեն
Դոմբաս իր նոր ուսապարկով

2 months, 3 weeks ago

Հացի խնդիր
Էստեղ հաց ապեր
Էստեղ էլ դու կաց
Կունենաս կապեր
Պեռաշկի ու քաձ

Բայց եթե մարդես
Չգծվավ մի բան
Արագ կփաթթես
Կիջնես Հորդանան

Մեր տեր Հիսուսի
Երկրինա շատ շոգ
Բայց հետդ վերձրու
Մայկա խալադոկ

Ու երբ հով քայլես
Երկրով ավետյաց
Հիշի որ հայես
Քո հետա Աստված

5 months, 3 weeks ago

Զորավարի երազը

Ասում են թե Կարսի բերդում ՝
Կռվողների աչքի առաջ ,
Զորավարը տվեց երդում ՝
Չի լինելու ոչ մի նահանջ,

Բայց փակվելով իր սենյակում
Ջոկեց ՝ շատա համը հանել ,
Խմեց ծանր վիսկին կում-կում՝
Մանր - մանր սկսեց հանգել ,

Իսկ երբ զարթնեց խորը քնից
Բերդն ուրիշ էր թվում արդեն,
Ու կախված էր դեմի պատից՝
Բարի գալուստ Սովետաշեն ։

6 months, 1 week ago

ԽՂՃԻ ԽԱՅԹ
Միզարձակումը միակ հաճույքն է որից հետո խիղճդ չի տանջում ։
Է.Կանտ

Նախկին ներկա ապագա
Կյանքն էսա մեր եռանիշ
Նախ կին հետո ագառկա
Գինի պլան ու հաշիշ

Ու էդ հլը Կանտնա գրել
Որ շռելնա կայֆը միակ
Ու էն մարդնա կյանքը կրել
Ով էդպեսա դառձել դիակ

6 months, 2 weeks ago

Փրկչին սպասելիս

Նա սիրում էի total war
Warcraft ու Կազակի
Ինձ ասում էին բիթիա
Կրվեց նավսիակի
Որ խափսը տա
Ու հետո
Կռուպնի շպրտի
Ինչքան տեղ ունես
Ընկեր
Դու էլ կտտի
Թե չէ մի օր կջոգես
Վսյո ջրվելա սաղ
Կոդեն հավքում
Ծիխարի
Թե նիհար թե չաղ
Բայց քանի որ նա
Մանկուց
Չի ունեցել կոմպ
Առաջի խափսը նրա
Դարձավ արշավանք
Ընտրեց երկիր ծիխարի
Փոքրիկ Armenia
Ու առանց բան ասելու
Մկնիկի ուժով
Հելավ հասավ Կաստիլյա
Ինքնել ուժեղ զարմացավ
Թե ոնց էդ սաղ գրավեց
Ու բոլորվ միասին
Գոռացինք
Պիզդեցցցցցցցցցց
Էդ օրվանից
Մինչ էսօր
Մենք հիշում ենք Ճմբոյին
Որպես հզոր ստրատեգ
Անպարտ մարտիկ
Թև շահեց գրին քարտ
Ու գնաց հեռու
Համոզված ենք
Երկիրն էս
Ճմբնա փրկելու
Ու հիմա ինչ- որ հեռվում
Հովտում սիլիկոնյան
Ասումեն կոդա գրում
Control Z for
Armenians.

6 months, 2 weeks ago

Անկախության երգը

Դուք չեք ներել լավ տղեքին
Ու նույնիսկ վատերն
Սաղին կերելեք հերթով
Ու ցռել եք պատերին

Էդ պառճառով ես չեմ ասի
Թե ումից եմ էղել անկախ
Մարդես ինձել որ չմարսի
Սովածացած ինչ-որ չաթլախ

6 months, 3 weeks ago

Երաժշտական վերջաբան

Ես ծխեցի մի լավ հաշիշ
Իմ պաշտելի սրբազան ,
Վրից երկու Պինոյի շիշ,
Հետո շոթեր զանազան։

Ու էն պահին երբ արդեն
Որոշել էի գալ քեզ մոտ,
Ճամփես կտրեց երգիչ Անդրեն.
Ասեց գուսան, քա՛շի տորթ։

Ջոկի արագ, որ բեսնա հենց
Հելել հատուկ ինձ փորձելու.
Քաղցրա ձգում սրտը քո մեծ
Նույնիսկ առանց ծխելու ։

Չխառնվա իրար հայր սուրբ՝
Դրի ուղիղ չանի տակ,
Վերցնելով տորթը այդ նուրբ՝
Ոտ-ոտ հասա հրապարակ:

Բայց չգտա քեզ էլ այնտեղ ,
Ոչ հարթակ կար՝ոչ դինամիկ,
Շատրվանն էր երգում ահեղ,
Գլյադատոր ու Տիտանիկ։

7 months, 1 week ago

GTA
Եկել եմ նորից սրճարան
Վերցրել փարիզյան հինգ,
Օրը ձգվեց ասես պարան,
Դինամիկը երգեց Սթինգ։

Ու ի՞նչ է պետք թվում է թե՝
Սաղ գծվումա հարմարով,
Ճիշտա չեղա մի նոր Դանթե,
Բայց խոմ ունեմ Մակարով:

Ու թե լինեի կարքին տղա
Կրակել էի սաղիդ վաղուց ,
Չէ որ կյանքն էլ ջի թի այա
Ուր հոգնում ես ման գալուց։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago