Աստված և Հայրենիք

Description
Օֆելյա Ստեփանյան
We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago

1 year, 6 months ago

Ամեն մեղք իր դեղն ունի.

Հպարտության դեղը խոնարհությունն է:

Բարկության դեղը համբերությունն ու հեզությունն է:

Որկրամոլության դեղը կերակուրից հեռու մնալն է:

Բղջախոհության դեղը պահքը, աղոթքն ու մարմնի տանջանքն է:

Ամբարտավանության դեղը խոնարհություն գործելն է:

Նախանձի ու ատելության դեղը սերն է:

Ծուլության դեղը աշխատասիրությունն է:

Ագահության ու փողասիրության դեղը տալն ու ողորմելն է:

Հայհոյության դեղը մեղա ասելն ու Աստծուն փառաբանելն է:

Ծաղրի դեմ դեղը լացն է:

Կատակերգության դեմ դեղը հոգևորի մասին խոսելն է:

Բամբասանքի դեմ դեղը լռությունն է:

Ամեն մեղք իր հիվանդության չափի դեղ ունի ու ամեն մարդ պիտի այս մասին իմանա, գրում է Սբ. Գրիգոր Տաթևացին խոստովանահայրերի մասին իր քարոզում։

1 year, 6 months ago

Ավելորդ բան մի ասեք: Սողոմոն իմաստունն ասում է, որ ավելի լավ է բարձրությունից ցած ընկնել, քան անզուսպ լեզվի պատճառով ընկնել (մեղք գործել):

Հայր Եփրեմ Արիզոնացի

1 year, 6 months ago
1 year, 8 months ago
ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ (15.12.2024թ.)

ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ (15.12.2024թ.)
Այսօր աշխարհը լի է մոլությամբ , մեղսալի արարքներով...
Հավատքի և անհավատության պատերազմ է...
Չարը հրապուրում է մարդկանց, հեռաացնում Աստծուց, արդարությունից, սիրուց...
Գայթակղությունը ապականում է հոգին...
Անկիրթ և անհավատ մարդը գայթակղվում է նյութական ու կեղծ արժեքներով և դառնում ազգի, հասարակության համար փորձանք...
Այսօրվա հրամայականն է՝ <<Գնալ Տիրոջ ճանապարհով, հեռու մնալ պիղծ գործերից...>>:
Մասնակցենք Սբ. Պատարագին ու հաղորդվենք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմնով և Արյամբ:

1 year, 8 months ago

Մեծ բարիքն այն չէ, որ շատ փող ունենք, այլ որ Աստծո երկյուղ ունենք: Ահա հիմա, եթե լիներ որևէ արդար մարդ, որ Աստծո նկատմամբ մեծ անվեհերություն ունենար, ապա կարող էր, եթե անգամ լիներ ամենաաղքատ մեկը, դադարեցնել իսկական աղետները. բավական էր, որ նա առ երկինք կարկառեր ձեռքերը և Աստված կանչեր, և այս ամպը կհեռանար, իսկ պահուստում որքան ոսկի կա, դառնում է անօգուտ ցանկացած վտանգից, պատուհասներից մեզ փրկելու համար: Եվ վտանգը միայն այս չէ, այլ նաև մյուս դեպքերում հիվանդանալիս կամ երբ վրա է հասնում մահը, փողն իր ուժը կորցնում է ի վիճակի չլինելով փոքր-ինչ թեթևություն բերելու դժբախտության ժամին:

Սբ. Հովհան Ոսկեբերան

1 year, 9 months ago
Երբ ԱՍՏՎԱԾ, պատասխանում է մեր աղոթքներին, …

Երբ ԱՍՏՎԱԾ, պատասխանում է մեր աղոթքներին, ապա ՆԱ ավելացնում է մեր հավատքը, երբ ուշացնում է պատասխանը, ուրեմն ավելացնում է մեր համբերությունը, իսկ երբ չի պատասխանում, պետք է իմանանք, որ մեզ համար ավելի լավ բան է պատրաստել : « Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, հաճախակի աղոթեցեք » (Հռոմ. 12. 12. )

1 year, 9 months ago

Հայր Պաֆնուտը պատմում է իր մասին. «Մի անգամ ճանապարհորդելիս մոլորվեցի, որովհետև մառախուղ էր, ու հայտնվեցի ինչ-որ գյուղի մոտ: Այնտեղ ես մի քանի հոգու տեսա, որոնք անամոթաբար չար բաներ էին խոսում միմյանց հետ: Կանգ առնելով, ես սկսեցի աղոթել իմ մեղքերի համար: Եվ ահա ինձ սուրը ձեռքին հրեշտակ հայտնվեց և ասաց. «Պաֆնուտ, բոլոր եղբայրներին դատողները այս սրով կսպանվեն, բայց դու չդատապարտեցիր, այլ խոնարհվեցիր Տիրոջ առջև, ինչպես մեղավոր, այդ պատճառով քո անունը գրվեց կյանքի գրքի մեջ» («Հարանց Վարք»):

1 year, 9 months ago

Սուրբ հայր Պամբոն, որ կարդալ չգիտեր, գնաց, որ մի գրագետից սաղմոս սովորի: Երբ լսեց երեսունիններորդ սաղմոսի առաջին տողը, ուր ասվում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ», չցանկացավ այլևս լսել և ասաց. «Եթե գործով սաղմոսի այս տողը կարողանամ կատարել, այդ ինձ բավական կլինի»: Երբ ուսուցանող վարդապետը հանդիմանեց նրան, որովհետև վեց ամիս չէր եկել իր մոտ, սուրբը պատասխանեց. «Դեռ գործս չեմ ավարտել»: Սրանից հետո տարիներ անց ծանոթներից մեկը նորից հարցրեց նրան, թե սովորե՞լ է այն երեսունիններորդ սաղմոսի սկիզբը: Իսկ սուրբն ասաց.«Երեսունինը տարում հազիվ կարողանամ գործով սովորել» (Հայելի վարուց):

1 year, 9 months ago

Փոքր ձուկը կարող է լողալ հոսանքին հակառակ, որովհետև այն կյանք ունի, մինչդեռ փայտի մեծ տախտակը շարժվում է հոսանքին համընթաց, քանի որ թեպետ այն մեծ չափեր ունի, բայց կյանք չունի: Արդ, եղիր կյանքով լեցուն և դեմ գնա այն միջավայրին, որն այլասերում է, ու մի հանձնվիր յուրաքանչյուր նոր մտքին, եթե այն դեմ է քո հոգևոր ընթացքին և սկզբունքներին:
Շենուդա Գ հայրապետ

1 year, 9 months ago

Եղբայրը հարցնում է Հայր Պիմենին. «Ի՞նչ անեմ, իմ խցում լռելով էլ չեմ կարողանում հանգստություն գտնել»: Ծերը պատասխանեց. «Ոչ ոքի մի՛ հանդիմանիր, մի՛ դատապարտիր և Աստված քեզ հանդարտություն կտա»:(հարաց վարք)

We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago