Աստված և Հայրենիք

Description
Օֆելյա Ստեփանյան
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 6 days, 12 hours ago

✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot

4 days, 17 hours ago

«Միայն այն ողորմությունն է իրական, որն ուրախությամբ է տրվում»
Սբ. Հովհան Ոսկեբերան

1 week ago

🙏 Հաճախ աղոթեցեք, քանզի աղոթքը մարդկանց բարձրացնում է առ Աստված, իսկ Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ (Ս. Ներսես Շնորհալի):

1 week, 1 day ago

Երկրի վրա պատահականություններ չկան. ամեն ինչ Տիրոջից է, մեր բոլոր հանդիպումները պատահական չեն։ Տերը մեզ զուր տեղը չի հանդիպեցնում մարդկանց: Մենք բոլորս անտարբերությամբ, առանց ուշադրության ենք վերաբերվում մարդկանց, որոնց հանդիպում ենք կյանքում, բայց Տերը նրան բերում է քեզ մոտ, որպեսզի դու նրան տաս այն, ինչ նա չունի. օգնես նրան, իհարկե ոչ թե նյութական իմաստով, այլ ավելի լայն իմաստով՝ սովորեցնես սեր, խոնարհություն, հեզություն, մի խոսքով, քո օրինակով բերես դեպի Քրիստոս։ Եթե հրաժարվում ես նրանից, ոչ մի բանում չես ծառայի, բայց հիշիր, որ նա չի զրկվի դրանից ամեն դեպքում։ Տերը քեզ հնարավորություն է տալիս բարիք գործելու, Իրեն մոտենալու: Եթե դու չես ուզում, Նա կգտնի մեկ ուրիշ մարդու, ով կտա նրան այն անհրաժեշտությունը, ինչին արժանի է և որի կարիքն ունի:

Սբ. Ալեքսեյ Մեչև

1 week, 5 days ago

Երկու հրեշտակ կային, մեկը միշտ հանգստանում էր ամպերում, իսկ մյուս անդադար երկրից թռչում էր Աստծու մոտ:Մի անգամ հանգստացող հրեշտակը հարցնում է աշխատող հրեշտակին:
-Ինչու՞ ես դու այդքան շատ երկրից գալիս Աստծու մոտ:
-Ես բերում եմ Աստծուն աղոթքներ. որոնք սկսվում են «ՕԳՆԻՐ ԱՍՏՎԱԾ….» տողերով: Իսկ դու ինչու՞ ես միշտ հանգստանում :
-Ես բերում եմ աղոթքներ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՍՏՎԱԾ…» տողերով,-պատասխանում է հանգստացող հրեշտակը:

1 week, 5 days ago

«Եթե չես կարողանում օրհնել, ապա գոնե մի՛ անիծիր» (Բարսեղ Մաշկևորցի, ԺԳ դ.):

1 week, 6 days ago

Գոհություն (հատված Սուրբ Պատարագից)
(աշխարհաբար)
Գոհություն և փառաբանություն ենք մատուցում Քեզ, Տէ'ր Աստված մեր, այս սուրբ և անմահ պատարագի համար, որ սուրբ Սեղանի վրայ է, որպեսզի սա պարգևես կյանքի սրբության համար: Սրանով շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն ողջ աշխարհին, սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, մեր եպիսկոպոսապետին տեր տեր Գարեգին Բ սրբազնագույն կաթողիկոսին, որ մատուցում է այս պատարագը:
Աղաչենք քրիստոնյա թագավորների և բարեպաշտ իշխանների զորության և հաղթանակների համար:
Նաև խնդրենք հանգուցյալ հոգիների համար, առավել ևս մեր հանգուցյալ րաբունապետերի, այս սուրբ եկեղեցին շինողների և նրանց համար և նրանց համար, ովքեր այս եկեղեցու հովանու տակ են հանգչում:
Խնդրում ենք նաև ազատություն մեր գերված եղբայրներին, շնորհ ներկա ժողովրդին և հանգիստ հավատքով և սրբությամբ ի Քրիստոս ննջածներին:
Նրանց հիշատակությունը թող լինի այս Սուրբ Պատարագով, աղաչում ենք:🙏

3 months, 1 week ago

Եղբայրներից մեկը մոտենում է Հայր Պաիսիոս Աթոսացուն և ասում.
- Հայր, մեռավ այն հարբեցող վանականը։

Սուրբ Պաիսիոսը պատասխանում է.
- Այո, տեսա թե ինչպես Հրեշտակներ իջան և իր հոգին պատվով բարձրացրին Երկինք։

Եվ մինչ եղբայրը զարմանքից ապշել էր, քանզի այդ վանականը հարբեցող էր Հայրը շարոնակում է.
- Երբ նա դեռ փոքր էր, ծնողները մշակում էին իրենց հողատարածքը և որպեսզի նա լաց չլինի, կաթի մեջ խառնում էին մի փոքր օղի։ Այսպես նա կախվածություն է ձեռք բերում ալկոհոլից։

Մի անգամ հանդիպում է մի Սրբակյաց Վանականի, որը նրան ասում է.
- Գնա Վանք և ամեն տարի մեկ գավաթ քչացրու քո խմիչքը։

Եվ այսպես նա գալիս է Վանք, դառնում Վանական և տարիներ շարունակ կռիվ տալիս իր տկարության դեմ։

Արդ, չդատենք մեր դիմացինին, քանզի երբեք չգիտենք, թե այն մարդը, ով մեր աչքի առաջ մեղք գործեց մեր աչքից հեռու ինչքան է դրա դեմ պայքար տվել։
Եվ մի գուցե Տերը տեսնով նրա պայքարը այդ մեղքը իրեն մեղք չհամարի այլ սխրանք, իսկ մենք մեր սխալ դատողության պատճառով մարդուն գցենք հուսահատության` սատանայի գիրկը։

Աստված պահապան ամենքիդ

3 months, 1 week ago

Բոլոր բառերից ամենադժվարինն է` ներիր: Բայց այս խոսքն է, որ բացում է դրախտի դարպասները:
Սիմեոն Աթոսացի

3 months, 1 week ago

Աղոթքը բարի սննդակիցն է մանուկների համար և պահապան դրսում ու ներսում, երիտասարդների գործակիցն է, ծերերի հաստատության հույսը, քահանաների պարծանքի պսակը, ժողովուրդների ամրության պարիսպը, զինվորների փրկության վահանը, թագավորների ցնծությունը, իշխանների արդարությունը, դատավորների զգաստությունը: Ճգնավորների մարտակից է և կույսերի կառավարություն, սգավորների սփոփանք, բերկրյալների հրճվանք, նեղյալների անդորրություն ու խաղաղացածների զգուշություն: Այրերի գործակից է և կանանց տնակից, ճանապարհորդների ուղեկից և նավորդների առաջնորդություն, առողջների խնդություն և հիվանդների մխիթարություն, մեղավորների քավություն և արդարների խնդություն, ննջեցյալների կյանքի պաշար ու բարիքների հույս: Ուստի աղաչում եմ բոլորին և պաղատում դառնանք Տիրո՛ջը, դառնանք ամենայն հեզության ու խոնարհության սիրով, որպեսզի Տերը դեպի մեզ դառնա գթությամբ և ողորմությամբ: Ամենօրյա աղոթքներով փութանք առ Նա և Նրա բարեհաճությունը խնդրենք պատեհ ժամին: Քանզի մեծ է առ Աստված հոգևոր աղաչանքների և հարաժամ աղոթքների նշանակությունը, և մեծ շնորհի են արժանացնում մարդուն, երբ լինեն սուրբ սրտից և խոնարհ հոգով, նաև հիշենք, որ հարաժամ աղոթքը Տերունական պատվեր է միշտ (միշտ աղոթել Փիլ. 1.4, միշտ գոհանալ Աստծուց Բ Թես. 2.12) և անդադար պետք է աղոթել Նրան (Գործք 12.5):
Խոսրով Անձևացի

3 months, 2 weeks ago

Հայրերից մեկն ասաց. «Եթե նախ չատես չես կարող սիրել, եթե մեղքը չատես չես կարող արդարություն գործել, ինչպես և գրված է. «Հեռացի՛ր չարից և բարի՛ն արա» (Սաղմ. ԼԳ 15): Սակայն այս ամենի համար կամքի հոժարություն է պահանջում Աստված ամենուրեք: Ադամը դրախտում էր, սակայն պատվիրանազանց եղավ, իսկ Հոբը աղբանոցի մեջ էր, բայց պահեց պատվիրանը, քանզի Աստված մարդկանցից հոժարակամություն է պահանջում, որպեսզի երկնչեն Իրենից ամենայն ժամ»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 6 days, 12 hours ago

✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot