Ավետարանի Լույսը

Description
Կող. 1:9-10: ... Լցվեք Նրա կամքի գիտությամբ ՝ ամենայն իմաստությամբ և հոգևոր հասկացողությամբ։ Որ դուք Տիրոջ առջև արժանի կերպով քայլեք, ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերի մեջ պտղաբեր լինելով և աճելով Աստծո գիտությամբ.🕊️🤍
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

6 days, 16 hours ago

Սաղմոս 105:1-11: "Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։ Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։ Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։ Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։ Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները. Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։ Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ. Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։ Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝ Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։"

1 week ago

🖇Եսայի 59:1-4: "Ահա ՏԻՐՈՋ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել, ո՛չ էլ ակաջն է ծանրացել որ, չկարողանա լսել. այլ ձեր անօրենությունները բաժանում բերեցին ձեր և ձեր Աստծո միջև և ձեր մեղքերը Նրա երեսը ծածկեցին ձեզանից, որ չլսի. որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները անօրենությամբ, ձեր շուրթերը սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է արտաբերում։ Ոչ մեկ հետամուտ չէ արդարության, ոչ մեկը ճշմարտությունը չի փնտրում. նրանք ունայնություն են ապավինում և ստեր խոսում. թշվառություն են հղանում և անօրենություն ծնում։"

1 week ago

Մատթեոս 6:3-4: "Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։"

1 week, 5 days ago

Ա Տիմոթեոս 1։ 14-15:
"Բայց մեր Տիրոջ շնորհը չափազանց առատ էր հավատով և սիրով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է: Ճշմարիտ և ամենայն ընդունելության է արժանի այս խոսքը, թե` Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնց գլխավորը ես եմ:"

1 week, 5 days ago

Սոփոնիա 3:17-18: "Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։ «Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։"

2 weeks ago

Սաղմոս 63:1-11: "Դավթի սաղմոս, երբ նա Հուդայի անապատում էր։ Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ, Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։ Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։ Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։ Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։ Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը. Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։ Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։"🙏🏼🤍

3 months, 1 week ago

Հռոմեացիներին 12:12-19։ "Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։"

3 months, 1 week ago

Կողոսացիներին 3:12-16։ "Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։

3 months, 2 weeks ago

Փիլիպպեցիներին 2:13: "Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ Իր բարեհաճ ծրագրի։"??

3 months, 2 weeks ago

Հրաշքքքքս հատուկ ?? համար բերել եմ Telegram-ի ամենաբոմբ էջերը,որոնք տաքնված են ամենասիրուն երկրների տակ?*?***

Ֆրանսիա~?

Կորեա~?****

Ամերիկա~?****

Շվեյցարիա~❤️‍?

Իտալիա~?****

Հայաստան~?****

Կիպրոս~?****

Երուսաղեմ~?****
Գերմանիա~?****
Ռուսաստան~??****

??ℕ?ℍ?ℕ? գովազդ~?****

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago