Հայաստան դաշինք

Description
Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:
We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 2 weeks ago

? @grqerarm_bot

Last updated 8 months ago

1 month, 3 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 22, 2025թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններին։

📌 Արծվիկ Մինասյան
Հիմնի վերջում հնչող զոհվելու մասին տողը բացասական իմաստով չէ, բայց դա նահատակության պատրաստ հայրենիքի պաշտպանի կերպարն է։

📌 Աղվան Վարդանյան
Բովանդակային առումով կողմ եմ, որ ՀՀ հիմնը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» խոսքերով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՔՊ-ի քաղաքականության արդյունքում առնվազն վերջին 6,5-7 տարում այդ տողն իրականում վերածվել է «Թող միշտ անկցի Հայաստան»։ Սա է ողբերգությունը։

📌 Արթուր Խաչատրյան
Տրամաբանական էր սահմանազատումն սկսել հարավից։ Նախ, կֆիքսվեր, որ Մեղրիի հատվածում սահմանը մերն է, և որևէ դեպքում Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Երկրորդը, կբարձրանայինք վերև․ ադրբեջանցիք դուրս կգային Ներքին հանդում գրաված տարածքից, կկարգավորվեր Շուռնուխի ճանապարհի հատվածը։ Հետո կբարձրանայինք Սև լիճ, Ջերմուկ, Շորժա, Արծվաշեն, թուրքերին դուրս կհրավիրեինք, և ամեն ինչ տեղը կընկներ։ Հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ։

📌 Լիլիթ Գալստյան
Բաքվում պատանդառված հայերի ճակատագրի վերաբերյալ ՀՀ իշխանության մտահոգ լռությունը, որը ներկայացվում է այդ մարդկանց չվնասելու տրամաբանության ներքո, համարժեք է մեղսակցության։

📌 Ագնեսա Խամոյան
Հովիկ Աղազարյանին հանրության նորմերի կոպիտ խախտումների համար ՔՊ-ն հեռացրեց իր շարքերից, իսկ մեկ այլ կուսակցին՝ Ալեքսանդր Սիրունյանին, ով ֆեյսբուքյան բաց հրապարակումներում հայհոյում է և ներգրավված է կոռուպցիոն սկանդալների մեջ, առաջադրեց ԲԴԽ անդամի թեկնածու։

📌 Աննա Գրիգորյան
Պարզվում է, որ մի ամբողջ ժողովուրդ պոտենցիալ հանցագործ ու կոռուպցիոներ է, ապապետական մտածողության տեր։ ՔՊ-ին առաջարկում եմ կոռուպցիա փնտրելիս շատ հեռու չգնալ, իր շուրջը նայել։ Իրականում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը տոտալ վերահսկման գործիք է, որը հարկային մուրճ է լինելու քաղաքացիների գլխին։

📌 Գեղամ Մանուկյան
Իրականում եկամուտների հայտարարագրման, տրանսպորտի ուղևարձի թանկացման, Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության առաջադրման հետ կապված իշխանության այս հետքայլերը զուտ իր աթոռը պահելու համար են։ Մարդկանց դժգոհությունը նրանք ամեն օր զգում են։

📌 Քրիստինե Վարդանյան
Շվեյցարիայի Վերին պալատը կողմ է քվեարկել արցախահայերի վերադարձի հետ կապված համաժողով կազմակերպելու նախագծին։ Սակայն հայկական կողմը, ինչպես և ադրբեջանականը, դրան դեմ են արտահայտվել։

1 month, 3 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 21, 2025թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Կենսաթոշակային ռեֆորմը ՀՀ-ում ձախողվել է․ կենսաթոշակային հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել ու ճարահատյալ՝ ավանդների մեջ են ներդրում անում։

📌 Գեղամ Մանուկյան
Բոլորը կարևոր քայլ էին համարում աշխարհազորի մասին օրենքը, որն ընդունվել էր դեռևս 44-օրյա պատերազմի օրերին։ 2025 թվականն է, աշխարհազորային ստորաբաժանումները մատի վրա կարելի է հաշվել։ Ո՞նց վստահ լինենք, որ տարիներ անց պաշտպանության մեկ այլ նախարար չի գա ասի՝ դե չեղավ էդ տարածքային պաշտպանության համակարգը։

📌 Արմեն Ռուստամյան
Հայ ժողովրդի և նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա թե պատերազմ» այս կործանարար երկընտրանքից և հաստատել իրական ու անշրջելի խաղաղություն։

📌 Սեյրան Օհանյան
Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին։ Օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր ու վտանգավոր զիջումներ է կորզում։

📌 Թադևոս Ավետիսյան
Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման և ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։

📌 Գառնիկ Դանիելյան
Տավուշում կրկին սահմանագծում և սահմանազատում է տեղի ունենալու։ Այս անգամ թիրախում է լինելու Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, որի որոշ հատվածների նկատմամբ ադրբեջանական կողմը նկրտումներ ունի։ Միևնույն ժամանակ, խոսելով հայկական 32 բնակավայրերի մասին, Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը որևէ սանտիմետր տարածք չի ստանալու։

📌 Աննա Գրիգորյան
Իշխանությունը բյուջե լցնելու խնդիր ունի․ դրա համար է, որ ավելացել է գույքահարկը, տրանսպորտի գինը, կարմիր գծերի գինը, ավելացել են նոտարների ու փաստաբանների հարկերը, ինչն ուղիղ անդրադարձ է ունենալու քաղաքացիների վրա։ Ընդամենը տարիների ընթացքում երեք միլիոն վարչապետը դարձել են երեք միլիոն տուգանքի մատերիալ։

1 month, 3 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 20, 2025թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ավտովթարից զոհված պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը

📌«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի․ մանդատը տրամադրվեց ՀՅԴ անդամ Արմինե Խերանյանին

📌 Արծվիկ Մինասյան
Այս մարդիկ ուրանում են ԼՂՀ-ն, որպես հայ ժողովրդի երկրորդ պետականաստեղծ գործունեության արդյունք։ ՀՀ տարածքի անհասկանալի չափանիշներով ստեղծված մակետը փակցրել են ԱԺ դահլիճում, իսկ ամբիոնից պատռում տանում են ՀՀ-ի և Արցախի միասնական քարտեզը։

📌 Արթուր Խաչատրյան
2020 թ․ փետրվար-մարտ ամիսներին Նիկոլ Փաշինյանը փողոցներում Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում, որի վրա Հայաստանն ու Արցախը միասին էին նկարված: Հիմա իրենք ընդունում են, որ այլևս հպարտ չեն, թերևս միակ ճիշտ խոստովանությունը, որ այս 7 տարվա ընթացքում ասել են։

📌 Ագնեսա Խամոյան
ՔՊ-ն ԲԴԽ անդամի այնպիսի թեկնածու է առաջադրել, որի ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներ ցենզուրայից դուրս են և դրանք հնարավոր չէ հնչեցնել։ Ինչպե՞ս է մեր հայրենակիցների, այդ թվում և արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածող անձը ապահովելու դատավորների նկատմամբ հարգանքը, փոխելու դատավորների իմիջը, բարեվարքության կանոններ սահմանելու նրանց համար։

📌Գեղամ Մանուկյան
Հայաստանի գրեթե բոլոր ՀԿ-ները, որոնք 2018 թվականից եղել են այս իշխանության հիմքը և աջակիցը, ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի մասին տալիս են խիստ բացասական եզրակացություն։

📌 Արթուր Խաչատրյան
Պետք չէ խոշորացույցով լավ գիտնական-իրավաբան փնտրել ԲԴԽ անդամի թեկնածության համար, մեր երկրում այդպիսիք շատ կան։ Եթե չեք գտնում, ուրիշ հարց է։ Իսկ միգուցե լավ իրավաբան-գիտնականնե՞րը չեն ուզում ձեզ հետ համագործակցել։

📌 Լիլիթ Գալստյան
Իշխող ուժի քարոզիչ, հայհոյախառն գրառումներով հայտնի ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը պատասխանող կողմ է 7 քաղաքացիական և վարչական գործերով։ Այս հանգամանքը փաստում է, որ նա բարեվարքության և փաստաբանին ներկայացվող վարքականոնի նորմերի հետ ակնհայտորեն խնդիր ունի։

📌 Ասպրամ Կրպեյան
Այն, ինչը տեղի է ունենում Բաքվում, որևէ աղերս չունի դատավարության հետ։ Սա հայ ժողովրդի նկատմամբ հերթական պատերազմական հանցագործությունն է, որն իրականացնում է բռնապետական ցեղասպան Ադրբեջանը։ Բաքվում այս ապօրինի խեղկատակության թիրախը յուրաքանչյուրս ենք, յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուրիս արժանապատվությունն ու ինքնությունը։

📌 Քրիստինե Վարդանյան
Ալեքսանդր Սիրունյանն ամբողջացնում է այժմյան ԲԴԽ-ն ու ներկայացնում այն արժեհամակարգը, որով առաջնորդվում է ՔՊ-ն։ Բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը, կիսելու են այդ թեկնածուի արած արտահայտությունների պատասխանատվությունը։

📌 Էլինար Վարդանյան
ԲԴԽ-ն ինքն իրեն այնպես է հեղինակազրկել, որ, մեծ հաշվով, կարևոր էլ չէ՝ ում կընտրեք ԲԴԽ անդամ։ Եթե այսօրվա թեկնածուին ընտրեք, ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու և ատելության խոսքը:

📌 Արծվիկ Մինասյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը։ Եթե այսքանից հետո ՔՊ-ն շարունակում է պնդել, նշանակում է, նրանց համար չկա անկախ կառույցի գնահատականի անհրաժեշտություն։ Կա նեղ խմբային, ինչ-որ հատվածի շահերը սպասարկելու բացառիկ ձգտում։

📌Սեյրան Օհանյան
Ալեքսանդր Սիրունյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելը ցույց տվեց, որ ՔՊ-ն իր տեսակետների և գործողությունների մեջ անփոփոխ է․ ամբողջությամբ փորձում է տիրանալ դատական իշխանության թևին, որի իրավունքը չունի։

4 months ago

? Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 15, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

? Արթուր Խաչատրյան
Միայն այս իշխանության օրոք են թուրքերը բույն դրել Հայաստանում, չի եղել ուրիշ ժամանակ։ Ինքնիշխանությունից եք խոսում․ այնքան ինքնիշխան եք, որ չեք կարողանում սեփական տարածքում գործարան կառուցել։ Ուզում եք ԱՄՆ դրոշը դրեք, ուզում եք՝ ՄԱԿ-ինը։ Ալիևը չի թողնում։ Հիմա էլ որոշել են, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների հիմքը ՀՀ անկախության հռչակագիրն է եղել։

? Թադևոս Ավետիսյան
ՔՊ-ի նոր բանաձևը հետևյալն է ու շատ պարզ․ փող տո՛ւր ու դարձի՛ր հերոս, և հետո փող տո՛ւր, որ մնաս հերոս, թե չէ պետական տեռորի զոհ կդառնաս, կզրկվես բիզնեսիցդ, տնից-տեղիցդ, և պետությունը քեզ համար նոր կացարան կապահովի բանտախցում։ Հակահերոս են միայն թոշակառուներն ու սոցաջակցություն ստացողները։

? Ագնեսա Խամոյան
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված մարդու աշխարհընկալումն այնպիսին է, որ Ռուսաստանը մեր «ոխերիմ» բարեկաման է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում աշխատել ռուսական կապիտալով ընկերությունների հետ՝ Գազպրոմի, Հարավ-Կովկասյան երկաթուղու։ Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը նրա առջև պայման է դրել, օրինակ, Սամվել Կարապետյանից խլել ՀԷՑ-ը։

? Գառնիկ Դանիելյան
Երկակի ստանդարտներով առաջնորդվելն այս պետությանը օգուտ չի տալու, և որակյալ աշխատողներն ու մասնագետները միշտ էլ իրենց սկզբունքայնության պատճառով տուժելու են։ Այդ մարդիկ որևէ իշխանության հետ չեն հարմարվելու ու միշտ տուժելու են։

? Գեղամ Մանուկյան
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձեց սպանել մեր անկախությունը, ասելով՝ Հռչակագիրը պետություն չլինելու մասին է։ Գիտե՞ք՝ ինչու։ Ոչ թե նրա համար, որ նա այդպես է մտածում, այլ որովհետև Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ստիպում է Անկախության հռչակագրից հրաժարվել։

? Լիլիթ Գալստյան
Փաշինյանի երեկվա հակապետական, հակազգային, թուրանական թեզերից հետո պիտի նվազագույնը 15 րոպե անց այս դահլիճում հայտնվեր դատախազությունն ու ԱԱԾ-ն։ Բայց ոչ։ Բանակցությունները զրոյացրած Փաշինյանը հանկարծ զրոյացնում է Անկախության հռչակագիրը, հայտարարելով, որ այն ՀՀ չգոյության մասին է։

? Քրիստինե Վարդանյան
Եկեք պարզենք՝ ովքեր են հոկտեմբերի 27-ի շահառուները։ Հոկտեմբերի 27-ին այդ խառը պահին մի խումբ մարդիկ երկրի այն ժամանակվա ղեկավարին ներկայացրել են մի ցանկ ու ասել, որ այդ մարդկանց պետք է պաշտոն տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։ Ցանկից երկուսը հիմա պաշտոն ունեն, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը։

? Արծվիկ Մինասյան
Սա մի իշխանություն է, որը Հայոց բանակին համարում էր տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող, մարտունակ և ինտելեկտուալ բանակ: Զուգահեռաբար նա գերեվարում էր Զինված ուժերի ներկայացուցիչներին, կեղծ թիրախներ դնում, ոչնչացնում բանակը, սպայական կազմի հեղինակությունը: Հետևանքն էլ եղավ այն, որ կորուստների համար մեղադրեց ԶՈՒ-ին։

? Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում ևս մեկ անգամ ընթերցել Անկախության հռչակագիրը և առաջին իսկ առիթով գա ասի՝ ո՞ր դրույթն է մեր անկախությունը հերքում։ Ի՞նչ մոլուցք է՝ հայրենիքից հրաժարվել։

? Աննա Գրիգորյան
Ամբողջ օրը խոսում են ՀՅԴ բազմաթիվ շրջաբերականներից մեկի մասին, բայց ոչ մի խոսք՝ թե Ադրբեջանի հետ չհամաձայնեցված կետն ինչի՞ մասին է։ Ի՞նչ եղան Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպե՞ս ադրբեջանցիները մտան Տեղ գյուղ, ինչպե՞ս հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը։ Եկեք դրա մասին խոսեք, որովհետև այդ ամենը ՀՀ քաղաքացու մասին է։

4 months ago

? Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 14, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

? Քրիստինե Վարդանյան
Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել են «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո։ Մենք ասում ենք, որ աշխարհում ընդամենը մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան, և կա մի պետություն, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Հայաստանի վրա՝ Ադրբեջանը։ Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։

? Գառնիկ Դանիելյան
Փաշինյանն ասում է՝ Կիրանցում անվտանգ է։ Խնդիր չկա, բայց Ձեր կառուցած պատը Կիրանցում համարում են լացի պատ։ Գյուղացիները հեռադիտակով հետևում են, որ անասունը սահմանը չանցնի։ Մարդիկ զրկված են ցորեն ու գարի ցանելու հնարավորությունից։

? Արթուր Խաչատրյան
ՔՊ-ի կառավարությունը Հայաստանը գցել է անիծյալ շրջանի մեջ։ Պարտքի միջոցով արհեստական շնչառություն եք տալիս, բայց դրանով չեք թողնում, որ թոքերն աշխատեն, սպանում եք տնտեսությունը։ Խոսում եք հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել։

? Գեղամ Մանուկյան
Այս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի։ Հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատացել է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն է մեղավոր։ Ընդդիմությունը ուզում է իրենց խփի, վախեցած են:

? Ագնեսա Խամոյան
2020 թ․պատերազմի 36-րդ օրը Փաշինյանը կամավորներին կոչ էր անում լսել իր հրամանը, ոտքի կանգնել և գնալ զինկոմիսարիատ, իսկ հետո հայտարարեց, որ էն գլխից մենք պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու, միայն առանց զոհվելու։ Ասում է՝ երրորդ հանրապետության մեծագույն սխալը բանակի սրբագործումն է։ Երրորդ հանրապետության մեծագույն սխալը ՔՊ-ին իշխանություն տալն էր։

4 months ago

? Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 13, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

? Արմեն Ռուստամյան
Պարզվում է, որ շուտով նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու «իրական Հայաստանի քաղաքացի», որոնք՝ ոչ։ Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով:

? Գեղամ Մանուկյան
Որոշեցի վերհիշել մի «թունդ ընդդիմադիրի» ելույթները։ 2012 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար հատկացված 1 մլն դոլարը խայտառակություն էր գնահատվում: 2025-ին արտաքին պարտքի սպասարկման համար կհատկացվի է 1 մլրդ դոլար։

? Գեղամ Նազարյան
Կենսաթոշակառուները դեռ պետք է գոհ լինեն, որ չենք հասել մի կետի, երբ նրանց առաջարկեն բարձր կենսաթոշակ ստանալու համար անցնել ատեստացիա՝ ապացուցեն, որ իրենք լավ տատ ու պապ են, նոր կենսաթոշակը կբարձրանա։

? Թադևոս Ավետիսյան
2024 թ․երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թ․նույնիսկ լավագույն սցենարի դեպքում կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը։

? Արծվիկ Մինասյան
Այս կառավարության խոստումներն ու իրականացրած ծրագրերը համադրելիս՝ տեսնում ենք, որ դրանց 99 տոկոսը ծալել դրել է մի կողմ և իրականացնում է իրավիճակային գործողություններ։ Ամեն ինչ անում է սեփական վերարտադրությունն ապահովելու համար, և հանրության համար ստեղծած նույնիսկ փոքրիկ բարիքը ներկայացնում է որպես մի մեծ աստվածաշնորհ երևույթ։

? Արթուր Խաչատրյան
Մեզ ներկայացված բյուջեի նախագիծը ես կկոչեմ «պարտքով ու երազներով ապրելու բյուջե»: Վերից վար ձախող բյուջե է, իրականության աղճատում, չհիմնավորված խոստումներ, ձախողումների արձանագրում։ Միակ դրական կողմն այն է, որ կառավարությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել է՝ ձենդ կտրի ու մի խառնվի էն հարցերին, որից ոչ մի բան չես հասկանում, որովհետև բրնձաբուծության մասին այստեղ խոսք չկա։

? Ագնեսա Խամոյան
ՀՀ հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ ձեզ։ Դուք ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։ Դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին արժեզրկելու և բարոյալքելու գործընթացը։

? Արմենուհի Կյուրեղյան
Այս իշխանության համար կարևորը հանրությանն իր կողքին պահելն է՝ թեկուզ և հատկապես խաբելով ու հազար ու մի խոստում տալով։ Կխոստանան, հետո երբ ժամկետը լրանա, այդ հարցերը շրջանցելու նուրբ արվեստին տիրապետելով, հանրության համար կստեղծեք ավելի լուրջ ու ցավոտ խնդիրներ, որ այդ խստումների մասն հանրությունը չհիշի։

? Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը, պադավատապետության դեմ պայքարելու փոխարեն, 21-րդ դարի ամենասիրուն, էկոլոգիապես մաքուր պադավատապետությունն է ստեղծել։ Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հեծանիվ էին քշում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն, մարդիք երևի գործի չեն գնա։ Այս տարի կառավարությունը ծախսել է 2,5 մլրդ դոլար միայն սեփական հարմարավետության համար։

? Ընդդիմությունը բոյկոտեց հարցուպատասխանը կառավարության անդամների հետ

4 months ago

? Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 12, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

?Ընդդիմությունը հրատապ քննարկում կազմակերպեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով, սակայն ՔՊ-ն վիժեցրեց պատանդառված անձանց հայրենիք վերադարձնելու մասին հայտարարությունը

?Արմեն Ռուստամյան
Քանի Երևանի պաշտոնական դիրքորոշումը Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով չի հնչել, մեր լոբիստական աշխատանքները դժվարություն են ունենում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ Բաքուն, ըստ էության, դատում է արցախահայությանը՝ հավաքական իմաստով, որովհետև նրանք Արցախի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են եղել։ Պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը հանգիստ, խաղաղ իր նպատակներն իրականացնի։

? Լիլիթ Գալստյան
ՀՀ խորհրդարանի պարտականությունն է հանդես գալ միաձայն հայտարարությամբ՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։ Անհնար է որևէ բանակցություն, որի առանցքում չկա հայ գերիների վերադարձը։ Սա Հայաստանի և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության հարցն է։

? Արծվիկ Մինասյան
ՀՀ խորհրդարանը, ինչպես հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, պարտավոր է միջազգային հանրության առջև առնվազն դնել այն խնդիրը, որ չի կարող մի երկրի ղեկավար հանգիստ նստել և անցկացնել միջազգային համաժողով, քանի դեռ պատանդ է պահում մարդկանց, ովքեր պայքարի էին դուրս եկել սեփական հայրենիքի ու արժանապատվության համար։

? Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին որպես լծակ օգտագործել Հայաստանի դեմ։ COP-29-ի առիթը պետք է օգտագործենք գերիներին վերադարձնելու համար։ ԵԽ-ն և տարբեր երկրներ բարձրագույն մակարդակով Բաքվից պահանջում են հայ գերիներին վերադարձնել, ՀՀ կառավարությունը լուռ է։ Կասեք՝ դիվանագիտությունը ամեն ինչ չէ, որ բարձրաձայն ասում է։ Բարձրաձայն չասող դիվանագիտության արդյունքը տեսնում ենք՝ որևէ առաջընթաց չկա։

? Աննա Գրիգորյան
Առավոտից երեկո խոսում եք խաղաղության մասին։ Չկա խաղաղություն, քանի մեր բոլոր հայրենակիցները վերադարձված չեն Ադրբեջանից։ Դա մեր թիվ 1 օրակարգը պետք է լինի։ Մեր արժանապատվության վերականգնումն սկսվելու է մեր բոլոր ռազմագերիների վերադարձից, և այսօր այն օրն է, երբ պետք է դիրքորոշում հայտնենք։

? Արծվիկ Մինասյան
Սա քաղաքական ամոթ է։ Այս կարևոր նախաձեռնությանը մենք բոլորս պետք է միավորվեինք և ասեինք՝ այո՛, սա մեր ազգի արժանապատվության հարցն է, բոլորս պետք է ջանք գործադրեինք հայտարարությունն ընդունելու համար։ Այստեղ արտացոլված է հայ ժողովրդի շահը։ Եթե քաղաքական մեծամասնությունը սրան դեմ է արտահայտվում, ուրեմն այն դեմ է արտահայտվում հայ ժողովրդի հավաքական կամքին ու շահին։

? Թադևոս Ավետիսյան
Սուտ խոստումների և մանիպուլյացիաների հերթական ականատեսն ենք եղել այս անգամ Երևան քաղաքում։ Օրինակ, գույքահարկի բարձրացումը, տրանսպորտային «բարեփոխումը»։ Ինչ անում եք, վատ եք անում։ Իջեք փողոց տեսեք, փողոցից եք եկել։ Երևանի խնդիրներն օր օրի խորանում են, դրանք լուծելու փոխարեն տեսնում ենք հերթական պոպուլիստական դրսևորումներ։

? Մհեր Մելքոնյան
Գյումրիում տեղի ունեցածն առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում անընդունելի և դատապարտելի է նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան» դաշինքի դրսևորած նման վարքագիծը։ Այս ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջությամբ զավթելու և այնտեղ կուսակցական բացարձակ իշխանություն հաստատելու նպատակով։

? Գառնիկ Դանիելյան
ՀՀ պետական բյուջեի միջոցները շարունակում են անխնա վատնել՝ հսկայական միջոցներ են գնում տարբեր համերգների, արբանյակների, հեծանվարշավների, ֆեստիվառների վրա։ Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից երեք անգամ թանկացնել տրանսպորտի գինը և ներկայացնել որպես մեծագույն հաջողություն։ Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ թալան և անարգանք սեփական ժողովրդի նկատմամբ։

? Քրիստինե Վարդանյան
Հայտարարություն չեն ընդունում, որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ու գլուխ են գովում, որ հարյուրավոր գերիներ են հետ բերել։ Կներեք, իսկ նախքան ձեր իշխանությունը քանի՞ գերի ենք ունեցել։ Գերիների անհապաղ և ամբողջական վերադարձը կարող էր լինել նախապայման ցանկացած բանակցությունների համար։ Ու նախքան որևէ հող, դիրք հանձնելը, պետք է լուծվեին այս մարդասիրական հարցերը։

4 months, 3 weeks ago

? Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 23, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

? Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու քվեարկությունը։

? Լևոն Քոչարյան
Այսպես կոչված հատվածային սահմանազատման անվան տակ Հայաստանը, Տավուշի օրինակով, հետագայում մեկ այլ հատվածում կարող է կրկին տարածքներ զիջել Ադրբեջանին։ Մեր զինվորները հնարավոր է հետ քաշվեն մի տեղից, իսկ ադրբեջանցիները՝ հետ քաշվելու փոխարեն, մնան նույն տեղում՝ մեր սուվերեն տարածքում։ Ո՞րն է ադրբեջանցիներին կուրորեն հավատալու պատճառը։

? Մհեր Մելքոնյան
ՔՊ-ն, չհամակերպվելով, որ Գյումրիում չունի լիարժեք իշխանություն, այսօր էլ, օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները, փորձում է Ախուրյանի, Ալավերդու, Վանաձորի օրինակով իշխանությունը գրավել նաև Գյումրիում։

? Լիլիթ Գալստյան
Քաղաքակիրթ աշխարհը փորձում է առիթն օգտագործել և COP29-ին ընդառաջ Բաքվի վրա ճնշում գործադրել հայ գերիներին, անօրինական պահվող քաղաքացիական անձանց և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը կարող է արդյունավորվել պաշտոնական Երևանի հետ համահունչ ջանքերով։

? Գեղամ Մանուկյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր, որ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի: Արդյո՞ք կառավարությունը գնահատել է այդ ռիսկերը, որ դիցուք, Ադրբեջանի պահանջով կկվի էլի որևէ ձագ տալուց հետո հաջորդ անգամ Հայաստանին ձեռնտու, ՀՀ-ի օկուպացված որևէ հատված, դիցուք Ներքին Հանդում, պատճառ բերեն, որ “Սոսիների պուրակ” արգելոցի ամբողջականության համար այդ հատվածը հանձնեն Ադրբեջանին։

? Գառնիկ Դանիելյան
Մեր հասարակությունն ամեն անգամ ականատես է լինում անթաքույց կոռուպցիոն սխեմաներին։ Այսօր փորձում են կոծկել, ծածկել որոշ կոռուպցիոն սկանդալներ, ընտրովի արդարադատություն են իրականացնում՝ կուսակիցներին, համախոհներին ներելով, աչք փակելով նրանց արարքների վրա։

? Քրիստինե Վարդանյան
Ռիսկերը նվազեցնելու համար հայկական կողմը կարող է սկզբից ամբողջ գծով անել սահմանազատումը, ֆիքսել, հետո նոր զորքերը հետ քաշել։ Սա կբխի ՀՀ շահերից։ Կարո՞ղ է անել։ Այո։ Կանե՞ն՝ ոչ, որովհետև ամբողջ գործընթացն իրականացվում է Ադրբեջանի պահանջներով։ Ե՞րբ են ադրբեջանական զորքերը դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքից։

? Ագնեսա Խամոյան
Քննչական կոմիտեի ղեկավարը մեկ շաբաթ առաջ բացահայտ հայտնել է իշխանական պատգամավորի կողմից իր որդու գործի վերաբերյալ հովանավորչության միջնորդությունների մասին։ Սակայն մինչ օրս այդ հայտարարությունը ոչ մի իրավական հետևանք չի ունեցել։

?Աննա Գրիգորյան
2019 թվականին մեծ շուքով ստեղծված ԱՆԻՖ հիմնադրամը այս տարի փակ դռների հետևում փակվեց։ Բայց այս մի քանի տարվա ընթացքում հօդս է ցնդել մոտ 10 մլրդ դրամ գումար՝ ներառյալ հիմնադրամի աշխատակիցների անհասկանալի բարձր աշխատավարձերը, պարգևավճարները, ու իրենց հիմնական գործառույթներն արտապատվիրակել են մեկ այլ կազմակերպությանը։ Սա բացահայտված դեպք է, որի իրավական հետևանքները չկան։

4 months, 3 weeks ago

? Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 22, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

?Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկումը։

?Գեղամ Մանուկյան
ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին։ Դրանք վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Արցախի օկուպացիայի համար։ Այդ հիմարագույն թեզն ո՞վ է խորհուրդ տվել։

? Արծվիկ Մինասյան
Վարչատարածքային բաժանման մասին օրենքին տարբեր ժամանակներում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հարց՝ ինքն էլ էր այդ ժամանակ մտածում Արցախն Ադրբեջան է և վե՞րջ։ Եթե այո, նշանակում է՝ էն գլխից, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Արցախն ինչպես թողնել Ադրբեջանի կազմում։ Եթե ոչ, ուրեմն ձեր ամբողջ թեզը փլուզվում է։

? Արմեն Ռուստամյան
Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու ամբողջությամբ հակասահմանադրական և հակաօրինական կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Հիմա մենք վավերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վավերացնելու։ Առավել ևս, կարող է վավերացնի Հայաստանի համար անընդունելի վերապահումներով։

? Արմենուհի Կյուրեղյան
«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը դատարկելու է մարզերը երիտասարդներից, նրանք այլևս հնարավորություն չեն ունենալու իրենց ապրելու վայրում բարձրագույն կրթություն ստանալ։ Իսկ ինչի՞ համար է դա, եթե ոչ՝ երկիրը կամաց-կամաց, սահմանամերձ բնակավայր առ բնակավայր ազատել հայ քաղաքացուց, և ավելի հեշտ հանձնել թշնամուն, կատարել թուրք- ադրբեջանական տանդեմի պահանջները։

? Գառնիկ Դանիելյան
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղյակ չեն՝ որտեղ և երբ է լինելու հաջորդ «սահմանագծումն ու սահմանազատումը»։ Պարզվում է, որ այդ հարցով զբաղվող փոխվարչապետը նույնպես չգիտի։

?Լիլիթ Գալստյան
Ալմա-Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող որևէ երկրի սահման։ Այս վեց տարիների գործունեության ընթացքում ՔՊ-ն առաջարկվող տարբերակներից ընտրել է միայն վատթարագույնը։ Ինչո՞ւ եք մինչև հիմա թաքցրել 80-ականներին ստեղծված հանձնաժողովի կողմից արված սահմանազատման քարտեզները և փաստերը։

? Քրիստինե Վարդանյան
Ո՞նց է լինում, որ Ադրբեջանը բացառապես ՔՊ-ի հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով՝ մայիսին «սահմանազատված» տարածքները ՀՀ տարածքներ են։

8 months, 2 weeks ago

Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը։

We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 2 weeks ago

? @grqerarm_bot

Last updated 8 months ago