Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Նամակներ Արցախից

Description
Ես անկեղծվ և ոչ լալահառաչ նամակներ կգրեմ Արցախից։

ք. Ստեփանակերտ, Արցախ
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

1 month, 4 weeks ago

Լեռնային Արցախը հաղթում է, իսկ ես իմ ֆուտբոլային ռեպորտաժի պատճառով երկու հետևորդ եմ կորցնում))

1 month, 4 weeks ago

Առաջին խաղակես—2:1: Ինչո՞ւ եմ գնում այս խաղերին։ Դե դզում ա, որ աֆրիկացի ֆուտբոլիստը գոռում է — Արոկա, come on

1 month, 4 weeks ago

Алиев говорит, что после 20 сентября захватил вооружений и военной техники на 1 млрд $.
Спорить по цифрам не имеет смысла, смотря по каким ценам считали то или иное изделие.

Но дело не в этом.
Как говорили, с полудня 20 сентября, после подписания капитуляционного заявления, подсунутого 10-дневному президенту 22-х депутатов парламента НКР командованием русского контингента, все вооружение должно было сдаваться русскому контингенту "на утилизацию".

Теперь вопрос русоплётам.
Утилизировали ?
И почему Алиев в таком случае говорит, что это вооружение у него?
Ну или как минимум большая часть вооружений.
Может поделили по союзнически, оружие союзника и прежде чем поделить, по братски посчитали по деньгам?

2 months ago

Եղանակով պայմանավորված` Գանձասար (Կապան) - Լեռնային Արցախ խաղը հետաձգվում է

2 months ago

Առաջ—վաճառենք ղարաբաղցիներին, որ փրկենք 29 հազար քառակուսի կիլոմետրը։ Չստացվելուց հետո Հիմա— գործիք սարքենք ղարաբաղցիների ցավը, որ փրկենք 28.0001 քառակուսի կիլոմետրը։

Էդմոն Մարուքյանի ելույթն էի նայում

2 months ago

‌Я не хотел бы быть Богом, который сотворил этот мир, потому, что страдания этого мира разбили бы моё сердце.

Артур #Шопенгауэр

2 months, 1 week ago

Կարծես բոլոր գերտերություններն էլ Հայաստանին ասում են` հույսդ մեզ վրա մի դիր։

Ի՞նչ է շահում Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը այս խաղերով, ես չգիտեմ։ Իսկ որ Պուտինյան Ռուսաստանը գ7-ն անելու տաղանդ ունի, արդեն ոչ մեկ չի կասկածում։

2 months, 1 week ago

…հազար անգամ արդեն նայել եմ ժամացույցին,
բայց չեմ ֆիքսել ժամը…
ժամերը,
րոպեները,
վայրկյանները, որոնք
թռչում են …
վերջին րոպեները:
Հավանաբար այսպիսի պահերին
կարելի էր ավելի պաթետիկ մտքեր ունենալ,
բայց…
ևս մեկ անգամ
չգիտես ինչու
պետք է ստուգել ծորակը,
վարդակները,
գազի ծորանը,
որոնք վաղուց չէին աշխատել,
աղբը պետք է թափել…
հավանաբար այսպիսին չպիտի լիներ
վերջին գիշերը՝
տանդ,
քո փողոցում,
քո քաղաքում,
քո հայրենիքում:
Դիմացի լեռնալանջին թշնամու զինվորի վառած խարույկն է,
հոգուդ մեջ՝
չգիտես ում մեղքով մարված կրակներ…
լավ է, որ
կինդ չի լացում,
ընդամենը թափառող հայացքով հետևում է՝
մարմինդ՝
սենյակից սենյակ տեղափոխող քայլերիդ…
ջուր պետք է վերցնել,
ճանապարհը երկար է լինելու,
չնայած
ով գիտե
կարող է և կարճ տևել,
բակում տարօրինակ հանգստություն է,
չնաշխարհիկ, գեղեցիկ գիշեր է,
եթե նկատես…
գոնե ծխելու մի բան լիներ,
մտքերդ հավաքեիր,
իրերդ հավաքեիր,
հետո ամենածանր ու անհարմար մտքերդ թողնեիր
պատշգամբի վրա,
հյուրասենյակի պահարանի
ձախակողմյան դարակում,
մոխրամանիդ մեջ,
որտեղ ՝
պաշարված քաղաքում
դժվարությամբ հայթայթված
ծխախոտի մնացորդներ են…
ծանր մտքերից
ազատվել է պետք,
երկար ճանապարհ է,
էտքանով տեղ չես հասնի…
չես ապրի:
Գունատ է արդեն հորիզոնը,
դիմացի լեռան խարույկը մարել է,
սրտխառնոց առաջացնող թարմություն կա դրսում,
պետք է անջատել զարթուցիչը,
քանի դեռ չի գոռում՝ անտակտ ձայներով,
երեխաներին է պետք քնից հանել…
կինդ սառած աչքերով պառկել մնացել
ու
ևս մի քանի վայրկյան է փորձում գողանալ անցյալից,
ինքն իրենից,
ինձնից,
երեխաներից…
ներկա չկա վաղուց,
կա միայն անցյալ, իսկ ապագան հեռվում է,
երբեմն անգամ թվում է՝ հեռավոր անցյալում,
ու խոնավ
ու հոտած,
սառը քրտինքը՝ ճակատին,
գոնե սիգարետ լիներ…
երեխաները արդեն իջնում են,
շենքի մուտքով,
դեպի բակ,
դեպի մեքենան,
դեպի անորոշությունը,
դեպի ոչ մի տեղ,
դեպի…
կինդ՝ քայլերը հետ գցելով
հետևում է փոքրերին,
իսկ դու…
դեռևս ունես վերջին ընտրության
չնչին հնարավորություն.
կարող ես փակել դուռը,
կարող ես չփակել,
կարող ես ջարդել,
վառել տունդ,
հազար ու մի բան կարող ես անել…
այնուամենայնիվ…
դուռը փակվում է դանդաղ
քաղաքավարի,
ծիսակարգի նման…
ձեռքիդ՝
վերջին գիշերվա
կյանքիդ մնացորդներով տոպրակն է՝
աղբի տեսքով,
պետք է իջեցնել, թափել,
աղբարկղը հեռու չէ…
բանալին մնում է
շքամուտքում,
շորի տակ,
որի վրա գրված է
բարի գալուստ…
հետո արդեն քայլերդ արագանում են…
ափսոս սիգարետ չկար…
հետո արդեն պիտի հայտնաբերես,
որ միայն ծանր մտքերդ չես թողել,
հարազատ հեռվում,
այլ
բոլոր մտքերդ,
հույզերդ,
երազդ,
քեզ,
բոլորին,
ամեն ինչ…

Արման Ավանեսյան

2 months, 1 week ago

Ադրբեջանը իր վայրագությունները հրապարակելով` անգամ մեր անուրջներն է խլում, անգամ չի թողնում մտովի տուն գնանք։

2 months, 1 week ago
Գրոհային* գնդում լրացում ունենք։ «Անտարեսի» տնօրենին …

Գրոհային* գնդում լրացում ունենք։ «Անտարեսի» տնօրենին չմոռանանք։ Վստահ եմ, որ նա առաջինը կպաշտպանի ոչ այլ պետության տարածքները, որտեղ, ցավոք, այս երկու տարում նորմալ հենակետեր էլ չեն սարքել։

Հ. Գ. Լինել փոխզիջման կողմնակից—ուրիշ բան է, նման ձևով լտկի արտահայտվելը—մեկ այլ բան։ Էն էլ 2020 թվականի պատերազմից հետո է այսպիսի գրառում արել։ Գիտե՞ք խի էին նման գրառումներ անում։ Գիտեին, թե 2020 թվականին ամեն ինչ ավարտվել է, Ղարաբաղը չկա, Հայաստանը Շվեյցարիա է դառնալու։ Բայց դե հիշեցնե՞մ, թե որ «հենակետերով» են ադրբեջանցիները առաջացել ու օկուպացրել Հայաստանի սուրբ սուվերեն տարածքները։ Նմանները շաաատ արխային էին, նման սուկաների ոչ մի բարեկամ այլ պետության տարածք մտնելիս չի զոհվել։

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago