Նամակներ Արցախից

Description
Ես անկեղծվ և ոչ լալահառաչ նամակներ կգրեմ Արցախից։

ք. Ստեփանակերտ, Արցախ
Advertising
We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 4 months ago

4 weeks ago

ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻՆ

Սիրելի ֆուտբոլասերներ և ոչ միայն,
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը ունի ձեր բոլորի աջակցության կարիքը։

Վերջին տարիներին մեր ակումբը, բոլորիս հասկանալի պատճառներով, ունի ֆինանսական խնդիրներ, սակայն մենք անում ենք առավելագույնը շարունակել մեր ելույթները Հայաստանի առաջնություններում` բարձր պահելով «Արցախ» անունը։

Մեր ակումբի տղամարդկանց թիմը հանդես է գալիս Առաջին խմբի առաջնությունում՝ այս պահին 3-րդ տեղում է, պայքարում է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։
Աղջիկների թիմը Բարձագույն խմբում 3-րդ տեղում է, 9 թիմեր խաղում են մանկապատենական առաջնություններում։

Ձեր յուրաքանչյուր օգնությունը, թեկուզ 1000 դրամ, մեզ համար շատ կարևոր է, որը կօգնի մեզ շարունակել մեր պայքարի՝ հանուն մեր երկրապագուների, հանուն Արցախի։

Փոխանցում կարող եք կատարել նաև հետևյալ տվյալներով՝
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
AMD։ 11817087278200
Լեռնային Արցախ Ֆուտբոլային ակումբ

Լեռնային Արցախ ՖԱ

1 month, 2 weeks ago

Երկու ծանոթ ունեմ ՊԲ սպեցնազից, երկուսն էլ հանգիստ «փախնել» բառը օգտագործում են։ Միայն մոբն է ասում—մենք չենք փախչել, անհասկանալի հրամանով — նահանջել ենք։ Հիմա մեջբերեմ իմ այդ երկու հատուկջոկատայիններից մեկին — Զոռոյին (պետք լինի, նաև մյուսին — Մհերին կմեջբեմ).

«Հադրութի գյուղերից մեկում ավագ սպաները ճնշում էին Ջաբրայիլի զորամասի նորաթուխ լեյտենանտներից մեկին — մթոմ խի՞ ես փախչել։ Այստեղ ես չդիմացա ու ասացի — ախպերներ, քանի՞ կմ ենք հեռու Ջաբրայիլի առաջնագծից... Ըհը, ուրեմն հանգիստ թողեք այս տղային, սաղս էլ փախել ենք»։

44-օրյա պատերազմից հետո արցախյան ֆեյսբուքյան խմբերում դեզերտների էին փնտրում, 3 տարի էլ չանցած, այդ պետությունը հօդս է ցնդել։

Հիմա ասեք—ինչո՞ւ չեք համաձայն, որ ամենայն հայոց գրողը Չարենցն է — իր «Երկիր Նաիրի»-ով։

1 month, 3 weeks ago

Սամվել Բաբայանը ՍիվիլՆեթի եթերում ասաց, որ 2023-ի օգոստոսի 28-ի մեծ ժողովի վեցժամյա տեսագրությունը պահպանվել է. «Այն գտնվում է համապատասխան մարմինների տրամադրության տակ»։

Հուսով եմ այն երբևիցե կհրապարակվի, առանց մոնտաժի

4 months ago

Կարծում եմ, սալյուտի ու հրավառության կիրառությունը պետք է խստիվ սահմանափակել կամ արգելել Հայաստանում։

Որքան գիտեմ, Ուկրաինայում և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում այն արգելված է։

Չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ։

Բայց դե կարող են ասել` գնա քո Ղարաբաղում օրենքներ թելադրիր )

4 months ago

Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 098 անձ, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։ 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։

Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից

4 months ago

Մայիսից ՀՀ կառավարությունը դադարեցրել է տեղահանված արցախցիների որոշակի խմբի ամսական 50 (40+10) հազարական դրամ աջակցությունների վճարումը։ Խնդրի վերաբերյալ աղմուկ է բարձրացել վերջերս, երբ մարդիկ իմացել են, որ զրկված են աջակցությունից, և նրանց բողոքը սկսել է տարածվել լրատվամիջոցներով։ Խոսքը մոտ 500 ընտանիքի մասին է, որոնց տվյալները ներառված են 2022-ից գործող բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառուների ցանկում, բայց նրանք այդ ծրագրին չեն դիմել և բնակելի գույք ձեռք չեն բերել

4 months ago

? Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։

Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել

ՍիվիլՆեթ

4 months, 1 week ago

«Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը բաց վերք է և այդ վերքը պետք է բուժվի»

Սա Իրանի դեսպանն է ասել «Ազատությանը» օրեր առաջ, գիտեք։ Արժե՞ լուրջ ընդունել էս խոսքերը, թե՞ պետք է կողքով անցնել։ Ինչ-որ հույս տալի՞ս է ապագայի համար մեզ նման հայտարարությունը։

6 months, 2 weeks ago

Հեղափոխության հակառակ կողմը. եթե իշխանությունը ՀՀ-ում փոխվեր ընտրությամբ, նախորդ իշխանությունները ներկա իշխանություններին կփոխանցեին «պետական քեյսերը»։ Նիկոլը տեղյակ կլիներ բանակի վիճակից, ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացից ու արտաքին պայմաններից։ Բայց դե ամեն ինչ տեղի ունեցավ մերժման սկզբունքով։ Սերժենք էլ բլոգեր դառան ու միացրեցին «Ղարաբաղը եկել է հանձնի» պլաստինկան։ Սրան էլ ի պատասխան չպահվող պոստի գրավումը Սարդարապատ դարձրին (այ քեզ հանճարներ, ուզում էին ասել մենք էլ մեր Ղարաբաղը ունենք)։ Ոչ մի կոնտակտ գործող ու նախկին իշխանութիւնների միջև։ Ունեցանք այն, ինչ ունենք։

6 months, 2 weeks ago

Ա լյավ է, սաղ հեչ, էս տարի կրմզուկ օտող իլյա՞լ ա

We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 2 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 4 months ago