Юридические новости Армении | Հայաստանի իրավական նորություններ

Description
🇦🇲Важные и актуальные новости законодательства Армении, судебных решений, а также интересные аналитические статьи ⚖️🔍 При поддержке юридической фирмы Amicus Legal Consulting
Advertising
We recommend to visit
HAYZON
HAYZON
5,689,879 @hayzonn

لا اله الا الله محمد رسول الله ☪️

👤 𝐅𝐨𝐮𝐧𝐝𝐞𝐫: @Tg_Syprion
🗓 ᴀᴅᴠᴇʀᴛɪsɪɴɢ: @SEO_Fam
Мои каналы: @mazzafam

Last updated 1 month, 2 weeks ago

Architec.Ton is a ecosystem on the TON chain with non-custodial wallet, swap, apps catalog and launchpad.

Main app: @architec_ton_bot
Our Chat: @architec_ton
EU Channel: @architecton_eu
Twitter: x.com/architec_ton
Support: @architecton_support

Last updated 1 month, 1 week ago

Канал для поиска исполнителей для разных задач и организации мини конкурсов

Last updated 2 months ago

1 month, 4 weeks ago

#նախագիծ #ավտոմեքենա #գույքահարկ

AM 🚗 Համաձայն նախագծի՝ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով։

❗️ Հանցագործության հիմքով փոխադրամիջոցի գույքահարկից սեփականատերերն ազատվում են, եթե փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին։

Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է, իսկ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

Օրենքը կտարածվի այն մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա:

#проект #автомобили #налогнаимущество

RU 🚗 Согласно проекту, от налога на имущество транспортных средств освобождаются владельцы транспортных средств, находящихся вне владения владельца на основании преступления, в части этого транспортного средства.

❗️ Владельцы транспортного средства освобождаются от налога на имущество на основании преступления, если соответствующим органом местного самоуправления, осуществляющим налоговый учет транспортного средства, получена информация о приостановлении государственной регистрации транспортного средства, находящегося вне владения владельца на основании преступления.

Исчисление налога на имущество транспортных средств прекращается, а государственная регистрация транспортного средства, находящегося вне владения владельца на основании преступления, приостанавливается не более чем на 1 год, который может быть продлен при наличии соответствующих оснований.

Закон будет распространяться на процесс расчета налога на имущество транспортных средств, находящихся вне владения владельца, на основании преступлений, совершенных после его вступления в силу.

1 month, 4 weeks ago

#օրենք #կրիպտոակտիվ

AM ❗️ 21.11.2024 թ-ին ուժի մեջ է մտնում օրենքն, որը սահմանում է կրիպտոակտիվների հասկացությունը և կարգավորում է դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

Օրենքի համաձայն՝

❗️օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումը առոչինչ է.

❗️արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)։ Սույն պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առոչինչ է:

Դրույթը, համաձայն որի կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումը իրականացվում է անկանխիկ եղանակով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից, ուժի մեջ կմտնի 01.01.2026 թ-ից:

#закон #криптоактивы

RU ❗️ 21.11.2024 вступает в силу закон, который определяет понятие криптоактивов и регулирует связанные с ними правоотношения.

В соответствии с законом

❗️отчуждение криптоактива с нарушением закона, в том числе с игнорированием требований судебного или административного акта, устанавливающего подобный запрет, является ничтожным;

❗️запрещается передавать по договору обмена другой товар (имущество), не являющийся криптоактивом, вместо криптоактива. Договор, заключенный в нарушение этого требования, ничтожен.

Положение, согласно которому оплата и получение платежа за отчуждение криптоактива или приобретение права собственности на него на другом основании осуществляется безналичным способом, независимо от суммы, подлежащей выплате, вступит в силу с 01.01.2026 года.

1 month, 4 weeks ago

#նախագիծ #աղտոտում #տեխնոլոգիաներ

AM 🌳 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է նախագիծ, որով

✔️ սահմանվում է աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների տեխնիկական նորմատիվների մշակման պահանջը,

✔️ նշվում են այն ոլորտները և ենթաոլորտները, որոնց համար պետք է կիրառվեն լավագույն հասանելի տեխնոլոգիաներ,

✔️ սահմանվում եմ լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման ժամանակացույցը գործող և նախատեսվող օբյեկտների համար։

📌 Նախագծի մանրամանսներն հղումով:

#проект #загрязнение #технологии

RU 🌳 Министерство окружающей среды РА разработало проект, который

✔️ устанавливает требование к разработке технических нормативов для организаций с высоким потенциалом загрязнения,

✔️ обозначает секторы и подсекторы, для которых должны применяться наилучшие доступные технологии,

✔️ определяет график внедрения наилучших доступных технологий для действующих и планируемых объектов.

📌 Детали проекта по ссылке.

2 months ago

#նախագիծ #անկանխիկ

AM 💳 “Անկանխիկ գործառնությունների մասին” օրենքում առաջարկվում են լրացումներ, համաձայն որոնց ալիմենտի վճարումն կիրականացվի անկանխիկ ձևով:

#проект #безналичныеоперации

RU 💳 Согласно проекту поправок в закон РА “О безналичных операциях” выплата алиментов будет осуществляться безналичным способом.

2 months ago

#նախագիծ #Երևան

AM 🗂 Հանրային քննարկման է ներկայացվել Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը:

Նախագծում ներկայացված են քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն, կնչպես նաև նախատեսված բյուջեն։

Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում, որը հնարավոր է նաև առցանց տարբերակով՝ www.yerevan.am «Մեկ պատուհան» բաժնի միջոցով:

#проект #Ереван

RU 🗂 Программа развития Еревана на 2025 год представлена на общественное обсуждение.

В проекте представлены основные направления развития города, а также бюджет.

26 ноября в 15:00 в зале брифингов на 5-м этаже административного здания мэрии Еревана, расположенного по адресу улица Аргишти 1, состоятся открытые общественные слушания.

Для участия в слушаниях необходимо подать заявление в мэрию Еревана до 25 ноября включительно, что также возможно онлайн: www.yerevan.am через раздел "Единое окно”.

2 months ago

#նախագիծ #արտահանում #ԵՄ

AM 🚚 ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխհատուցել ՀՀ ռեզիդենտ արտահանողների համար ԵՄ անդամ պետություններ արտահանվող մշակող արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքը:

Փոխհատուցումը կիրականացվի մինչև տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սպառումը՝ ըստ ներկայացված հայտերի հերթականության։

Ստացվող աջակցությունը չի կարող ավելի մեծ լինել, քան հայտի ներկայացման օրն ընդգրկող հաշվետու տարում վճարված հարկերը:

#проект #экспорт #ЕС

RU 🚚 Правительство РА планирует возмещать экспортерам-резидентам РА таможенную пошлину на импорт продукции обрабатывающей промышленности, экспортируемую в государства-члены ЕС.

Компенсация будет осуществляться до полного расходования бюджета, предусмотренного на данный год, в соответствии с очередностью подачи заявок.

Получаемая сумма не может быть больше, чем налоги, уплаченные в отчетном году, включая день подачи заявки.

2 months, 1 week ago

#նախագիծ #առևտուր #հաշմանդամություն

AM 👨‍🦼‍➡️ Հանրային քննարկման է դրվել նախագիծ, համաձայն որի ՀՀ տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիությունը մյուսների հետ հավասար հիմունքներով։

Սպասարկման մատչելիության պահանջները կսահմանվեն ՀՀ կառավարության կողմից։

Սպասարկման մատչելիության պահանջները չապահովելն կառաջացնի տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

#проект #торговля #инвалидность

RU 👨‍🦼‍➡️На общественное обсуждение вынесен проект, согласно которому в сфере торговли и услуг на территории РА должен быть обеспечен доступ к торговле и услугам для людей, имеющих инвалидность, на равных основаниях с другими.

Требования к доступности услуг будут установлены Правительством РА.

Несоблюдение требований к доступности обслуживания повлечет за собой штраф в размере 50.000 драмов РА.

2 months, 1 week ago

#նախագիծ #էներգետիկըմպելիքներ

AM 🍵 ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, համաձայն որոնց նախատեսված է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքն կամ այլ եղանակներով իրացումը 18 տարին չլրացած անձանց: Այդ պահանջի խախտումը կառաջացնի տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

Կսահմանափակվի նաև էներգետիկ ըմպելիքների գովազդը: Օրենքով սահմանված պահանջները խախտելու համար կսահմանվի տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով:

#проект #энергетическиенапитки

RU 🍵 Правительство РА одобрило пакет законопроектов, согласно которым предусмотрено запретить продажу энергетических напитков или реализацию их другими способами лицам, не достигшим 18-летнего возраста. Нарушение этого требования повлечет за собой штраф в размере 50.000 драмов РА.

Реклама энергетических напитков также будет ограничена. За нарушение требований, установленных законом, будет наложен штраф в размере 100.000 драмов РА.

2 months, 1 week ago

#ՀՀքաղաքացիություն

AM 🪪 ՀՀ ՆԳՆ֊ն տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։

Դրա համար անհրաժեշտ է՝
1⃣ Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (ՄՔԾ)՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ.

2⃣ գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

1-2 ամսվա ընթացքում կուղարկվի կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար:

#гражданствоРА

RU 🪪 МВД РА сообщает, что соотечественники из Нагорного Карабаха могут получить гражданство РА по ускоренной процедуре.

Для этого необходимо:
1⃣ в Ереване обратиться в Службу миграции и гражданства (СМГ) МВД по адресу: Давташен, 4-й квартал, 17/10, а в регионах-в любое территориальное подразделение СМГ.

2⃣ Написать заявление и предоставить необходимые документы.

В течение 1-2 месяцев будет получено короткое сообщение о том, что указом президента РА предоставлено гражданство РА.

На следующем этапе, уже как гражданину РА, следует подать заявление для получения нового паспорта.

2 months, 2 weeks ago

#նախագիծ #կենսաթոշակ

AM 💸 Նախագծով առաջարկվում է նվազեցնել համեմատաբար բարձր եկամուտներ ստացող՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակիցների օգտին պետական բյուջեից հատկացվող գումարների (պետության մասնակցության) չափը և պետական բյուջեից 5 տոկոսի չափով հատկացում կատարել միայն մինչև 300,000 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող անձանց համար (գործող կարգավորմամբ՝ 500,000), իսկ դրանից ավելի եկամուտներ ստացող անձանց համար հատկացման չափը սահմանափակել ամսական 15,000 դրամի (գործող կարգավորմամբ՝ 25,000)չափով։

#проект #пенсия

RU 💸 Согласно проекту, предлагается уменьшить размер суммы, выделяемой из государственного бюджета (размер участия государства) в пользу обязательных участников накопительной пенсионной системы, получающих относительно высокие доходы, и выделять из государственного бюджета 5 процентов только для лиц, получающих зарплату и приравненные к ней выплаты до 300.000 драмов (согласно действующему регулированию 500,000), а для лиц, получающих доходы выше этого, ограничить размер отчислений в размере 15,000 драмов в месяц (согласно действующему регулированию 25,000).

We recommend to visit
HAYZON
HAYZON
5,689,879 @hayzonn

لا اله الا الله محمد رسول الله ☪️

👤 𝐅𝐨𝐮𝐧𝐝𝐞𝐫: @Tg_Syprion
🗓 ᴀᴅᴠᴇʀᴛɪsɪɴɢ: @SEO_Fam
Мои каналы: @mazzafam

Last updated 1 month, 2 weeks ago

Architec.Ton is a ecosystem on the TON chain with non-custodial wallet, swap, apps catalog and launchpad.

Main app: @architec_ton_bot
Our Chat: @architec_ton
EU Channel: @architecton_eu
Twitter: x.com/architec_ton
Support: @architecton_support

Last updated 1 month, 1 week ago

Канал для поиска исполнителей для разных задач и организации мини конкурсов

Last updated 2 months ago