Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Description
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

2 weeks, 1 day ago

Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները։ Դրանց թվում նա առանձնացրեց հաշտությունը։ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք կա… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամին, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ոչ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… ոչ մի բանի հետ»։

Սրբազանի խոսքի այս հատվածը հատուկ այսպես մեջբերեցի։ Արեցի, որովհետև, ցավոք կարիք կա որոշների ուշադրությունը սևեռել հենց այս խոսքի վրա։ Ականջալուր եղեք Սրբազանին։ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք։

3 weeks, 2 days ago

Վերջին օրերին տեղեկատվական հոսքերը շատ են ակտիվացել։ Կարծում եմ (նաև հուսով եմ)՝ առաջիկայում այս տենդենցը կշարունակվի. ասելու և անելու շատ բան կա։ Դրա համար տեղադրում եմ տելեգրամյան մի քանի ալիքների հղումներ, որոնք, վստահ եմ, կօգնեն ընկերներիս ավելի լավ և արագ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։
Բաժանորդագրվեք, եղեք տեղեկացված ու մասնակից։

Times.am - https://t.me/times_am

Yerevan Live! - https://t.me/liveYerevan

ReArtsakh - https://t.me/merartsakh

Ազգային ճակատ - https://t.me/armnationalfront

Ոսկանապատ - https://t.me/voskanapat (рус), https://t.me/armvoskanapat (հայ)

Մամուլի տեսություն - https://t.me/mamulitesutyun

3 weeks, 4 days ago

Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայասպան նիկոլը երեկ ասել է, թե ներկա պայմաններում հայերի վերադարձն Արցախ ինքը իրատեսական չի համարում։ Ընդ որում, որպես պատճառ նա նշել է թե՛ Ադրբեջանում և թե՛ արցախցիների շրջանում առկա «ընկալումները»։ Այսինքն՝ հավասարության նշան է դնում՝ գրեթե ուղիղ խոսքով ասելով, թե արցախցիներն էլ պակաս մեղավոր չեն, որ այսօր հայրենիք գնալու հնարավորություն չունեն։

Նույն հարցազրույցի ընթացքում հայասպանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»։

Այսինքն, նա ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հանգիստ ապրել, իսկ արցախցիները՝ ոչ։ Իսկ ի՞նչ եղան հայասպանի հիշատակած «ընկալումները»։ Արդյո՞ք դրանք չեն խանգարելու ադրբեջանցիներին ապրել Տավուշի հողում։ Հարցը, իհարկե, հռետորական է։

Ճշմարտությունն այն է, որ հայասպանն այսօր էլ Հայաստանն է թշնամուն հանձնում։ Ի դեպ, ճիշտ նույն մեխանիզմներով, ինչ ժամանակին Արցախը հանձնելու համար էր կրառում։ Աղավնոն վկա։

ReArtsakh

2 months, 2 weeks ago

Երկու երկրների ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր երկրին և անձամբ իրեն, մյուսը՝ տհաճ զարգացումները հետաձգելու պարզ մտադրությամբ։ Այս հարցում Փաշինյանն ու Ալիևը դաշնակիցներ են և միասին փորձում են ստեղծված իրողություններն այնպես ներկայացնել, որ թե՛ միջազգային հանրությունը և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները հասկանալի և ընկալելի համարեն դրանք և հանդես չգան իրենց ծրագրերը խաթարող նախաձեռնություններով։

https://voskanapat.info/47864/

Voskanapat

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու տերությունների աշխարհաքաղաքական հակադրությունները - Voskanapat

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը։

Երկու երկրների ղեկավարները՝ Ալիևն ու Փաշինյանը, լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր …
2 months, 2 weeks ago
**Երկօրյա բանակցություն Բեռլինում և Բեռլինից ուղիղ …

Երկօրյա բանակցություն Բեռլինում և Բեռլինից ուղիղ Անթալիա

ԱԳ նախարարների բեռլինյան բանակցությունները ֆոն են, վարագույր, որից այն կողմ եփվում է իրական ճաշը։

https://voskanapat.info/47859/

4 months, 1 week ago

Ադրբեջանի նախագահ Ալիև հարցազրույցի ամբողջական տեքստն եմ կարդում և մտքումս միայն մեկ բան է. Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

Ես մի կողմ եմ դնում այն փաստը, որ Ալիևը հաստատում է մեր բոլոր խոսքերն այն մասին, որ այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղություն պարզապես հնարավոր չէ։ Ճիշտը թե ասեմ՝ ոչ միայն երբեք չեմ հավատացել այդ խաղաղությանը, այլև չեմ ցանկացել։ Հիմա առավել ևս։ Ի՞նչ խաղաղություն։ Տիրոջ խոսքը հիշե՛ք. Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Կասկած չունեմ, որ այդ օրը գալու է։ Չհարցնեք ինչու (որովհետև կա՛մ չեմ կարող բացատրել, կա՛մ շատ երկար կբացատրեմ), բայց ես Ալիևի խոսքերից դա հասկացա։ Աշխատել ու պատրաստվել է պետք։ Եվ հիշել՝ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

4 months, 3 weeks ago

Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։

Անցած օրերին հանդիպել եմ Արցախի և Հայաստանի քաղաքական մի շարք ուժերի և գործիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները:

Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը: Այս հարցի առնչությամբ ես այլևս որևէ մտոհոգություն չունեմ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ Արցախի Հանրապետության Նախագահ Շահրամանյանին և գործընթացում ներգրավված բոլոր գործիչներին։

Ցավոք, ելնելով որոշակի ռիսկերից, ավելին ասելու կարիք, կարծում եմ, չկա: Միայն խորհուրդ կտամ խնդիրը չդիտարկել զգացմունքային դաշտում։ Բայց այն, որ Արցախի պետական մարմինների գործունեության համար իրավական որևէ խոչընդոտ չկա, ինձ համար միանշանակ է։ Աստված առաջ՝ ապագայում այլ լավ լուրեր էլ կլսենք։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են ու կանգնած են եղել Արցախի պետականության թիկունքին։ Սա մեր բոլորիս պարտքն է, որը պետք է պատվով կատարենք նաև ապագայում։ Շնորհակալություն և Աստծով։

4 months, 3 weeks ago

Ավարտին է մոտենում 2023թ., սակայն Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային միջնորդների կողմից ողջ տարվա ընթացքում հնչեցված լավատեսական հայտարարությունները, թե մինչ 2023-ի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ավելին, անցնող տարին նշանավորվեց Ադրբեջանի ևս մեկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայով, որի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ անվտանգության բոլոր միջազգային երաշխիքները հօդս ցնդեցին։

https://voskanapat.info/?p=47806

4 months, 3 weeks ago

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի քաղաքական ուժերն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու հարցը։

Քննարկմանը մասնակցած մի քանի գործիչների կողմից ինձ հայտնած տեղեկություններից հասկանում եմ, որ Արցախի իշխանությունների համարձակությունը դեռևս չի բավականացնում անտեսել Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները և հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին։ Նրանք հիմա էլ փորձում են ժամանակ ձգել և բողոքարկել այդ հրամանագիրը Արցախի Բարձրագույն դատարանում։

Անկեղծ ասած՝ տարօրինակ առաջարկ է, որը հակասում է Արցախի իշխանությունների նախորդ բոլոր խոսքերին։ Մի կողմից նրանք պնդում էին, թե սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը իրավական ոչ մի ուժ չունի, մյուս կողմից՝ ուզում են այն տեղափոխել հենց իրավական դաշտ։

Սրա հետ միասին պետք է նշեմ, որ այսօր տեղի ունեցած քննարկման մասնակիցներից շատերը կողմ են եղել, որպեսզի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու և այն հանրայնացնելու որոշում կայացվի։ Համենայն դեպս, դրան դեմ խիստ արտահայտվողներ գրեթե չեն եղել։ Սա արդեն լավ լուր է։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները շարունակում են իրենց առջև ծառացած խնդրի լուծումների փնտրտուքը։ Ես էլ շարունակում եմ լավատես լինել, որ այնուամենայնիվ նրան կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագրի չեղարկման մասին։

Հ.Գ. Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում եմ կապ հաստատել Արցախի քաղաքական կուսակցությունների և էլիտաների ներկայացուցիչների հետ ու փորձել ճշտել քննարկվող հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Սա համազգային նշանակության հարց է, որը չի կարող մնալ փակ դռների ետևում։ Բոլորի կարծիքները պետք է հանրայնացվեն և բոլորը պետք է հետագայում պատասխանատու լինեն իրենց որոշման համար։

6 months, 1 week ago

Մի կողմից Մոսկվան թույլ է տալիս, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցի Հարավային Կովկաս, մյուս կողմից հայտարարում, թե Արևմուտքը չի կարողանալու հեռացնել Ռուսաստանն այս տարածաշրջանից։ Պարադոքս։

https://voskanapat.info/47718/

Voskanapat

Թուրքիա, թե՞ Արևմուտք։ Ռուսական դիվանագիտության պարադոքսը - Voskanapat

Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվ փուլը Հարավային Կովկասում վերսկսել է գրեթե 10 տարի առաջ՝ 2014-ին։

Մի կողմից Մոսկվան թույլ է տալիս, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցի Հարավային Կովկաս, մյուս կողմից հայտարարում, թե Արևմուտքը չի կարողանալու հեռացնել …
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago