Հրանտ Մելիք-Շահնազարյան

Description
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

1 week, 6 days ago

ՆորՏարվաԱղոթք

Տե՜րԱստված,
ԱյստարեմուտինշնորհակալությունեմհայտնումՔո շնորհած բարիքների համար. շնորհակալությունկյանքիուսիրո, օդի ու արևի, ուրախությունների ու տխրությունների համար:

Աղոթում եմ նրանց համար, որոնց հետ կիսեցիկյանքս, աշխատանքս, ցավսևուրախությունս։

Ներողություն եմ խնդրում վատնածսժամանակի, վատ մտքերիս, խոսքերիս ու գործերիս և անտեսածսիրոհամար։
Ներողությունառանցեռանդիապրածկյանքիս, չկատարածուհետաձգածաղոթքիս, մոռացության և հիշաչարության, լռության և զրախոսության համար:

Այսօրպետքէխնդրեմինձևսիրելիներիսհամարխաղաղություն, և ուրախություն, ուժուխոհեմություն, սեր ու իմաստություն և մանավանդ՝ հավատք ու համբերություն:

Ցանկանումեմամենօրլավատեսությամբուբարությամբապրել. պահպանիրականջներս, որպեսզիթյուր, վատբաներուբամբասանքներչլսեմ, շուրթերս, որպեսզիսուտ, վիրավորիչուանձնասերխոսքերչարտասանեմ։Փոխարենըբացիրէությունսառբարին, այնպեսորիմհոգինլցվիմիայնքոօրհնություններովուբարիքներովևդրանքկարողանամ տարածել ամեն քայլափոխիս, ուր էլ որ լինեմ։

Տե՜ր Աստված, Տե՜ր ժամանակի ու հավիտենության, քոնն են ներկան ու վաղը, անցյալն ու ապագան.
այս տարեսկզբին քեզ եմ ընծայում բոլոր գալիք օրերը, օրհնիր մեզ Քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով. Ամեն։

2 weeks, 5 days ago

Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը։ Դա միայն զզվանք չէր։ Ոչ էլ արհամարհանք։ Ոչ նույնիսկ հղփություն։ Դա այս ամենի համադրությունն էր, այդ համադրության գերակա աստիճանը։

Ավինյանի «ներողությունն» էլ գրեթե նույն էր. պաշտոնի ու պատվի մեջ շատ արագ պաշտոնն ընտրեց։

Թե բա՝ հայրս ինձ այդպես չի դաստիարակել…

1 month, 1 week ago

Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Սա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գնահատականն է։ Եվ ոչ միայն նրա։

Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Աշխարհը նաև տեսնում է, թե ինչ հաջողությունների են հասնում ԱՄՆ դաշնակիցները։ Եվ սա կարևոր իրողություն է, որը չի կարելի անտեսել։ Չի կարելի հատկապես ռուսներին։

Արևմուտքը չափազանց գրագետ պարտիա է խաղում Ռուսաստանի դեմ։ Վերջինիս զոհելով Ուկրաինան՝ Արևմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից։

Ուկրաինայում Ռուսաստանը, իհարկե, հաղթանակ կտոնի։ Բայց ու՞մ է պետք այդպիսի հաղթանակը։ Կրկին Արևմուտքին։ Մի պարզ պատճառով՝ որովհետև Ուկրաինան, իր նախկին տեսքով, գլխացավանք էր Արևմուտքի համար։ Ընդ որում, գլխացավանք էր թե՛ որպես Ռուսաստանի դաշնակից և թե՛ որպես Արևմուտքի կցորդ։ Այդ երկիրը պետք էր կտրել ռուսներից և փոքր մասերի բաժանել։ Խնդիրը լուծված է։ Դե թող դրանից հետո որքան ուզում են հաղթանակ տոնեն ռուսները։ Միևնույն է՝ բոլորը հասկանում են, որ դա պյուռոսյան հաղթանակ է։

Այսօրվա Ռուսաստանը չի սպասարկում իր աշխարհաքաղաքական շահերը։ Մոսկվայի համար դրանք առևտրի առարկա են դարձել։ Այդ իրողության առաջին նշանն ինձ համար 2016 թ. Ապրիլյան պատերազմն էր։ Դե իսկ վերջնականապես համոզվեցի այն բանից հետո, երբ 2018 թ. սեպտեմբերին Մոսկվայում ձերբակալվեց ու Ադրբեջանին հանձնվեց թալիշ ազգային գործիչ Ֆահրոդդին Աբոսզոդան։

Նույնը վերաբերում է նաև Իրանին։ Թեհրանի քաղաքականությանը դեռ կանդրադառնամ։

Զարմանալի՞ է արդյոք, որ Ռուսաստանի թշնամիները հաճույքով են գնում այն, ինչը վաճառում է հենց ինքը՝ Ռուսաստանը։ Իհարկե՝ ոչ։ Եվ ուրեմն ո՞րն է Ռուսաստանի փրկությունը։ «Օրեշնի՞կը»։ Հազիվ թե։ Սիրիայում Ռուսաստանին հենց այդ «Օրեշնիկի» պատասխանը տրվեց։ Վստահ եմ՝ Մոսկվայում դա լավ են հասկանում։ Կարծում եմ՝ Մոսկվայում նաև գիտեն լուծումները. պարզապես պետք է դադարել ազգային շահերի առևտուրը։ Նաև չծախել դաշնակիցներին, եթե անգամ դաշնակիցների մոտ նիկոլփաշինյանների պես ղեկավարներ են հայտնվում։ Այդ ամենը պետք է դադարեցնել քանի դեռ շատ ուշ չէ։

Դեռևս այսքանը։ Շարունակելի…

1 month, 1 week ago

Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը…

Թուրքիան ու Ռուսաստանը նույն նպատակն են հետապնդում։ Մեկը փորձում է Օսմանյան կայսուրությունը վերականգնել, մյուսը՝ Ռուսական։ Երկուսն էլ որոշ հաջողություն ունեն այդ գործում։ Այնքան, որ այլևս դժվար է շրջանցել միմյանց հարաբերություններում առաջացող սուր անկյունները։ Ու եթե կարողանան զարգացնել այդ հաջողությունը, ապա, ի վերջո, նորից կանգնելու են միմյանց դեմ պատերազմելու անխուսափելի անհրաժեշտության առջև։ Պատմությունն այդպես է. սիրում է կրկնվել։

Ձևավորվող նոր աշխարհակարգը ենթադրում է ուժերի նոր բալանս։ Նոր իրողություններին պատրաստվում են բոլորը։ Իրենց նախկին ազդեցությունն են փորձում վերականգնել նաև Ադրբեջանն ու Վրաստանը։ Բաքվում այդ խնդիրը մասամբ լուծված են համարում։ Իսկ ահա Վրաստանի իշխանությունները շարունակում են պայքարը մայրաքաղաքի փողոցներում։ Այդ պայքարն Աբխազիայի համար է։ Պաշտոնական Թբիլիսին հասկացել է, որ փոփոխությունների այս շրջանում պետք է կարողանալ հստակ ընտրություն կատարել։ Եվ նրանք կատարել են այդ ընտրությունը՝ Եվրոպայի խոստումները ստորադասելով Աբխազիան վերադարձնելու հեռանկարին։

Ու մինչ բոլորը պատրաստվում են անխուսափելի թվացող արհավիրքին, Հայաստանը շարունակում է Հովիկ Աղազարյան քննարկել։ Մինչդեռ կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջև։ Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել։ Դե բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել։

1 month, 1 week ago

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։

Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։

Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։

Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

P.S.
Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար։

1 month, 1 week ago

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պնդում են, իբր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է և կարող է շուտով ստորագրվել։ Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։

Զուգահեռ, սակայն, ադրբեջանական կողմը մերժում է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ առաջարկը։ Բաքվի դիրքորոշումը պարզ է. ամեն ինչ անում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հանկարծ կենդանության նշաններ չցուցաբերի։ Հանուն այդ նպատակի Ադրբեջանն իսկապես պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը։

Իրականում Բաքուն բարդ երկընտրանքի առջև է. մի կողմից Ալիևը գիտի, որ Փաշինյանից դեռ շատ բան կարող է ստանալ, մյուս կողմից՝ հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Արցախի հարցը փակ չէ։ Երկրորդ այս հանգամանքը մեծ սպառնալիք է նրա համար։

Հետևաբար Ալիևը ստիպված է շատ զգույշ և ուշադիր լինել։ Խաղաղության պայմանագիր կոչվածը նրա վարչակազմը դիտարկում է որպես ԵԱՀԿ Մինսկի խումբն արձակելու՝ այսինքն, այդկերպ Արցախի հարցը միջազգային քաղաքական օրակարգից դուրս բերելու գործիք։ Բայց այդ գործիքը Բաքուն ցանկանում է օգտագործել ամենավերջին պահին։ Իսկ մինչ այդ Բայրամովն ու Միրզոյանը կխոսեն սահմանազատման «արդյունավետ» գործընթացի, Հարավայի Կովկասում «հակամարտություններին վերջ դնելու», «խաղաղության» և այլ «ձեռքբերումների» մասին։ Իհարկե, այդ ամենն ի հաշիվ Հայաստանի անվտանգության ու կենսական շահի։

Հուսադրողը միայն այն է, որ Արցախի հարցը դեռևս է և շարունակելու է մնալ աշխարհաքաղաքական օրակարգում։ Ալիևն ուզում է՝ թող Էրդողանի ձեռքը բռնած գա, միևնույն է՝ դա իր որոշելիք հարցը չէ։ Չունի Ադրբեջանն այդպիսի ներուժ։ Ոչ էլ Թուրքիան, որն ավելի քան մեկ դար չի կարողանում ձերբազատվել Հայկական հարցից։

Կարո՞ղ ենք արդյոք մենք օգտվել այդ հանգամանքից։ Իհարկե կարող ենք։ Բայց մինչ այդ շատ գործ ունենք անելու։ Աներևակայելի շատ…

3 months, 1 week ago
Նայում եմ վերջին օրերի լրահոսը ու …

Նայում եմ վերջին օրերի լրահոսը ու հերթական անգամ ինքս ինձ համար արձանագրում, թե քանի մաղի միջով պետք է անցնի մարդը, որպեսզի վերջապես հստակ երևա՝ մեջը փոքր Նիկոլ կա՞ նստած, թե ոչ։

2018-2019թթ. շատ էր խոսվում այն մասին, որ քայլողների հեղաշրջումը ջրի երես հանեց մեր հանրության մեջ եցած ողջ կեղտը։ Պարզվեց չէ։ Այն ժամանակ կեղտի մի մասն էր միայն ինքնարտահայտվել։ Հաջորդ նման մեծ ալիքը 2020թ. պատերազմից հետո բարձրացավ։ Հետո դավաճան իշխանություններին հեռացնելուն ուղղված տարբեր շարժումների ընթացքում։ Ու թվում էր արդեն, թե վերջ՝ ամեն ինչ պարզ է, ջրերը զուլալվել են, բայց, ցավոք, ո՛չ։ Դա դեռ այդպես չէ։ Հիմա էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է պատռում լատենտ նիկոլականների դիմակները։ Ու այս բացահայտումների գործընթացն սկսում է անվերջանալի թվալ։ Մարդ օրը մի քանի անգամ ուզում է բացականչել՝ և դու՞, Բրուտոս։

Ինչևէ, սա էլ է ճանապարհ, որ պետք է անցնենք։ Հաղթանակն ամենաազնիվներին ու նվիրյալներին է տրվելու։ Թող այն ուշանում է, բայց ոչինչ։ Կարևորը ջրերը զուլալվեն, իսկ նիկոլականությունն իսպառ ոչնչանա։

Դե իսկ ճանապարհը հստակ է։ Ուզու՞մ ես առանց նիկոլ Հայաստան, վաղը ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ։

3 months, 1 week ago
**Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden …

Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը

Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախում վերացնում են հայկականության հետքերը։ Քանդվում են հուշարձաններ, շենքեր, եկեղեցիներ, նույնիս՝ ամբողջ գյուղեր։ Ադրբեջանի վանդալիզմի վերաբերյալ հայկական կողմի բոլոր բացահայտումները, որպես կանոն, աննկատ են մնում միջազգային հանրության համար, կամ, առավելագույնը, արժանանում քննադատական գնահատականների։

https://www.youtube.com/watch?v=9e4bLdQofB8&t

3 months, 2 weeks ago

Հետաքրքիր է՝ Փաշինյանը կուզե՞ր ինքը Մայր Տաճար չգնար, Սրբազանն էլ՝ Հանրային։ Վստահ եմ՝ կուզեր։ Որովհետև Սրբազանն այսօր քանդեց դավաճանի հիմնական ամրոցը։ Ճշմարտությունը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերություն ու գրավեց եթերը։ Ինքը՝ Նիկոլը, ոչինչ չէր կարող անել։ Պարզապես նստած Սրբազանի խոսքն էր լսում։ Անզոր ու պարտված։

Սա Հանրային ռադիոյի դուռը ոտքով ջարդել չէր։ Սա ստի որջը ճշմարտությամբ քանդել էր։ Եվ սա մեծ հաղթանակ է։

6 months, 2 weeks ago

6 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա ու թե ինչ սև օրեր են սպասվում մեզ։ Այն օրը գրեցի. «Ցանկությունս միայն մեկն է. որ հայկական երկու պետությունների վերաբերյալ կանխատեսումներս չիրականանան։ Որովհետև... ինքը կարողացավ պահել Արցախը, իսկ հիմա արդեն դա պետք է ամենքիս անձնական խնդիրը դառնա...»

Ավաղ, կանխատեսումներս իրականացան… Արցախ պահելն էլ անձնական խնդիր չդարձավ մեզ համար։ Շատ ուշ գլխի ընկանք, թե ինչ է կատարվում։ Ինչպես Նարեկացին էր ասում՝ քայլում էինք ու չէինք զգուշանում, կորչում էինք ու չէինք սարսափում, թաղվում էինք ու չէինք խոնարհում… Ցավ դարձավ Արցախը մեզ համար։

Վերջին ամիսներին գլխումս միայն մի երգ է՝ Արթուր Խաչենցի «Եկ քինինք Արցախ»-ը։ Ուզում եմ սիրտս բացել՝ սպանում է ինձ այդ երգը։ Ամեն անգամ լսելիս՝ հոգիս տակնուվրա է լինում։ Սաղ ցավ է։ Ու հիվանդ մոլագարի պես անընդհատ այդ երգն եմ միացնում։ Անընդհատ։ Ինքս իմ հետևից ընկած։

Հիշում եմ՝ Հայրս էլ էր մի ժամանակ այս նույն ապրումների մեջ։ Լուսահոգի Մակիչին անընդհատ խնդրում էր, որ «Անտուն ախպեր»-ը երգի։ Լսում ու վատանում էր։ Իր տունն էր ուզում։ Գանձակում թողած իր տունը։ Ու հիմա ես՝ մոլորված, ստորացած, Գանձակ ու Ստեփանակերտ կորցրած մի մարդ, սաղ արած-չարածս իմաստազուրկ համարելով, մտածում եմ՝ բա եթե ես եմ այս վիճակում, բա էն իսկական նվիրյալներն ի՞նչ ասեն։ Ո՞նց ապրեն։

…Այսօր Սերժ Սարգսյանի 70-ամյակն է։ Մի անգամ գրել եմ՝ շատ ընկերներ ինձ ասում են՝ ինչ լավ է, որ Հայրդ չկա, չի տեսել այս ամենը։ Ասում են՝ սիրտը չէր դիմանա։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ կդիմանար։ Ավելին՝ չէր հանձնվի։ Կշարունակեր պայքարել, որպեսզի կորսվածը վերականգնենք։ Ճիշտ այնպես, ինչպես դա այսօր անում է Սերժ Սարգսյանը։ Գիտե՞ք, դա ամենամեծ պատգամն է, որ մեր մեծերը կարող էին փոխանցել մեզ։ Նախագահն այսօր, թերևս, այն բացառիկ մարդկանցից է, որ պայքարի դրոշ է բարձրացնում՝ ամեն օր պնդելով՝ հուսահատությունը մահացու մեղք է։

Այսօր առավոտյան շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի հոբելյանը՝ մաղթելով նրան, որպեսզի վերականգնված տեսնի իր կյանքի գործը, վայելի ներդրված ջանքերի պտուղները։ Նորից ու նորից եմ ուզում կրկնել, պարոն Նախագահ, թող Աստված օրհնի Ձեզ։ Շնորհակալություն Ձեր նվիրումի, զոհողությունների, կամքի, առաջնորդության և վերականգնվելու գաղափարը բարձր պահելու համար։ Ու նաև շնորհակալություն այդքան խորատես ուսուցիչ լինելու համար։ Շնորհավոր տարեդարձ, մեծարգո պարոն Նախագահ։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana