Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Vardan Voskanyan's Channel

Description
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

6 days, 6 hours ago

Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 week, 1 day ago

«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։

Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 week, 4 days ago

Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։

Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 1 day ago

Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում թշնամու դիմաց ճանապարհը փակող քաղաքացիներին են ցրում, բացելով թշնամու անխուսափելի ներխուժման ուղին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 3 days ago

Այսօր Տավուշում մարդիկ ճանապարհը խորքային իմաստով փակել են թշնամու առջև, իսկ այն բացողները դա անելու են թշնամու համար։

Շատ պարզ բանաձև է՝ առանց այլևայլությունների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 4 days ago

Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում։

Հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։

Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 months, 2 weeks ago

Իսկ կարո՞ղ է վաղն էլ ԵՄ դիտորդները չթողնեն ռուս զինծառայողներին այցելել ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված, հետո, դիցուք, գվատեմալացի հատուկջոկատայինները չթողնեն զիմբաբվեցի խաղաղապահներին մտնել ՀՀ ինքնիշխան տարածքի մեկ այլ հատված ու այսպես շարունակ...

Ամենաարգահատելին այն է, որ փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ «հպարտությամբ» ճամարտակում են ինքնիշխանությունից։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 months, 2 weeks ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի երդմնակալության ելույթում համաթուրանական շեշտադրումները, և այն, որ արհեստածին Ադրբեջանի համար ամենակարևոր կազմակերպություն հռչակվեց «Թյուրքական պետությունների կազմակերպությունը», խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն Ռուսաստանի և Իրանի դեմ, այլ նաև, որքան էլ պարադոքսալ թվա, Թուրքիայի։

Ռուսաստանին, փաստացիորեն, անթաքույց կերպով ակնարկվեց, որ նրա աշխարհաքաղաքական և տնտեսական ծրագիր ԵԱՏՄ-ում Բաքվի բռնապետը որևէ հեռանկար չի տեսնում և չի մասնակցելու դրան։

Իրանի պարագայում ակնհայտ է, որ համաթուրանականության «ջահակիրը» դառնալ ձգտող Բաքվի բարբարոսսկան վարչախումբն իր շոշափուկները նաև, այսպես կոչված, «ադրբեջանականության» համադրմամբ, փորձելու է տարածել իրանական հինավուրց երկրամաս Ատրպատականի թյուրքախոս իրանցիների շրջանում։

Սակայն ամենաուշագրավը, թերևս, այն էր, որ նույն համաթուրանականության առաջնորդության՝ Բաքվի բռնապետի հավակնությունները կրկին «ադրբեջանականության» զուգահեռ խթանմամբ և Արցախի Հանրապետության բռնազավթման գործում Թուրքիայի օժանդակության հանգամանքը ելույթում լիակատար մոռացության մատնելով, փորձ է արվում ոչ միայն ձեռնոց նետելու «թյուրքական աշխարհում» Անկարայի առաջատար դերին, այլ նաև թուլացնելու Թուրքիայի գնալով ավելի անկառավարելի դարձող ազդեցությունը հենց արհեստածին Ադրբեջանի ներսում։

Կարծում եմ՝ Բաքվի բռնապետի հաջորդ քայլերից է լինելու արհեստածին Ադրբեջանով մեկ թուրքական դրոշների լռելյան և աստիճանական հեռացումը տեսանելի վայրերից։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan

2 months, 3 weeks ago

Բաքվի բռնապետը երդմնակալության ելույթում ուղենշել է նաև իր ղեկավավարած բարբարոսական վարչախմբի՝ համաթուրանականության պատրանքի շրջանակներում առաջ շարժվելու հստակ մտադրությունը, մասնավորապես, նշելով, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը» գլխավոր միջազգային կառույցն է իրենց համար, որովհետե դա, իբր, իրենց ընտանիքն է։

Այս արձանագրումը, որքանով որ մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար, նույնքանով նաև՝ հնարավորություններ։ Բազմիցս եմ նշել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ ունեցած մեր խնդիրները զուտ տեղային կամ, պատկերավոր ասած, ինչ-որ փոքր գյուղերի կամ աննշան տարածքների հարցեր չեն, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել «սահմանազատում և սահմանագծում» գեղեցիկ ցուցանակով։

Հայաստանի պայքարը Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ տեղային նշանակության «անկարևոր» հարցերի շուրջ պայքար չէ, այլ պայքար է համաթուրանականության հակամարդկային և ծավալապաշտական նկրտումների հարավկովկասյան պլացդարմ արհեստածին Ադրբեջանի դեմ։

Միայն հիմնախնդրի նման իրական լայն բովանդակության առաջմղման և հասկանալիորեն բացատրելու ու այս ուղղությամբ եռանդուն աշխատելու տիրույթում է, որ մենք ի զորու կլինենք այլ պետությունների հետ ձևակերպել համատեղ շահերի վրա խարսխվող օրակարգ, ձեռք բերելու դաշնակիցներ կենաց ու մահու այս պայքարում հաղթանակ գրանցելու համար, քանզի համաթուրանականության դեմ համատեղ ճակատի ստեղծումն է, որ կարող է շահագրգռել մեր այժմյան և պոտենցիալ դաշնակիցներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

4 months, 3 weeks ago

Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով մեր հանրությանը փորձում են համոզել, որ Արցախի վերաազատագրումը և վերահայկականացումն անհնարին է, կամ ավելի «գեղեցիկ» փաթեթավորմամբ՝ փորձում են «հաշտեցնել իրողությունների» հետ։

Թուլամորթին բնորոշ նման արատավոր մոտեցումը «մեթոդաբանությամբ» նույնն է, թե մեկ անգամ պարտված մարզիկին փորձեն համոզել, որ այլևս պետք չէ մարզվել և ձգտել հաջորդ՝ այն էլ անխուսափելի, մրցամարտում հասնել ռևանշի և վայելել հաղթանակի բերկրանքը։

Մինչդեռ մեր տարածաշրջանը խաղաղ մարզական միջավայր չէ, այլ հաճախ հենց կենաց ու մահու պայքարի մի վայր, որտեղ թուլամորթ ազգերին հոշոտում են և ստիպում լքել պատմության ասպարեզը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago