Vardan Voskanyan's Channel

Description
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago

1 month, 1 week ago

Միշտ արդիական պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը, ոչ միայն խոշոր պատմաբան է, այլ նաև խորը գաղափարախոս՝

«Փոքր ժողովրդի հերոսական պայքարը չբերեց նրանց նպատակների իրականացմանը։ Թուրքական բանտի պարիսպները զրկեցին նրանց աստվածային լույսից, նրանց գլխին բարձրացած թուրքական սուրը պահեց նրանց ստրկության մեջ: Բայց զարկել է ժամը, երբ Հայաստանը, ամբողջովին արյունաներկ իր զավակների արյունով, արդար դատաստանի է կոչում իր դարավոր դահիճների նկատմամբ և պահանջում է սեփական ճակատագրի տերը լինելու իր իրավունքը»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 month, 1 week ago

Իմ համեստ կարծիքով՝ հայաստանյան և հայ հանրույթը սպասում է ոչ թե ինչ-որ «գաղափարախոսության» քննադատության, այլ այլընտրանքային գաղափարախոսության։

Եթե հայաստանյան և հայ հասարակական-քաղաքական ու փիլիսոփայական միտքն այնքան ամուլ է գտնվելու, որ չի կարողանալու առաջարկել այլընտրանք, ապա, ցավալիորեն, կստացվի, որ մենք իրոք արժանի ենք այն ամենին, ինչ ունենք հիմա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

1 month, 2 weeks ago

Դեռևս անտիկ ժամանակներից եկող թևավոր խոսք կար՝ «Պարթևները չեն խոսում ո՛չ իրենց հաջողություններից, ո՛չ անհաջողություններից, նրանք գործում են»։

Պարթևական քաղաքակրթական ժառանգությանն, անկասկած, կարող են հավակնել երկու ժողովուրդ՝ իրանցիները և հայերս։

Իրանցիները կրկին շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

3 months, 2 weeks ago

Թեհրանից մինչև Սիրիայի միջերկրածովյան ափ ուղիղ գծով մոտ 1400 կիլոմետր է։

Չնայած սրան, Սիրիայից Իրանի ելքը հենց իրանցիների կողմից գնահատվում է անհաջողություն, որովհետև Թեհրանում շատ լավ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքի արևի տակ, եթե ցանկանում ես հանգիստ ապրել այդ քաղաքում, ապա պետք է ձգտել քո ռազմավարական խորքի առաջնագիծը հասցնել Իրանական սարահարթից դուրս՝ հեռավոր միջերկրածովյան ավազան։

Հազարամյակների իրանական կայսրությունը իր պատմության ընթացքում տեսել է բազմաթիվ վայրիվերումներ, ուստի Սիրիայից ելքը ևս այս երկրում համարում են անհաջողություն, սակայն ամենևին ոչ դատավճիռ։

Հետևաբար, Իրանում արդեն իսկ քննարկվում են մի շարք սցենարներ՝ սկսած, պայմանականորեն ասած, սիրիական «Հիզբալլահի» կամ ալավիական պետականանման միավորի ստեղծումից, մինչև սեփական միջուկային ներուժի աննախադեպ ավելացում։

Աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ ու զարգացումներ, և Իրանում դա լավագույնս գիտակցում են՝ փորձելով վերադասավորվել և օգտագործել այս հարափոփոխության ընձեռելիք հնարավորությունները, իսկ որ դրանք բացվելու են ոչ մի կասկած լինել չի կարող։

#հարափոփոխ_տարածաշրջանը

? @vardan_voskanyan

3 months, 3 weeks ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։

Ակնհայտ է, որ սա կարող է առաջին թույլ, սակայն խորացման զգալի պոտենցիալ պարունակող նախանշան լինել հենց Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական կենսական շահերի բախման։

Սիրիան անշուշտ «համեղ պատառ» է էրդողանական վարչախմբի համար, բայց այդ երկրի նկատմամբ վերահսկողությունն ունի նաև խոշոր մարտահրավեր, քանի որ Թուրքիան «սահմանակից» է դառնում Իսրայելին։

Ուստի հողի վրա Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթը հենց Էրդողանինն է, առավել ևս, որ հռետորաբանության մակարդակում նա վաղուց արդեն դա արել է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

? @vardan_voskanyan

3 months, 3 weeks ago

Սիրիայի մոտավորպես 2.5 միլիոն ալավիական բնակչությունը փաստացիորեն մնացել է առանց առաջնորդության, և ոչ ոք չի կարող վստահեցնել, թե նրանց հովանավորությունը չի ստանձնի հենց Իրանը։

Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն անհնար է պնդել, թե իրանցիները կհաշտվեն այդ հանգամանքի հետ։

Ըստ այդմ, եթե Սիրիայում չհաստատվի համազգային համերաշխություն և շարունակվի քաղաքացիական պատերազմը, չի բացառվում, որ լիբանանյան «Հիզբալլահի» օրինակով Իրանի հովանու ներքո կստեղծվի ալավիական տարածքները վերահսկող նմանօրինակ արբանյակ կազմակերպություն, որը կարող է շատ արդյունավետ գործել, քանի որ իրանցիներն ունեն նման կառույցներ ստեղծելու և կառավարելու զգալի և հաջող փորձ։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

? @vardan_voskanyan

3 months, 3 weeks ago

Եթե թվում է թե Սիրիայում ամեն ինչ ավարտվել է, ապա դա կոպտագույն սխալ է։

Սիրիայում ամեն ինչ դեռևս նոր է սկսվում, և այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։

Արդեն իսկ ակտիվ բախումներ են ընթանում քրդական և թուրքամետ ուժերի միջև, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նաև թուրքական օդուժի ուղղակի ներգրավմամբ։

Իսրայելում ակտիվորեն աշխատում են Գոլանի բարձունքերից հյուսիս Սիրիայի տարածքում դրուզների ինչ-որ ինքնավար միավորի ստեղծման կամ այդ տարածքն Իսրայելին փաստացիորեն կցելու ուղղությամբ։

Նեթանյահուն իր ելույթում հատուկ առանձնացնում է սիրիացի քրդերին, իսկ իսրայելական ԶԼՄ-ները խոսում են քրդական ուժերին իսրայելական հնարավոր աջակցության մասին։

Ռուսաստանը ձգտելու է առնվազն պահպանել իր ծովային ռազմակայանը Տարտուսում, իսկ Իրանը՝ ապահովել ցամաքային կապը Լիբանանի հետ Սիրիայում ձևավորվելիք նոր իրողությունների պայմաններում։

Ինչպես ցանկացած այլ նմանատիպ կազմավորում, «Թահրիր ալ-Շամը» ևս արդեն հանգիստ կարող է փոխել իր աջակցին, հատկապես, եթե գտնվեն Էրդողանից ավելի հարուստ «հովանավորներ», իսկ այդպիսիք արաբական աշխարհում կան։

Սիրիայում նոր ձևավորվելիք իշխանությունն էլ առայժմ «հանելուկային» է, որովհետև միմյանց կոտորելու պատրաստ տարբեր խմբավորումները «միասնական» էին, քանի դեռ կար ընդհանուր թշնամի՝ ի դեմս Բաշար ալ-Ասադի, մինչդեռ այժմ ոչ միայն նա չկա, այլ նաև սկսվելու է իշխանությունը կիսելու «հրապուրիչ» գործընթացը։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

? @vardan_voskanyan

3 months, 3 weeks ago

Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։

Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։

Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։

Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։

Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և ուրիշ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։

Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

? @vardan_voskanyan

3 months, 3 weeks ago

Այն, ինչ տեղի է ունենում այժմ Սիրիայում, ցավալի, բայց դասական օրինակ է, թե ինչպես են ամեն ինչ վճռում ուժերի հավասարակշռությունը կամ դրա խախտումը, այլ ոչ թե տարաբնույթ պայմանավորվածությունները և թղթերը։

Էրդողանական վարչախումբը փաստացիորեն ոչնչացրեց Աստանայի ձևաչափով ձեռք բերված եռակողմ Ռուսաստան - Թուրքիա - Իրան բոլոր պայմանավորվածությունները Սիրիայի հարցով, երբ համարեց կամ հաշվարկեց, որ ուժերի հավասարակշռության նժարը թեքվել է իր կողմը ռուսական ռեսուրսների՝ Ուկրաինայում և իրանական արբանյակ ուժերի՝ Իսրայելի դեմ զբաղվածության հետևանքով։

Մարտադաշտերում հաջողություններից հետո գտնվեցին նաև էրդողանական վարչախմբին «անսպասելի» աջակցողներ՝ ի դեմս մերձավորարևելյան և արտամերձավորարևելյան դերակատարների։

Սա սիրիական հակամարտության միայն մի դասն է՝ ուսանելի նաև մեզ համար, իսկ մյուսն այն է, որ ցանկացած երկրի ճակատագիրը վճռում են ոչ թե պայմանավորվածությունները և թղթերը, այլ առաջին հերթին հենց այդ երկրի բանակը և մնացյալ անվտանգային կառուցակարգերը, որոնց չաշխատելու կամ վատ աշխատելու պարագայում ոչ մեկը ոչինչ անելու ունակ չի լինելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

? @vardan_voskanyan

4 months ago

Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։

Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ինչպես միշտ ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։

Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք։

#հարափոփոխ_տարածաշրջանը

? @vardan_voskanyan

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago