Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Karen Rafayelyan ⚽️

Description
Հետաքրքիր պատմություններ ու վերլուծություն՝ հայկական ֆուտբոլի, ֆուտբոլային բիզնեսի և այլ թեմաների շուրջ
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month ago

Ծանր շաբաթվա սկիզբը կտրեմ ծանր զրույցով, որ ունեցանք Ռոբերտ Արզումանյանի հետ

🔘 Ինչպե՞ս վերջ դնել դրվագային հաջողությունների պատրանքին ու գնալ իսկական համակարգային փոփոխությունների

🔘Ի՞նչ դեր ունեն այս գործում ակումբները, ՀՖՖ-ն, պետությունը և մենք բոլորս

Ամբողջականը՝
▶️ https://youtu.be/e-fGwnR37kI

1 month, 2 weeks ago
Ինչքա՞ն գումար են ծախսում թոփ ակումբները …

Ինչքա՞ն գումար են ծախսում թոփ ակումբները առաջնության 1 միավորի դիմաց ❓️💰

Ներկայացված է 2022/23 մրցաշրջանի 20 ամենաբարձր եկամուտ գրանցած թիմերի ցուցանիշները 📊

Ցուցանիշը = Տարեկան ծախս / Միավորներ

💸 Դե Չելսիի մասով ամեն ինչ պարզ էր` ծախսում են անխնա, հաղթում հազվադեպ
🥸 Ճգնաժամային Բարսելոնան ՊՍԺ-ին հավասար ծախսում է
🤔 Լիվերպուլին չէի սպասում այստեղ, բայց ազդել է վատ մրցաշրջանի էֆեկտը, ծախսել են սովորականի նման, բայց միավոր քիչ հավաքել, ցուցանիշը բարձր է ստացվել
👏 Ծափեր Արսենալին ու Նապոլիին, իրենց մարզչին ու սպորտային տնօրենին։ Ի դեպ, Նապոլիի դեպքում երկուսն էլ արդեն ակումբում չեն 😁

1 month, 3 weeks ago

Հետևություններ Հայաստանի հավաքականի 2 խաղերից 🤓🇦🇲

Եվ Վրաստանի՝ ԵՎՐՈ դուրս գալու մասին, որը չէր կարող անտեսվել 😁

▶️ https://youtu.be/bke9CoX6d1s

YouTube

Հետևություններ ընկերական խաղերից, և Վրաստանի՝ ԵՎՐՈ դուրս գալուց / Armenia 0-1 Kosovo, CZE 2-1 ARM

***🔘*** Վրաստանը ԵՎՐՈ դուրս եկավ, 2 խոսք այդ մասին ***🔘*** Փորձարկված խաղացողները՝ Ժիրայր Մարգարյան, էդգար Գրիգորյան, Դավիդ Դավիդյան, Անդրե Կալիզիր ***🔘*** Նույն սխեման, բայց զանազան հնարքներ ***🔘*** Խաղային խնդիրները 2 պարտությունների ժամանակ ***🔘*** Ի՞նչ է սպասվում առաջիկայում Հետևե՛ք…

2 months, 2 weeks ago

Հայաստանի Պրեմիեր լիգայում ձմեռային դադարից հետո գլխավոր առանձնացող միտումը ներքևի 5-յակի թիմերի լավ ելույթն է 🔥

Այս տուրում Վանը հաղթեց Արարատ-Արմենիային, Շիրակը՝ Ուրարտուին, իսկ Վեստ Արմենիան, քիչ էր մնում, միավոր խլեր Փյունիկից: Իսկ եթե գումարենք նախորդ 2 տուրում ստորին հնգյակի թիմերի ելույթները, պատկերն ավելի է ամբողջանում:

🔘 Ներքևի հնգյակի թիմերը միասին այս 3 տուրում ավելի շատ միավոր են վաստակել, քան վերևի հնգյակի թիմերը միասին
🔘 Այս 3 տուրում ամենաշատ միավոր վաստակել է Արարատը (9), այնուհետև՝ Նոան (7), իսկ հետո Շիրակն ու Վանը (6-ական)

Սա առաջին հերթին կարելի է բացատրել ներքևի թիմերում մարզչական լավ աշխատանքով, համենայն դեպս, Շիրակի ու Վանի դեպքում հաղթանակները առաջին հնգյակի թիմերի նկատմամբ ուղեկցվեցին հստակ մարզչական ձեռագրով: Ես հույս ունեմ, որ իր դերը խաղում է նաև Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգը, որը էլ ավելի է ձգում թիմերին: Առայժմ, ընդհանուր պատկերից դուրս է մնում միայն ԲԿՄԱ-ն՝ միակ թիմը, որ միավոր չի վաստակել այս ընթացքում:

Իսկ առաջատարները, առայժմ, համոզիչ չեն: Համոզիչ էր միայն Արարատ-Արմենիան՝ Փյունիկի հետ առաջին խաղակեսում, որը ես համարում եմ Հայաստանում փետրվարին ցույց տրված ամենաինտենսիվ ֆուտբոլը երբևէ, նման բան անհնար էր ակնկալել մրցաշրջանի այս հատվածում, երբ դեռ թիմերը ռիթմի մեջ մտնելու խնդիր ունեն: Ու չնայած դրան՝ Արարատ-Արմենիայի տրամադրվածությունը կարծես միայն այդ խաղի համար էր: Մնացած առումներով, առաջատար 3 թիմերի մոտ էլ մոտավորապես նույն պատկերն է, ինչ աշնանային հատվածի վերջում էր. Փյունիկը տանջվում է խաղադաշտում, Նոան միավոր վաստակում ավելի շատ դեմքերի ու դեպքերի, քան թե թիմային որակյալ խաղի արդյունքում, ԱԱ-ն էլ դեռ փնտրում է կայունության բանալին:

Սովորաբար, մինչև մարտի միջազգային դադարը թիմերը աստիճանաբար ավելացնում են, ու ապրիլին հասնում մարզավիճակի պիկին: Անհամբեր սպասում եմ 😍

2 months, 3 weeks ago

Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտերի դիրիժորը 🎩

Այն, որ 35-ամյա Մխիթարյանը թոփ-մրցաշրջան անցկացնող Ինտերի ամենակարևոր խաղացողներից մեկն է, դրանում արդեն բոլորն են համոզվում: Բայց ո՞րն է նրա յուրահատկությունը, ի՞նչ է անում նա, որ մյուսները չեն անում: Այս հարցի շուրջ երկար մտածում էի, բայց Ինտերի բազմազանությունն ու ճկունությունն այնքան մեծ է, ու այնքան տարբեր բաներ է անում Մխիթարյանը, որ խճճում էր ոչ միայն մրցակիցներին, այլ նաև ինձ՝ ոչ ընդհանուր պատկեր էր հաջողվում հավաքել, ոչ էլ լավ նկարագրություն:

Ու ահա, @lukomski-ն ի վերջո ձևակերպեց Հենոյի յուրահատկությունը, նկարագրեց այն, ինչով իրոք փայլում է մեր հայրենակիցը:

2 months, 3 weeks ago
Karen Rafayelyan ⚽️
2 months, 3 weeks ago
Karen Rafayelyan ⚽️
2 months, 3 weeks ago
Փյունիկի, Արարատ-Արմենիայի ու Նոայի կազմերի խորությունը …

Փյունիկի, Արարատ-Արմենիայի ու Նոայի կազմերի խորությունը 👌🔥

2 months, 3 weeks ago
  1. Փյունիկ

2023թ. Փյունիկը ներքին արենայում միայն 1 պարտություն կրեց, թեկուզ և ճակատագրական: Մելիքյանը գիտի, թե ինչպես ձմեռային դադարից հետո ուժեղ ընթացք հավաքել, նա դա արել է նախորդ երկու տարիներին: Հատկապես անցած մրցաշրջանի գարնանային Փյունիկը կարելի է համարել վերջին առնվազն տասնամյակի ամենաուժեղ հայկական թիմը, որ տեսել ենք: Այս առումով, միակ հարցն այն է, թե հոգեբանորեն ինչքանով է կարևոր՝ այն ժամանակ մրցակիցներին միավորներով զիջելը, իսկ հիմա՝ մրցակիցներին գերազանցելը:

Կազմի առումով, Փյունիկը շատ կարևոր համալրումներ ունեցավ հարձակման գծում, որի խնդիրները տեսանելի էին աշնանը: Պարզ չէ՝ ինչ մարզավիճակում են Յուրիչիչը, ու հատկապես Դեբլեն, բայց ցանկացած մարզավիճակում էլ, եթե Հենդրիքսի հետ թիմը հաղթում է, նրանց հետ կհաղթի: Անհանգստացնողը միայն կենտրոնն է: Հովհաննես Հարությունյանի հեռանալով ոչ միայն դրա գլխավոր ստեղծագործ ուժը հեռացավ, այլև «հայ» ֆուտբոլիստ, ու այդ բալանսը կարող է շղթայական փոփոխություններ բերել: Սա երևի լինելու է կազմի հետ կապված գլխավոր մարտահրավերը Մելիքյանին: Թեև, եթե հավատանք թարմ ինսայդներին, Հովոն վերադարձել է, թե ինչ, ոնց՝ այլ ինֆո չունեմ:

Ամենի կենտրոնում, իհարկե, Եղիշե Մելիքյանն է: Տպավորություն է, որ նա հոգնել է Հայաստանից, բայց հասկանում է, որ չի կարելի հեռանալ առանց տիտղոսի, ու դրան հաջորդող եվրագավաթի: Նա շատ բազմակողմանի աշխատանք է տանում, բայց այս մրցաշրջանում ունի կարծես ավելի հզոր մրցակիցներ, քան նախկինում: Շատ հետաքրքիր է լինելու:

2 months, 3 weeks ago

Հայաստանի Պրեմիեր լիգան գարնանը՝ կատարյալ համադրություն 😍****
Այսօր վերսկսվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը: Երեխայական ուրախություն ու ոգևորվածություն եմ զգում: Բայց գարնանային հատվածում հայկական ակումբային ֆուտբոլը շատ լավն է, ու կարող է հետաքրքրել բոլորին: Նրանց, ովքեր հիմա նոր են սկսելու հետևել պայքարին, մի քանի կետով ներկայացնեմ ընթացիկ վիճակն ու ուժերի հարաբերակցությունը ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո:

Իմ կարծիքով չեմպիոնական պայքարի մեջ մնացել են «Փյունիկը», «Նոան» և «Արարատ-Արմենիան»: Ու հենց այս 3 թիմերն էլ զարդարելու են ֆուտբոլային գարունը Հայաստանում:

Նախ, այս ձմեռվա մեծ անակնկալն այն էր, որ թիմերի մեծ մասը, ու հատկապես այս 3-ը ոչ մի կտրուկ շարժում չարեցին, շատ մեծ փոփոխություններ ոչ մի տեղ չեղան: Դա մեր ակումբների կյանքում որակական աճի մասին է խոսում: Մեր լիգան էլ այլևս այն տեղը չէ, որ կարող ես մի շնչով հաղթող թիմ ստեղծել ու ամբողջ ավարը տանել:

Եվ այսպես, ո՞վ ինչ ուժեղ կողմ ունի՝

  1. Արարատ-Արմենիա

Արարատ-Արմենիայի համալրումները թեև քիչ չէին, բայց տեղային, բավականին որակյալ: Լեգեոներներ հայերի համար պրոբլեմատիկ՝ դարպասապահի ու հարձակվողի դիրքում, և մի քանի՝ Հայաստանից դուրս խաղալու փորձ կամ հավակնություն ունեցող ուժեղ հայ ֆուտբոլիստներ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Կամո Հովհաննիսյան, Պետրոս Ավետիսյան: Վարդան Մինասյանը այս պայքարում միակ մարզիչն է լինելու, որ դաշտում հայերի քանակը հաշվելու կարիք չի ունենա: Ավելին, այստեղ խնդիր կդառնա այսքան ֆուտբոլիստին տեղավորելը և շանս տալը, հատկապես հարձակողական ոճի կիսապաշտպաններին, թե եզրերում, թե կենտրոնում:

Եթե խոսենք կազմի խորությունից, ապա դժվար է առանձնացնել խաղացողների, որոնց փոխարինող Մինասյանը չունի: Միգուցե դա կենտրոնական հարձակվող Յատտարան է, որի արդյունավետությունը շատ օգնեց աշնանային հատվածում: Եվ պաշտպանության կենտրոնն է թերհագեցած թվում, բայց մյուս կողմից այն անհրաժեշտության դեպքում կարող է հագեցվել հենակետայինների կողմից: Բայց կարևոր խնդիր է նորեկներին/վերադարձածներին լավ մարզավիճակի հասցնելը:

Ինչպես Արարատ-Արմենիայի տիտղոսները, Վարդան Մինասյանին էլ սկսել են աստիճանաբար մոռանալ, ու այս զույգին միավորում է հենց դա՝ ժամանակին ունեցած հաջողությունը և ստատուսը վերականգնելու ձգտումը: Ու Մինասյանն էլ կարծես փոխվել է՝ ավելի էմոցիոնալ, ավելի ազդեցիկ, ավելի պատրաստ ռիսկի (թվում է): Իսկ փորձը ոչ մի տեղ չի կորել: Ու նա, ի տարբերություն իրեն հաջորդած Արարատ-Արմենիայի մարզիչների, ակումբում ունի վաստակած առավել հանգիստ աշխատելու հնարավորություն (սա էլ է թվում): Տեսնենք:

  1. Նոա

Եթե Արարատ-Արմենիայում ու Փյունիկում թիմի ուժը տեսնում են տարբեր գործոնների՝ կազմի, մարզչական աշխատանքի և այլնի համադրության մեջ, ապա Նոան կարծես հիմնական խաղադրույքը կատարում է հենց կազմի վրա: Ուղղությունն էլ պարզ է՝ վերցնել խաղացողների, ովքեր կարող են և՛ որակ տալ, և՛ ամբիցիա ցուցադրել, նոնեյմերի այստեղ չեն վերցնում: Թեև թիմից սպասում էին ավելի մեծ արշավ, բայց նրանք ավելի համեստ գտնվեցին:

Գլխավոր հարցը, որ Նոան փակեց, հայ ֆուտբոլիստների քանակի ապահովումն էր Օգնյեն Չանչարևիչի ներգրավումով: Ասում են՝ նրա համար մեծ գումար են վճարել, բայց եթե նույնիսկ դա փոքր գումար է, ներքին տրանսֆերի համար գումար վճարելը հազվադեպ հանդիպող բան է հայկական ֆուտբոլում, հատկապես մի ֆուտբոլիստի համար, որին հետո հնարավոր չէ վաճառել: Գրեթե բոլոր դիրքերում Նոան լավ համալրված է՝ հնարավոր ապահովագրումներով: Ու կարծես, միակ ֆուտբոլիստը, որի հնարավոր վնասվածքը կարող է խնդիր դառնալ, հիմա Արթուր Միրանյանն է, վերջին տասնամյակի միակ հայ ռմբարկուն մեր առաջնությունում:

Նոային առաջ մղող գլխավոր ուժը սեփականատերերի ամբիցիան է, ու նրանք հայկական ֆուտբոլի համար մի շատ հետաքրքիր հարցի պատասխան են տալու՝ արդյո՞ք հնարավոր է 1 տարում փողով հարց լուծել: Բայց եթե չստացվի էլ՝ կարելի է դա վերագրել ակումբի միակ նոնեյմին՝ գլխավոր մարզիչ Ինարեխոսին: Այսօր մեծ ֆուտբոլային պրոյեկտները գծագրում են՝ սկսելով գլխից՝ գլխավոր մարզիչ - սպորտային տնօրեն օղակից, հետո նոր «հավաքում» մարմինը: Նոայի այսօրվա կազմի մեծ մասը հավաքվել է առանց ներկայիս մարզչի ու սպորտային տնօրենի: Տեսնենք՝ արդյո՞ք դա խնդիր չի լինի:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago