Karen Rafayelyan ⚽️

Description
Հետաքրքիր պատմություններ ու վերլուծություն՝ հայկական ֆուտբոլի, ֆուտբոլային բիզնեսի և այլ թեմաների շուրջ
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 1 week ago

Last updated 2 weeks, 2 days ago

Դեպի ՀԱՅՔ, դեպի ՈՍԿԵ ԴԱՐ

Last updated 4 days ago

2 months, 1 week ago

Թեև էդ ռակուրսից հարցին ոչ ոք չի նայում, բայց մենք գործնականում կորցրել ենք Ազգերի լիգայով աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, որովհետև դրա համար զուտ խումբը հաղթել բավարար չէ, պետք է դա անել հնարավորինս բարձր արդյունքով, իսկ մենք արդեն 5 միավոր կորցրել ենք...

Դե բայց մեզ միշտ բարոյական հաղթանակներն են հետաքրքիր եղել, այլ ոչ թե ռեալ արդյունքի հասնելը։ Էսօր որ հանկարծ Մակեդոնիային հաղթենք, սրտերս կհովանա, հանգիստ կանցնենք առաջ։ Չնայած էդ հաղթանակի հույսը ես չունեմ, ու դաժե եթե ստացվի հաղթել, մեզ ոչ մի բան չի տա, ցավոք...

2 months, 2 weeks ago

Առաջ, Նոա, առաջ

Այսօր Հայաստանի պատմության մեջ երրորդ ակումբը իր նորամուտը կնշի եվրոպական ակումբային մրցաշարի հիմնական փուլում, ինչը նշանակալի իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար: Ընդ որում, Նոան մասնակից 36 թիմերի միջև ամենացածր վարկանիշ ունեցող թիմն է (էս պահին վերջին տեղում է), բայց հաստատ ամենացածր հավակնություն ունեցողը չէ: Կրկնում եմ իմ նախկինում արած գնահատականը՝ Նոան պետք է պայքարի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար: Կստացվի դա, թե ոչ, միայն իրենցից չէ կախված, բայց դա հաստատ ավելի հավանական է, քան որակավորման առաջին փուլից հիմնական փուլ հասնելը, ինչը Նոան արեց:

Հայկական ֆուտբոլի համար ցանկացած խաղ միջազգային մրցակցի դեմ տոն է ու լավ քննություն, ու մենք պետք է վայելենք այս օրն ու աջակցենք Նոային: Եվ լավ փորձություն է սա նաև ակումբի սեփականատերերի համար: Մեր ֆուտբոլում հավակնոտ պրոյեկտներ մի քանի անգամ տեսել ենք, ու դրանք որպես կանոն ի սկզբանե մի քիչ ավելի լուրջ, մի քիչ ավելի հավակնոտ են եղել, քան դրան նախորդածները: Ու չնայած դրան՝ մենք դեռ այդպես էլ սուպերակումբ չունենք, իսկ վերջին նմանատիպ հավակնոտ ակումբը հիմա վաճառքի է հանված... Տեսնենք, ինչ պատմություն կունենանք այս անգամ, որովհետև ցանկացած հայկական ակումբի սեփականատեր պետք է չմոռանա, որ գործ ունի ոչ միայն իր անձնական, այլև հազարավոր հայ ֆուտբոլասերների երազանքի հետ:

ՈւԵՖԱ-ն շատ լավ բրենդինգ է արել իր ակումբային մրցաշարերը, որտեղ Կոնֆերենցիաների լիգան խորհրդանշում է «մասնակցությունը», Եվրոպա լիգան՝ «ամբիցիան», իսկ Չեմպիոնների լիգան՝ «գերազանցությունը»: Եթե Նոան իրոք պատրաստ է մինչև վերջ գնալ «գերազանցության» ճանապարհով, ապա շտապել պետք չէ: Հաջողություն Նոային այսօր

3 months, 1 week ago

Ոնց ասել էի վերջին վիդեոյում՝ Հյուսիսային Մակեդոնիան վերջին 10 տարում մեր հավաքականի ջերմաչափն է, ու երեկ ցույց տվեց, որ չնայած Լատվիային հաղթելուն՝ դեռևս խրոնիկ հիվանդ ենք...

Որևէ խաղ պարտվելը էդքան ցավոտ չէ, ու նույնիսկ 10 հոգով մնացած թիմին պարտվելը միգուցե էդքան ցավոտ չլիներ, եթե մեր հավաքականի դժգույն խաղը էդքան նման չլիներ մեր նախկինում պարտված խաղերին: Փոխվում է մարզիչը, փոխվում են ֆուտբոլիստները, փոխվում են մրցակիցները, բայց մեր հավաքականի ընդհանուր դեմքն ու կարգավիճակն արդեն 10 տարի է մնում է նույնը՝ որոշ վառ խաղեր, բայց հետո ցավալի ձախողումներ, իսկ միակ կայուն բանը մնում է անկայունությունը:

Սա ևս մեկ ահազանգ է, որ պետք է թողնել մանր առօրեական հարցերը՝ մարզչի արած զամենը, չհրավիրած ֆուտբոլիստին, և այլն, և այլն, ու շատ ավելի մեծ պատկերը ուսումնասիրել, հասկանալ գլոբալ խնդիրները: Հենց այդտեղ է բանալին...

5 months ago

Էս շաբաթ մեկնարկեցին Ռուսաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Չեխիայի, Դանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի ու էլի մի շարք երկրների առաջնություններ, որտեղ ձմռանը խաղալը, մեղմ ասած, էնքան էլ հարմար չէ:

Թե ինչու չի մեկնարկում Հայաստանի առաջնությունը, ու ինչու է մեկնարկում միայն երկու շաբաթից, էդ հարցի պատասխանը տենց էլ չստացա: Առաջ ասում էին շոգ է, բայց հիմա լիքը ստադիոններում լուսավորություն կա, ու կարելի է երեկոյան խաղալ: Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա...

Ինչու է պետք շուտ սկսել

Եթե սկսեինք հիմա, 2 խաղային շաբաթ առաջ կընկնեինք, ու կկարողանայինք խուսափել ձմռանը՝ դեկտեմբերին կամ փետրվարին խաղալուց, երբ ֆուտբոլիստները ստիպված մի կերպ խաղում են, դե իսկ երկրպագուների մասին խոսք լինել չի էլ կարող... Փոխարենը հիմա, շատ ավելի հարմար եղանակի կվայելեինք տեղական ֆուտբոլը:

Բայց, թե ինչքանով հարմար կլինի ֆուտբոլիստներին, առավել ևս՝ երկրպագուներին, խաղացանկը կազմողներին երևի քիչ է հետաքրքրում: Չնայած որ արդեն որերորդ սեզոնն է՝ բողոքներ կան առաջնության խաղերի օրերի ու ժամերի անհարմարության հետ կապված, այս մրցաշրջանում էլ խաղացանկը կազմվել է նույն լոգիկայով. սեպտեմբերից սկսած առաջնությունը շեղվում է ուիքենդից ուիքենդ գրաֆիկից ու անկանոն տրամաբանությամբ ընկնում շաբաթվա աշխատանքային օրերի մեջ: Թեև ժամերը դեռ նշանակված չեն, բայց վստահ եմ, այստեղ էլ շատ բան չի փոխվելու: Միակ տրամաբանությունը, որ դրված է գրաֆիկի մեջ, դա հավաքականների դադարներից առաջ տուրը 2 օր շուտ ավարտելն է, որ առաջնության ֆուտբոլիստները շուտ միանան հավաքականի հավաքին: Ինչպես զգացել եք, դա նրանց շատ է օգնում լավ խաղ ցույց տալ հավաքականում ?

Հավատացնում եմ, ամբողջ Եվրոպայում առաջնության նման լոգիկայով գրաֆիկ գոյություն չունի: Նույնիսկ եթե երբեմն շաբաթվա օրերին խաղեր են լինում, նման midweek տուրերը լինում են երեքշաբթիից հինգշաբթի, այն էլ հատուկ ընտրված շաբաթների ընթացքում, որը համահունչ է եվրագավաթների գրաֆիկների հետ: Իսկ մեզ մոտ, եթե մեր թիմերից մեկը հանկարծ հայտնվի եվրագավաթի խմբային փուլում, ինքը, հնարավոր է, նույն օրը համ եվրագավաթում խաղ ունենա, համ առաջնությունում: Աբսուրդ է:

Նույն ձև, այդպես էլ պարզ չէ, հիմա որ եվրագավաթներին թիմերից մեկին պետք գա խաղ հետաձգել, ինչ տրամաբանությամբ են առաջնորդվելու: ՀՖՖ-ն սովորության համաձայն չի սահմանում խաղի կանոններ, կախված նրանից, թե որ թիմը կլինի՝ մի բան կորոշեն:

Էս թեմաներով լիքը բողոքներ եղել են, բայց ՀՖՖ-ից որևէ արձագանք չկա: Չկա, որովհետև իրենք ընդհանրապես ճնշում չեն զգում, ինչպես բազմաթիվ այլ հարցերի դեպքում է...

5 months, 1 week ago

Փյունիկի պարտությունը անչափ ցավալի էր ?

Գործնականում զրկվեցինք այս մրցաշրջանում եվրագավաթների խմբային փուլում ներկայացուցիչ ունենալու շանսից, ու ամենացավալին առաջին հերթին դա է:

Փյունիկի ելույթի հետ կապված հակասական կարծիքներ կան, մի մասը ասում է, թե թիմը լավ խաղաց, մի մասը համաձայն չէ: Ես համաձայն չեմ, թե Փյունիկը լավ խաղաց, հատկապես երեկվա խաղում:

Եթե հիմք ենք ընդունում, թե ինչ կազմակերպված ու գրագետ էր թիմը պաշտպանվում ու զսպում մրցակցին, զրկում իր առավելություններից, ապա այո, թիմը լավ խաղաց: Եթե հաշվի առնենք, թե ինչքան կորուստ կար, ինչ կարևոր խաղացողներ էին բացակայում վնասվածքների պատճառով, ապա այո, միգուցե նույնիսկ հաջողվեց առավելագույնը քաղել:

Բայց «մրցակցի ուժեղ կողմերը զսպելու» ու «կազմակերպված պաշտպանության» մասին գովասանքով կարելի է խոսալ, երբ մրցակիցը մի քանի անգամ ուժեղ թիմ է, ասենք «Կլուժ» կամ «Շերիֆ»: Իսկ այստեղ գործ ունեինք զուտ նույն մակարդակի թիմի հետ, ու նման մրցակցի դեմ «Փյունիկը» ինքն իր կողմից ոչինչ չառաջարկեց, այլ ամբողջ խաղը կառուցեց մրցակցին հակազդելու վրա: Երբ այս կողմից ենք նայում խաղին, ապա հիասթափեցնող է, որ Հայաստանի չեմպիոնը Բելառուսի չեմպիոնի դեմ նման դիրքերից է պայքարում:

Իհարկե, դրա գլխավոր պատճառը կադրային խնդիրներն էին: Թիմը դաշտ էր դուրս եկել երկու վինգերների փոխարեն երկու եզրային պաշտպաններով, իսկ կենտրոնում Հարությունյանի բացակայությամբ գնդակով խաղ կառուցելու հարցը լուծված չէ: Այո, անհաջողություններն ու վնասվածքներն իրենց տեղն ունեին, բայց կարծում եմ Փյունիկը պետք է տրանսֆերային շուկայում ավելի ագրեսիվ լիներ՝ ինչպես նոր խաղացողների որակի, այնպես էլ Հարությունյանին ու Դաշյանին պահելու հարցում: Չէ որ այս պարտությունից կորուստը շատ ավելի մեծ է...

5 months, 2 weeks ago

Նոայի ու Ուրարտուի շանսերը, Փյունիկի ամփոփումը
Այսօր պայքարի մեջ են մտնում Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ Նոան և Ուրարտուն:

? 20:00 Աբովյան. Նոա - Շկենդիա /Հյս. Մակեդոնիա/

Նոան հայկական ֆուտբոլում նոր էջ է բացում իր կատարած տրանսֆերների կարգով ու ամբիցիաներով. դեռ երբեք Հայաստան այդքան քանակի բարձրորակ խաղացողներ չէին եկել: Դա, իհարկե, ինչ-որ մի կետից կտա իր արդյունքը, բայց ոչինչ չի երաշխավորում այս խաղի համար, երբ նոր մարզիչն ու թիմակիցները առաջին անգամ են իրար հետ պաշտոնական խաղ անցկացնելու:

Իսկ մրցակիցը բավականին փորձառու թիմ է եվրոպական ասպարեզում: Նոային հեշտ չի լինելու այս փուլում, դա միանշանակ, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ աշխատանք է հասցրել կատարել Ռուի Մոտան հայկական թիմի հետ:

Բայց եթե Նոան կարողանա անցնել հաջորդ փուլ, ապա ևս մեկ փուլ հաղթահարելու շատ իրական շանս կստանա. 2-րդ փուլի մրցակիցը շատ ավելի թույլ թիմ է Մալթայից: Ու եթե Նոան հայտնվի 3-րդ փուլում, դա ոչ միայն լավ փոխհատուցում կլինի ակումբի սեփականատերերին ու ղեկավարությանը կատարած աշխատանքի դիմաց, այլ նաև թույլ կտա միջազգային մակարդակում գնահատել թիմի համալրման որակը, քանի որ մինչ այդ Նոան նաև որոշակի խաղակցվածություն ձեռք կբերի: Կարճ ասած՝ այս մրցակցին պետք է ամեն գնով հաղթահարել, ու հետո լավ է լինելու..

? 20:03 Էստոնիա. Տալին Կալև - Ուրարտու

Նախորդ մրցաշրջանում այդպես էլ մի որոշակի տեսքի չեկած Ուրարտուն շատ հարմար մրցակից է ստացել` շատ համեստ կազմով, որը բաղկացած է հիմնականում էստոնացի ֆուտբոլիստներից: Թիմը Էստոնիայի ընթացիկ առաջնությունում այս պահին 6-րդն է: Հայկական թիմը բացահայտ ֆավորիտ է, և պետք է հաղթահարի այս մրցակցին: Չնայած դրան՝ բազմիցս ենք տեսել, թե ինչպես է Ուրարտուն ձախողում իր եվրագավաթային ելույթները, նույնիսկ երբ ավելի ուժեղ է մրցակցից: Այդ խնդիրը կարող է լինել նաև այս անգամ, հատկապես որ թիմը շարունակում է ռուսական շուկայից անհասկանալի տրանսֆերների շարքը:

? Դինամո Մինսկ 0-0 Փյունիկ

Ինչպես երեկ գրել էի՝ Փյունիկի համար խաղը շատ բարդ ստացվեց: Չնայած Հայաստանի չեմպիոնն էլ 2 լավ պահ ունեցավ, բայց մրցակիցը անգամներով ավելի շատ վտանգավոր պահեր ունեցավ, ու կարող էր հաղթել երեկ: Փյունիկը ցույց տվեց թե իր՝ դեռևս «խակ» թիմ լինելը՝ նորեկներին ինտեգրելու ու առանց Հարությունյան/Դաշյան նոր խաղային հիմնասյուներ գտնելու հետ կապված, թե՛ իր փորձն ու ամրությունը, որը օգնեց ոտքի վրա մնալ մրցակցի այդքան հարվածներից հետո:

Արդյունքը միանշանակ դրական է Փյունիկի համար, ու ես վստահ եմ, որ Երևանում Մելիքյանի թիմը այլ տեսք է ունենալու: Թեև դա չի երաշխավորում ոչինչ, բայց, կարծում եմ, Մելիքյանը նույնիսկ մի շաբաթում լիքը մշակումներ կանի, ու այս դիմակայությունում հիմա արդեն կարելի է Փյունիկին թեթև ֆավորիտ համարել՝ 60/40:

Էսօր էլ ԵՎՐՈ չկա, բոլորս դեպի մարզադաշտ կամ գոնե հեռուստաէկրանների դիմաց՝ աջակցելու մեր թիմերին ??

9 months, 3 weeks ago

Հայաստանի Պրեմիեր լիգայում ձմեռային դադարից հետո գլխավոր առանձնացող միտումը ներքևի 5-յակի թիմերի լավ ելույթն է ?

Այս տուրում Վանը հաղթեց Արարատ-Արմենիային, Շիրակը՝ Ուրարտուին, իսկ Վեստ Արմենիան, քիչ էր մնում, միավոր խլեր Փյունիկից: Իսկ եթե գումարենք նախորդ 2 տուրում ստորին հնգյակի թիմերի ելույթները, պատկերն ավելի է ամբողջանում:

? Ներքևի հնգյակի թիմերը միասին այս 3 տուրում ավելի շատ միավոր են վաստակել, քան վերևի հնգյակի թիմերը միասին
? Այս 3 տուրում ամենաշատ միավոր վաստակել է Արարատը (9), այնուհետև՝ Նոան (7), իսկ հետո Շիրակն ու Վանը (6-ական)

Սա առաջին հերթին կարելի է բացատրել ներքևի թիմերում մարզչական լավ աշխատանքով, համենայն դեպս, Շիրակի ու Վանի դեպքում հաղթանակները առաջին հնգյակի թիմերի նկատմամբ ուղեկցվեցին հստակ մարզչական ձեռագրով: Ես հույս ունեմ, որ իր դերը խաղում է նաև Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգը, որը էլ ավելի է ձգում թիմերին: Առայժմ, ընդհանուր պատկերից դուրս է մնում միայն ԲԿՄԱ-ն՝ միակ թիմը, որ միավոր չի վաստակել այս ընթացքում:

Իսկ առաջատարները, առայժմ, համոզիչ չեն: Համոզիչ էր միայն Արարատ-Արմենիան՝ Փյունիկի հետ առաջին խաղակեսում, որը ես համարում եմ Հայաստանում փետրվարին ցույց տրված ամենաինտենսիվ ֆուտբոլը երբևէ, նման բան անհնար էր ակնկալել մրցաշրջանի այս հատվածում, երբ դեռ թիմերը ռիթմի մեջ մտնելու խնդիր ունեն: Ու չնայած դրան՝ Արարատ-Արմենիայի տրամադրվածությունը կարծես միայն այդ խաղի համար էր: Մնացած առումներով, առաջատար 3 թիմերի մոտ էլ մոտավորապես նույն պատկերն է, ինչ աշնանային հատվածի վերջում էր. Փյունիկը տանջվում է խաղադաշտում, Նոան միավոր վաստակում ավելի շատ դեմքերի ու դեպքերի, քան թե թիմային որակյալ խաղի արդյունքում, ԱԱ-ն էլ դեռ փնտրում է կայունության բանալին:

Սովորաբար, մինչև մարտի միջազգային դադարը թիմերը աստիճանաբար ավելացնում են, ու ապրիլին հասնում մարզավիճակի պիկին: Անհամբեր սպասում եմ ?

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 1 week ago

Last updated 2 weeks, 2 days ago

Դեպի ՀԱՅՔ, դեպի ՈՍԿԵ ԴԱՐ

Last updated 4 days ago