Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Genesis Armenia

Description
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago

1 month, 3 weeks ago

Դասախոսություններ՝ Եվրոպայում

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը սկսում է քաղաքական քննարկումների և դասախոսությունների շարք. մեկնարկը՝ Եվրոպայից։

Կենտրոնի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է անցկացնելու դասախոսությունները Գերմանիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։

Մեր հայրենակիցների հետ լինելու են զրույց-քննարկումներ հայության գոյաբանական սպառնալիքների ու դրանց չեզոքացման, Արցախի հարցի միջազգայնացման, Սփյուռքի դերակատարման վերաիմաստավորման և հայկական պետականության մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում⬇️

2 months, 1 week ago

Մտահոգիչը, սակայն, ոչ այնքան պատերազմական անխուսափելի գործողությունների վերսկսման հավանականությունն է, որքան ժամկետի անորոշությունը։ Անկախ փաստից՝ ինչ բովանդակության բանակցություն են վարում կամ դրա իմիտացիայից՝ Երևանն ու Բաքուն Մյունխենում, Փարիզում, թե այլուր Արցախի հայաթափման համակարգված օպերացիան չերաշխավորեցին և դեռ երկար չեն երաշխավորելու Սյունիքի անվտանգությունը, որը դարձել է կռվախնձոր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար: Ավելորդ է խոսել կայուն և տնտեսապես բարեկեցիկ տարածաշրջան ձևավորելու կամ որ նույնն է՝ «խաղաղության խաչմերուկի» տեսլականն իրականություն դարձնելու հնարավորության մասին, որն ավելի շատ միֆ է՝ թշնամական քաղաքականություն վարող պետություններով շրջապատված լինելու պայմաններում։ Հայաստանի իշխանությունը պետությունը ներքաշել է գեոպոլիտիկ արկածախնդրության դաշտ, որի չհաշվարկված հետևանքները ճակատագրական են լինելու հայկական պետության համար:

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի ելույթը Անկախության հռչակագիրը պահպանելու թեմայով «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը ⬇️

https://www.facebook.com/abcmedia.am/videos/426347029959774

Facebook

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

2 months, 3 weeks ago
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ներկայացուցչական կազմը …

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ներկայացուցչական կազմը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ:

Անդրադարձ է եղել հիմնադրամի քաղաքական և գաղափարախոսական հիմքում ընկած կարևոր հարցերի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը:

Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանն անհրաժեշտ է համարել, որ Իրանը կարողանա ռազմավարական և երկարաժամկետ հեռանկարում դիտարկել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները՝ բոլոր բաղադրիչներով՝ անվտանգային, տնտեսական, մշակութային, գործուն ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասում կայուն, անվտանգ և հուսալի միջպետական հարաբերություններ հաստատելու, հավասարակշռող աշխարհաքաղաքական գործոն դառնալու գործում՝ անկախ չգիտակցված սայթաքումներից և անզգույշ հայտարարություններից:

«Այս հարցում Genesis Armenia-ն պատրաստ է իր հանրային և քարոզչական հնարավորություններն ու փորձը կիսել բարեկամ Իրանի դեսպանության հետ»,- ասել է քաղաքական գիտությունների թեկնածու
Աբրահամ Գասպարյանը։

3 months, 2 weeks ago

Իսկ ի՞նչ է քեզ համար Հայրենիքը

3 months, 4 weeks ago

Ընդամենը 34 տարի առաջ այս օրերին Բաքվում կոտորում էին հայերին։

Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպմամբ և իշխանության հովանավորավորությամբ Բաքվում 1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի ունեցավ հայերի ջարդը։

«Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշներին». սա Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի՝ 1990 թ. հունվարի 13-ի հայտարարությունն է, որը հեռարձակվել է Հանրապետական հեռուստաընկերությամբ, տպագրվել մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:

Նմանատիպ հայտարարություններին զուգընթաց հայերին սկսեցին մասսայաբար ազատել աշխատանքից, ահաբեկել, ծեծ ու ջարդի ենթարկել: Հակահայկական հիստերիայի ալիքը բարձրացել էր դեռևս 1988  փետրվարին Սումգայիթում, իսկ Բաքվում՝ 1989-ի դեկտեմբերի վերջին:

1990-ի հունվարի 13-ին՝ բազմահազարանոց հանրահավաքից հետո, ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները, ծեծի ենթարկել, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել:

Հայ բնակչությունից խլել են ունեցվածքը՝ գումար, արժեքավոր իրեր, խնայբանկի գրքույկներ, բնակարանների փաստաթղթեր: Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապօգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են հիվանդությունների):  

Ջարդերը շարունակվել են 6 օր: Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները՝ հայերի «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ:
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին:

1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն. 250 հազար հայ դուրս է եկել քաղաքից։ Սպանվել և անհայտ կորել են հազարները:

Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել է, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են:

4 months, 2 weeks ago

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի, Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր փակ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Քննարկվեցին Արցախի Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագրի որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի հարցի միջազգայնացման, հայկական գիտամտավոր և կազմակերպչական ռեսուրսն արդյունավետ օգտագործելու ճանապարհների վերաբերյալ:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ներկայացուցիչներն Արցախի նախագահին փոխանցեցին առարկայական առաջարկներ և դրանց իրագործման ճանապարհային քարտեզ, հայտնեցին Արցախի պետական ինստիտուտների պահպանման և արդյունավետ գործարկման հարցում աջակցության լիարժեք պատրաստակամություն:

5 months, 2 weeks ago
[#սխալների\_ուղղում](?q=%23%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4) 6

#սխալների_ուղղում 6

Ոչ միայն բովանդակային, այլև քերականական սխալներ՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում

Գրված է «Սփյուռքներ», մինչդեռ ճիշտ տարբերակը Սփյուռքն է։ «Ք» տառն արդեն հոգնակիի իմաստ ունի, հետևաբար «ներ» վերջածանցն ավելորդ է։

5 months, 2 weeks ago
[#սխալների\_ուղղում](?q=%23%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4) 5

#սխալների_ուղղում 5

Ուտիք նահագն ամբողջությամբ տեղափոխվել է Արցախ։

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը Ուտիքը տեղափոխել է Արցախ, մինչդեռ Ուտիքի մի մասն է գտնվում Արցախի տարածքում: Նահագը սահմանակից է Գուգարքին, Փայտակարանին, փոքր տարածքով՝ նաև Սյունիքին:

Ուտիք նահանգը Մեծ Հայքի 12-րդ նահագն է:

5 months, 3 weeks ago
[#սխալների\_ուղղում](?q=%23%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4) 4

#սխալների_ուղղում 4

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի հերթական սխալը՝ Արագածի բարձրությունը: Հեղինակը նշել է, որ Արագածի բարձրությունը 4096 է։

Ներկայացնում ենք ճիշտ տարբերակը.

📌Արագածի բարձրությունը 4090 մետր է:

7 months, 1 week ago
Genesis Armenia
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 1 month, 1 week ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_2017

Last updated 2 days, 6 hours ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 1 month, 4 weeks ago