Genesis Armenia

Description
Advertising
We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 3 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 5 months, 1 week ago

1 month, 1 week ago
ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը …

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.5%-ի չափով և 609 մլրդ դրամ է: Բյուջեի պլանավորված ծախսերը կատարելու համար Կառավարությունը պարտք կվերցնի՝ ներքին ու արտաքին։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, նաև՝ վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։

Մանրամասները⬇️

https://genesisarmenia.am/2025th-hh-petakan-byuje-orkhan-e-petakan-partkheh-ev-or-olortnerin-en-ughghvelu-tcaxsereh/

1 month, 2 weeks ago
ՀՀ արտաքին մարտահրավերների չեզոքացման հարցում իշխանության …

ՀՀ արտաքին մարտահրավերների չեզոքացման հարցում իշխանության դիմադրողականության, ներուժի և կարողականության սպառումը լրացուցիչ ճնշումների դուռ է բացել Ադրբեջանի համար, որը շարունակում է անվտանգային և ռազմաքաղաքական հավելյալ խոչընդոտներ ստեղծել ՀՀ դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման, խաղաղ համագոյակցության ապահովման և ՀՀ տարածքային ամբողջությունը չոտնահարելու իր միջազգային պարտավորվածության իրականացման գործում:

https://genesisarmenia.am/hh-ishxanuthyuneh-chi-karoghanum-chezokhacnel-haykakan-petuthyann-sparnacogh-anvtangayin-riskereh-genesis-armenia/

1 month, 2 weeks ago
«Նախագահի ընտրությունը ԱՄՆ-ում, և դրա ազդեցությունը …

«Նախագահի ընտրությունը ԱՄՆ-ում, և դրա ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա» խորագրով քննարկումը՝ ուղիղ

https://www.youtube.com/watch?v=Z_UdYReXe-k

5 months, 3 weeks ago

1995 թ հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի միջոցով ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը։ ՀՀ Սահմանադրության հիմքը հանդիսացել է 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը։ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ իրականացվել են 2005 և 2015 թվականներին `նույնպես հանրաքվեի միջոցով: Այս փոփոխությունները վերաբերել են կառավարման կարգի փոփոխությանը՝ նախագահականից կիսանախագահականի, հետո՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման կարգին։

ՀՀ Սահմանադրությունն այսօր վտանգված է առավել քան երբևէ։ Երկրի առաջին դեմքերի մակարդակով խոսվում է 3-րդ Հանրապետության էջը փակելու, նոր Սահմանադրություն ընդունելու, պետական խորհրդանիշները փոխելու մասին։ Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի ղեկավարությունների կողմից հնչում են հայտարարություններ ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին` որպես նախապայման խաղաղության պայմանագիր կնքելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

Իշխող վարչախմբի կողմից այս Սահմանադրությունը բազմիցս ոտնատակ է արվել՝ մասնավորապես սահմանադրական կարգի տապալման, մարդու իրավունքների խախտումների աղաղակող օրինակներով, նաև ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորի պարտականությունների հարցում հանցավոր անգործություն դրսևորելով։ 2023-ին Արցախի հայաթափումից հետո էլ այն դրսևորվում է Արցախի էջը փակելու, Արցախն ուրանալու մասին հայտարարություններով։ Դրան գումարվում է նաև արցախցի հայերի նկատմամբ ատելության քարոզը, որն իրականացվում է պետական մակարդակով՝ հեռուստատեսության և համացանցի միջոցով։

ՀՀ Սահմանադրության շարունակական ոտնահարումն իշխող վարչախմբի կողմից ավելի է թուլացնում ՀՀ, ավելի լկտի ու սանձարձակ է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերին, իսկ հայության լինելը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, դարձնում է ավելի խոցելի ու վտանգված։

Այս համատեքստում այս ծանր ժամանակներում Սահմանադրության գործարկումը դարձել է հրամայական։ Սահմանադրության գլխավոր դրույթներից մեկում նշված է.

«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Վստահ ենք, որ այս դրույթը կյանքի կկոչվի, և այս տարիների ընթացքում բազմիցս ոտնահարված Սահմանադրությունը նորից կծառայի ի շահ ՀՀ-ի և ի բարօրություն հայ ազգի:

5 months, 3 weeks ago

Սիրելի՛ ընկերներ, հարազատներ,

մոտ երեքշաբաթյա դադարից հետո վերադառնում եմ բնականոն կյանք: Կազդուրվում եմ, առողջականս՝ դեպի լավը, կա դրական դինամիկա:

Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին՝ նոր թափով շարունակելու և մեր՝ հայրենիք ունենալու կռիվը հասցնելու հաղթական ավարտին:

Եթերում կհանդիպենք առաջիկա հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, ABC Media-ի եթերում՝ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման շրջանակում:

Հունիսի 12-ին ինձ հետ տեղի ունեցածի առթիվ ընդունվել է քրեական վարույթ, իմ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներգրավվել եմ որպես տուժող: Դեռ կհասցնեմ խոսել այս մասին և ոչ միայն:

Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից:

Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, հարազատներիս, Հայաստանում, թե Սփյուռքում ծանոթ ու անծանոթ, իրական, թե վիրտուալ հայրենակիցներիս՝ հիվանդանոցից մինչև տուն չդադարող հոգատարության ու զորակցության համար. դուք ամուր հենարան եք ընտանիքիս համար:

Առանձնահատուկ երախտագիտությունս՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմին՝ իմ ավագ եղբայր, եզակի մարդ, արժանապատիվ հայ ու արհեստավարժ բժիշկ, Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնելու համար:

Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛:

Պի՛նդ եղեք:

ՀԳ. Հատուկ հիմարների համար. ինձ տեղափոխել էին Իզմիրլյան ԲԿ, քանի որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժանմունքը գտնվում է ուղիղ հիվանդանոցի դիմաց:

We recommend to visit

Երևանի ավագանու անդամ

Last updated 3 months, 3 weeks ago

📥 @grqerarm_bot

Last updated 5 months, 1 week ago