Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
❗️❗️❗️Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ՝ խիստ որոշակի նպատակներ է հետապնդում:
Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում ԵՄ անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը: Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է:
Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Վերջում արդարադատության նախարարի ՔՊ թեկնածուն Չալոն է լինելու: Բոլոր երևացող թեկնածուների համատեքստում նա «ամենահեղափոխական» թեկնածուն է:
Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants
Պատուհաս իշխանության դրսևորումները. Media Post Factum-ի անդրադարձը
❗️❗️❗️Պնդումս հաստատվեց
✔️ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
*✔️Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։*
Արդեն մեկ ամիս է՝ ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում այս մասին խոսում եմ:
Պնդումս ոչ միայն չհերքվեց, այլ հաստատվեց պաշտոնապես:
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ- իրանական սահմանից:
Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:
Ի՞նչ հաշվարկով է Մոսկվան գնում անվտանգային վակուումի ստեղծմանը՝ ցույց կտա ժամանակը: Միայն հավելեմ՝ չեմ կարծում, թե այս հարցում Կրեմլը չունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ Իրանի հետ:
Անկեղծորեն չգիտեմ, թե ո՞րն է Փաշինյանի հաշվարկը:
Կասկած չունեմ, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «ինքնիշխանության» հերթական «հաղթանակի» առիթով: Իհարկե, դրա վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա, փնթփնթոց ռուսների հասցեին, որ մեզ մենակ թողեցին և իհարկե՝ բարոյական աջակցության տեքստեր Արևմուտքից:
Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
❗️❗️❗️Այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փայլուն» դիվանագիտության մասին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում:
Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի հավակնությունների համար:
Ի՞նչ է ասում Բաքուն:
Բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր:
Սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու այս ճշմարտությունն ակնհայտ էր բոլորի համար:
Հայաստանի իշխանություններն այս փաստարկն անտեսում էին ու ահա Բաքվում հնչեցնում են մի հայտարարություն, որը ի դերև է անում Փաշինյանի իշխանության բոլոր «հաղթական» փաստարկները:
Փաշինյանը ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը ներկայացնում էր՝ որպես դիվանագիտական մի մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ու դրանով էր Փաշինյանն արդարացնում Արցախի զոհաբերությունը:
Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել:
Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փայլուն» դիվանագիտության մասին:
Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին
Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - հայտարարել է նա։
«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից:
Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին:
Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե՝ հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է:
Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին
Երեկ, մի ամբողջ ժողովուրդ և պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա «արմատական» ընդդիմությունը:
Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման:
Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որևէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի:
Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»:
Եվ ուրեմն, ի տարբերություն առաջին խնդրի, էս երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց». «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձևակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը»:
Փաշինյանի ուրացման մոդելը նույնիսկ պետական մտածողության նմուշ կարող է թվալ պրիմիտիվ տեքստերի, նույն այդ «նիկոլական ուրացումն» իր արգանդում մեծացրած պսևդոհայրենասիրության համեմատ:
Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգևորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետևանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը:
Ծանր է այս ամենին հետևելը:
Բագրատ Սրբազանին ես երախտապարտ եմ՝ ապրիլ- մայիս ամիսներին Փաշինյանի քաղաքական մերկությունը բացահայտելու համար:
Հիմա նրան կրկնակի երախտապարտ կլինեմ՝ իր քաղաքական գործունեությունը չշարունակելու համար:
Վստահ եմ՝ քաղաքական անփորձության հետևանքով Սրբազանը չի գիտակցել, որ այս պահին Սրբազան պայքարը դարձել է ամբողջովին տապալված Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը:
Հ.գ- Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը: Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու:
Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants
⚡️⚡️⚡️Իրանն հարյուրավոր բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Տարածաշրջանային մեծ պատերազմը, որն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ, բախում է բոլորիս դռները: Այս պատերազմը կարող է խիստ անբարենպաստ հետևանքներ ունենալ Հայաստանի համար: …
⚡️⚡️⚡️Մի արկածախնդրության պատմություն
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, երեկ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առանց չափազանցության՝ այս հայտարարությունն նույնքան արկածախնդիր և վտանգներով լեցուն է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության ամփոփումն էր:
Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր խոսքից ու կեցվածքից ոչինչ կախված չէր, պատերազմ միևնույն է՝ լինելու էր, կամա թե ակամա կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը:
Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրության, Ադրբեջանին, Թուրքիային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նետված ձեռնոցի հետևանքը դարձավ Արցախի կորուստը:
Նրա երեկվա հայտարարությունը խտացնում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի մտադրությունը:
Դրա հետևանքը վճարելու է Հայաստանը՝ իր տարածքների և ինքնիշխանության հաշվին:
Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի. նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից:
Բայց նա այլ հռետորաբանությամբ չի կարող հիմնավորել, թե ինչու է մտադրված հայ- իրանական սահմանից հանել ռուսական զորքերը՝ Վաշինգտոնի հորդորով և պահանջով:
Բաժանորդագրվեք ?
https://t.me/SurSurenyants
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago