Hayk Toroyan 🇦🇲

Description
Սա հանդիսանում է իմ միակ պաշտոնական Տելեգրամյան ալիքը..✊🇦🇲❤️
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

3 weeks, 2 days ago
3 weeks, 2 days ago

Մտնում ես Սուպերմարկետ, « գերի ես ընկնում »։ Սուպերմարկետներում այնպիսի աժիոտաժ է, կարծես ամեն բան ամվճար են բաժանում։ Լա՛վ ժողովուրդ ջան, միթե՛ արժի՞ 3-օրվա համար Սուպերմարկետներին ռեկետի ենթարկեք։ Մեկ մեկ մտածում եմ, կարողա՞ էս մեր ժողովուրդը ամբողջ տարի հաց չի ուտում, սովածա մնում, որ Ամանորի գիշերը ուտի.. Հա ու ի միջի այլոց, չեք զգացել՞, որ վերջին տարիներին մարդիկ նախկին տարիների նման միմյանց տուն չեն այցելում։ Չգիտեմ որնա ճիշտը, բայց սուպերմարկետներում 24 ժամյա տիրող « թալանը », բավականին տգեղա։ Հետևեք սննդակարգին, ապրեք առողջ, ու ի վերջո փորձենք Ամանորին միմյանց տուն գնալ շնորհավորելով. ոչ պարտադիր պայման դարձնենք ճոխ սեղաններն ու բլյուդների տեսակները, կարևորը մեկ գավաթ գինին լինի, որը կստիպի սրտի մաղթանքն ասել տվյալ օջախին, ու դուրս գալ։ Եկեք թեթև ապրենք, քանզի նման առևտուրը, պատրաստություն տեսնելը, իր մեջ նաև պարունակում է սթրեսային բաղադրիչներ, իսկ դա նույնպես առողջությանը վնաս է։
#Ամանորը_դիմավորեք_Հայաստանում։

3 weeks, 2 days ago

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Մանրամասները՝ http://medianews.site/537123/

4 weeks, 1 day ago

Կոչ եմ անում ԵՄ-ին զարգացնել իր հարաբերություններն Հայաստանի հետ, ինչպես դա անում է Ֆրանսիան։ Պետք է կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որը վերջինս ակնկալում է

Ֆրանսիայի ԱԳ նախարար

4 weeks, 1 day ago
ՊՎԾ-ի աշխատանքները, բացահայտումները ոչ

ՊՎԾ-ի աշխատանքները, բացահայտումները ոչ
բոլորն են նկատում։ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացրել Լոռվա և Կոտայքի Մարզպետարաններում.. Մանրամասները 👇

https://lurer.com/article/609394/am

1 month ago
Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է …

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը,«Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:
Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցել է. — «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռ թղթի վրա է: Չնայած սրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում:
«Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, դրական բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», — ասել է Միրզոյանը:

1 month ago

Փրայմերիզը Գյումրիում հատում է վերջնագիծը: Դեկտեմբերի 10-ը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության վերջին օրն է:
ՔՊ երիտթևի ոչ գյումրեցի անդամներից կազմված խմբերը նախորդ երկու օրերի նման կրկին տնետուն կշրջեն մինչև ժամը 21:00-ն: Նշենք, որ քաղաքը պայմանական 5 մասի է բաժանված, ձևավորված 5 խումբը քվեատուփով և քվեաթերթիկներով շրջում է Գյումրու փողոցներում և պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկում մասնակցել ընտրությանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ գործընթացը սահուն է առաջ գնում, մի քանի մանր-մունր խնդիրներից զատ այլ հարցեր չկան:
Դեկտեմբերի 8-ից մինչ այս պահը 750 գյումրեցի է մասնակցել քվեարկությանը: Հովհաննիսյանը հույս ունի, որ գործընթացի ավարտին 1000-ից ավել քվեարկություն կլինի:
«Գյումրու փողոցների 60 տոկոսում խմբերն արդեն եղել են, մինչ օրվա ավարտը հույս ունենք մեծ մասում մեր շրջիկ խմբերը կկարողանան լինել և կունենանք ներկայացուցչական պատկեր ամենավերջում»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Ինչպես է տեղի ունենալու քվեաթերթիկների հաշվարկը:
Ժամը 11:00-ից աշխատանքը սկսած խմբերը 21:00-ին կավարտեն այն ու երբ վերադառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ, արդեն կսկսվի հաշվարկը:
«Սովորական ընթացակարգով ուղիղ եթերում հաշվարկը տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում: Հաշվարկը կլինի Գյումրու շտաբում, որը կարող ենք ասել վերածվել է պայմանական ԿԸՀ-ի, որտեղից համակարգվում են բոլոր աշխատանքները: Հաղթող թեկնածուն կնշանակվի Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Հովհաննիսյանը:
Ովքեր կարող են ներկա լինել քվերաթերթիկների հաշվարկին
Ընթացող գործընթացը դիտարկում է «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը, որը շրջում է խմբերի հետ, նաև հաշվարկին է ներկա լինելու: Հովհաննիսյանն ասաց, քվեաթերթիկների հաշվարկին ներկա են լինելու նաև թեկնածուները և կուսակցության վերահսկող հանձնաժողովը, որն իրականացնելու է հաշվարկը:
Ուղիղ եթերի հեռարձակումը բաց է լինելու, լրատվամիջոցները կարող են օգտվել դրանից:
Գյումրիում փրայմերիզի փորձարկումն, ըստ պատասխանատուի, հաջող էր:
«Որպես առաջին փորձառություն հայկական քաղաքականության մեջ Հայաստանի 2-րդ քաղաքում մենք հաջողված փորձ ունեցանք: Վստահ եմ, որ սա կառողջացնի քաղաքական մթնոլորտը ոչ միայն Գյումրիում, այլն նաև այլ համայքններում ևս կփորձենք քաղաքական մթնոլորտ ստեղծել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և պայքարում է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Թեկնածուների կարգախոսների, Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

1 month ago
Երևանում Սիրիայի դեսպանատանը բարձրացվել է նոր …

Երևանում Սիրիայի դեսպանատանը բարձրացվել է նոր դրոշ

Սիրիայում ապստամբները երկրի խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը գրավելուց հետո կիրակի հայտարարեցին Դամասկոսն իրենց վերահսկողության տակ առնելու մասին։ Իշխանությունը վերցնելուց հետո ապստամբները փոխել են նաև երկրի դրոշը։

Հայաստանում Սիրիայի դեսպանատանը երկրի դրոշն իջեցվել էր կիրակի, երբ արդեն հայտնի էր, որ Ասադի վարչակարգը տապալվել է։

2000-ից Սիրիան ղեկավարող Բաշար Ասադն ընտանիքով ժամանել է Ռուսաստան։ Ասադների ընտանիքը Սիրիան ղեկավարում էր 1971-ից։
2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից հետո Ասադը կարողացել էր իշխանությունը և երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը պահպանել Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում հարյուր հազարավոր մարդ է զոհվել, միլիոնավորները՝ դարձել փախստական։

1 month, 1 week ago

Հալեպից անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana