Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Հայկական համալսարան

Description
Հայկական միջգիտակարգային դասընթաց
Advertising
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago

2 weeks, 3 days ago

🇦🇲Հայկական համալսարանն ամենամյա ջահերով երթին ոգեկոչում է հայերի ցեղասպանության և հայրենազրկման ողբերգությունը։

Հայկական համալսարան | @armenianuniversity

2 weeks, 3 days ago

«Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը պատասխանում է ցեղասպանության մասին ամենաբազային հարցերին Հայկական համալսարանի շրջանավարտ, լրագրող Գեղեցիկ Մանուկյանի հետ հարցազրույցում։

https://youtu.be/DghasNVodts

Հայկական համալսարան | @armenianuniversity

YouTube

Ցեղասպանության մասին․ ինչո՞ւ և ի՞նչպես || Էդգար Էլբակյան

Լրագրող Գեղեցիկ Մանուկյանի հարցազրույցը «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։

2 weeks, 6 days ago

Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 59-ամյակն է։ Հայկական համալսարանի ուսանողները կատարում են նրան նվիրված երգը գրաբարով։ Ծնունդդ շնորհավո՜ր, անմա՛հ հերոս։

Հայկական համալսարան | @armenianuniversity

3 months, 3 weeks ago
**ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ**

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա գարնանայինհոսքում։

📌Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել ընդունելության հայտաձևը:

🔗 Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում:

Հայկական համալսարան | @armenianuniversity

4 months, 1 week ago
Սիրելի՛ ընթերցողներ, համախոհներ, աջակիցներ և ուսանողներ, …

Սիրելի՛ ընթերցողներ, համախոհներ, աջակիցներ և ուսանողներ, 2023 թ․ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պարտություններն անդադար հաջորդում են իրար, քանի դեռ Հայաստանը զուրկ է ճշմարիտ հայկականությունից։

2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմից հետո հիմնելով մեր կազմակերպությանը և այն կոչելով «Հայկական նախագիծ»՝ մենք նկատի ենք առել հայ ժողովրդի բարձրագույն նախագիծը, այն է՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայկական անկախ պետականության գաղափարը, որը հնարավոր չէ նյութականացնել առանց հոգևոր հայկականության։

Այս 3 տարիների ընթացքում մեր գործունեությունն ուղղված է եղել հենց այս նպատակին՝ պահպանել, զարգացնել և տարածել հոգևոր հայկականությունը, այն հաղորդակցելի և ընդունելի դարձնել հայ երիտասարդության լայն շերտերին հայկական կրթության և հայկական քաղաքացիական հասարակության կերտման միջոցով։

Շնորհակալ ենք բոլորիդ, որ մեզ հետ միասին անցնում ենք դեպի #հավերժականՀայաստան տանող ճանապարհով։ Վստահ ենք, որ տեսանելի ապագայում հոգևոր հայկականությունը տալու է նաև իր նյութական պտուղները՝ ի դեմս Հայաստանում հայկական իշխանության և Հայկական լեռնաշխարհի ազատագրվելիք և վերաազատագրվելիք գյուղերի ու քաղաքների։

#Հայկականնախագիծ
#Հայկականհամալսարան
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում

Հայկական համալսարան | @armenianuniversity

4 months, 1 week ago
***👩🏻‍🎓***Դիանա Հարությունյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ …

👩🏻‍🎓Դիանա Հարությունյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Հայկական համալսարանի գործուն աջակցությամբ ս․ թ․ նոյեմբերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվելիս այցելել է հայկական աշխարհի մի քանի կենտրոններ՝ ընդարձակելով և խորացնելով ազգային պատկերացումների հորիզոնները։

Այսպես՝ մեր շրջանավարտին սիրահոժար ընդունել են Բոստոնում պահվող ՀՅԴ և Հայաստանի առաջին հանրապետության արխիվում, ծանոթացրել կատարվող արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև տեղում պահվող բացառիկ վավերագրերին, այդ թվում՝ 1918 թ․ անկախության հռչակագրի բնօրինակին։ Արդյունավետ երկխոսություն է ծավալվել նաև «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում, Նյու Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցում։

Հոգեկոչումն ազգային պատմության նվիրյալների՝ Դ․ Հարությունյանն այցելել է ԱՄՆ արևելյան ափում հուղարկավորված վրիժառուներ Շահան Նաթալու և Արշավիր Շիրակյանի գերեզմաններին։

Հավատարիմ հայկական մարդկային-ինտելեկտուալ կապիտալը զարգացնելու և ազգային քաղաքացիական հասարակություն կերտելու նպատակներին՝ Հայկական համալսարանն իր ուսանողներին և շրջանավարտներին կրթական և սոցիալական առաջխաղացման հարցում շարունակական գործուն աջակցություն է ցուցաբերում։

4 months, 3 weeks ago
***🇦🇲***Հայկական համալսարանի՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա …

🇦🇲Հայկական համալսարանի՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփվել է բարոյագիտության մասին զրույց-բանախոսությամբ, որ վարել է Նյու Յորքի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների դոկտոր Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը։

📚Բանախոսը ներկայացրել է հայության և քրիստոնեության պատմամշակութային անքակտելի կապը, անդրադարձել ներկայիս բարդ պայմաններում ազգային և մարդկային հարաբերություններում արժեքային ճգնաժամի պատճառներին և դրանց հաղթահարման քրիստոնեական ուղենիշներին։ Տեր Աբրահամը պատասխանել է Հայկական համալսարանի ունկնդիրների ամենատարբեր հարցերին, որ վերաբերում էին քրիստոնեական վարդապետության առանձին դրվագներին, մոմավառության և խաչակնքման խորհուրդներին, մեր եկեղեցու առջև կանգնած մարտահրավերներին և դրանց լուծման եղանակներին։

🫱🏻‍🫲🏼Հանձին Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի՝ Հայկական համալսարանը շնորհակալ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ արդյունավետ համագործակցության հերթական դրսևորման համար։

#ՀավերժականՀայաստան

Հայկական համալսարան | @armenianuniversity

6 months, 2 weeks ago
Նարեկ Խալաթյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ …

Նարեկ Խալաթյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան։

Հայկական համալսարանի գործուն աջակցությամբ նախապատրաստվել և հաջողությամբ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրա (հրաման հ․ 11-07-582 առ 29.09.2023 թ․)։

Ն. Խալաթյանը մասնագիտանում է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ։

Շնորհավորում ենք մեր շրջանավարտին և ուսումնաաշխատանքային նորանոր հաջողություններ մաղթում՝ հանուն #հավերժականՀայաստան։

Հայկական համալսարան | @armenianuniversity

6 months, 4 weeks ago

Հայկական արշավները Հայկական համալսարանի շրջանավարտների նախաձեռնությունն է, որի նպատակն ընկերական փոխօգնությամբ հայրենիքի ճանաչողությունն ու բացահայտումն է։

Հայկական արշավները մասնակցության համար բաց են նաև ոչհամալսարանակնների համար։

Հաջորդ արշավը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից Քասաղի կիրճով դեպի Արայի լեռան գագաթ։

Մանրամասները և գրանցման կարգը՝ ֆեյսբուքյան միջոցառման հղումով։

Հայկական համալսարան | @armenianuniversity

8 months ago
**ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ**

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
🎓 Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։
👨‍🎓 Դասընթացը նախատեսված է

• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է

• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը
(https://docs.google.com/.../16ISCPvq0Izmkm.../edit)։🔗 Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում՝
https://armenianuniversity.com/newadmission/Հայկական ալիք | @hayaliq

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago