📀 HD (480-1080p) ⭐️
🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky
По всем вопросам - @ARM177
Last updated 1 month, 1 week ago
🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd
🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ
Last updated 1 month ago
Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/
Last updated 2 weeks, 2 days ago
Այսօր Հայկական նախագծի գրասենյակում կայացավ Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության առաջատար մասնագետ Մարիա Ավանեսովայի աշխատարանը՝ Ռուսաստանում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար կրթություն ստանալու հնարավորությունների և դրանցից ճիշտ օգտվելու մեթոդների մասին։
Հայկական համալսարանի ունկնդիրներն ու շրջանավարտները լսեցին Ռուսաստանում անվճար կրթության հնարավորությունների մանրամասների մասին՝ տեխնիկական հարցերից մինչև համալսարանների և ծրագրերի միջև ճիշտ կողմնորոշվելու հմտություններ։
Աշխատարանը շարունակական կրթությանը միտված մեր առաքելության շրջանակներում նոր շարքի առաջին հանդիպումն էր։ Մոտ ապագայում հանդիպումները կշարունակվեն և մեր ունկնդիրներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան լսել տարբեր երկրներից մասնագետների և գտնել հենց իրենց համար հարմար հնարավորությունը՝ անպայման հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքնեը հանուն հայրենիքի կիրառելու հաստատակամությամբ։
?️«Հայկական զրույցները» հրավիրում է բաց դասախոսության
Հարգելի՛ բարեկամներ,
Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին կկայանա «Հայկական զրույցներ» շարքի հերթական բաց դասախոսությունը։
Թեման՝ «ԱՄՆ ընտությունները և մենք. հնարավոր սցենարներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա»։
Դասախոսությունը կվարի քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Տեղերը խիստ սահմանափակ են, ուստի, խնդրում ենք նախապես գրանցվել կից հղումով՝ https://forms.gle/QGbNviV3ihFHqzKn7 ։
Տեղեկացնում ենք, որ տեղերի սպառվելու պարագայում նախապատվությունը կտրվի Հայկական համալսարանի շրջանավարտներին։ Այնուամենայնիվ, հորդորում ենք հնարավորինս շուտ գրանցվել՝ ձեր տեղն ապահովագրելու նպատակով։
?️«Հայկական զրույցները» հրավիրում է բաց դասախոսության
Հարգելի՛ բարեկամներ,
Հայկական նախագիծը վերսկսում է «Հայկական զրույցներ» բաց դասախոսությունների շարքը։ Այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի Հայկական նախագծի գրասենյակում կկայանան աշխարհաքաղաքական ամենաարդի թեմաների վերաբերյալ դասախոսություններ, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները։
Առաջին դասախոսությունը կվարի պ.գ.թ., իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Թեման՝ «Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի տարելիցը. հետևություններ, փաստեր և հնարավոր զարգացումներ»։
Դասախոսությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին։
❗️Տեղերը խիստ սահմանափակ են, ուստի, խնդրում ենք նախապես գրանցվել կից հղումով` https://forms.gle/dMGLP63HEBJQLNjR6։ Գրասենյակի հասցեն և այլ մանրամասները կտրամադրվեն գրանցման հաստատումից հետո։
Տեղեկացնում ենք, որ տեղերի սպառվելու պարագայում նախապատվությունը կտրվի Հայկական համալսարանի շրջանավարտներին։
Հայկական համալսարանը ներկայացնում է ֆիլմ՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցին։ Ֆիլմում մասնակցել են Հայկական համալսարանի այն շրջանավարտները, որ մասնակցել են 2020 թ․ պատերազմին։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
? Ուրախ ենք հայտարարել Հայկական համալսարանի 2024-2025 թթ. ուսումնական տարվա աշնանային հոսքի ընդունելությունը:
?? Հայկական համալսարանն ազգային բացառիկ կրթական ծրագիր է։ Վերջինիս հիմքում ընկած է միջգիտակարգային դասընթաց, որտեղ համադրված են հասարակագիտական և հումանիտար գիտությունների մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև պատմագիտություն, ինչպես նաև ընդհանրական, մտածողական և հետազոտական հմտություններ։ 2021-2022, 2022-2023 և 2023-2024 թթ. ուսումնական տարիներին «Հայկական համալսարանն» ունեցել է շուրջ 230 շրջանավարտներ։
? Դասընթացը ներառում է տեսական և գիտակիրառական դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինարներ, գործնական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։
? Հայկական համալսարանում կրթությունը ԱՆՎՃԱՐ է։
? Հայկական համալսարանի այլ մանրամասներին ծանոթանալու այցելե՛ք մեր պաշտոնական կայքէջ։
? Դիմելու համար հարկավոր է մինչև ս․ թ․ սեպտեմբերի 14-ը լրացնել սույն հայտաձևը։
📀 HD (480-1080p) ⭐️
🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky
По всем вопросам - @ARM177
Last updated 1 month, 1 week ago
🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd
🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ
Last updated 1 month ago
Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/
Last updated 2 weeks, 2 days ago