Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Հայք ֍

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago

1 month ago
Ոգին է կրում ազգերի ճակատագիրը: **Փոխվեց …

Ոգին է կրում ազգերի ճակատագիրը: Փոխվեց մեկը՝ փոխվում է մյուսը:

Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

*©️ Գարեգին Նժդեհ🇦🇲***

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

1 month, 1 week ago

Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը:

Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին:

Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել:
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ:

Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել:
Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է:

Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»:
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի:

«Լավ է մեռնելապրելու, քան թե ապրել մեռնելու համար»: Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը:

*©️ Գարեգին Նժդեհ🇦🇲***

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

2 months ago

Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 2-ից, ՏԻՄ և այլ տեղական պատկան մարմինների հետ համաձայնություն ունենալով, «Մարտական Եղբայրության» և Տավուշցիների հետ համատեղ բացել ենք քաղաքացիական հրաձգարան Վերին Ոսկեպարում:

Ամիսներ շարունակ մարզել ենք հարյուրավոր հայրենակիցների: Կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ:

Այս տարվա սկզբին պատկան մարմիններից ստացել ենք հրաձգարանը չշահագործելու ազդակներ:

Տարբեր միջոցներով քայլեր ենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել հրաձգարանի շահագործումը վերսկսելու համար: Այդ թվում «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի՝ ս/թ փետրվար 28-ին կայացված որոշմամբ, կառույցը սկսելու է տարածքը լիցենզավորված քաղաքացիական հրաձգարան դարձնելու գործընթաց:

Տավուշի հրաձգարանի գործարկման դեպքում հայտարարությամբ հանդես կգանք։

Մինչ այդ կոչ ենք անում շարունակել զինվել և մարզվել, թույլատրելի բոլոր տարածքներում:

«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ

2 months, 3 weeks ago
Ու պիղծ սրտերը թող դողա՛ն ահից, …

Ու պիղծ սրտերը թող դողա՛ն ահից, որովհետև ընկած կաղնին սերմեր է տալիս...

2 months, 3 weeks ago
***✍🏼*** «Ձեզ եմ ասում, ձեզ՝ հայոց …

✍🏼 «Ձեզ եմ ասում, ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:»

Խաչատուր Աբովյան 🇦🇲

📸 Խաչատուր Աբովյանի հուշարձանը, Երևան 1957թ

3 months ago
Իբրև օրենք՝ **գերազանցիր նախորդներիդ** խիզախությամբ, նվիրումով, …

Իբրև օրենք՝ գերազանցիր նախորդներիդ խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ:
Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ:

*©️***Գարեգին Նժդեհ 🇦🇲****

*Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲***

3 months ago
Դպրոց ընդունվելու ժամանակ տնօրենը 6 տարեկան …

Դպրոց ընդունվելու ժամանակ տնօրենը 6 տարեկան Դավիթին խնդրում է հեքիաթ պատմել: Նա մտածում է ու հարցնում՝ իսկ կլինի՞ Բեռլինի գրավման մասին պատմեմ։

Այսօր Դավիթ Սարապյանի ծննդյան օրն է:
«Ահեղ Դև»։ Այսպես էին կոչում ադրբեջանցիները նրան:

Մասնակցել է Արցախյան պատերազմին և զոհվել 25 տարեկան հասակում՝ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտերում։

3 months, 1 week ago

🗣 Ընկերներ,

Մենք սկսել ենք ֆլեշմոբ Ազատազէնի 2-րդ համագումարին ընդառաջ։
Ֆլեշմոբի նպատակը սեփական օրինակով ցույց տալն է Ազատազէնը՝ հետաքրքրություն առաջացնելով կառույցի նկատմամբ։

Ի՞նչ է պետք անել՝

Քայլ 1Ձեր լուսանկարներից կամ վիդեոհոլովակներից որևէ մեկի վրա անհրաժեշտ է տեղադրել կցված png-ն (#Ազատազէնում), օգտագործելով Canva, Photoshop, Ինստագրամի stories-ի ստեղծման բաժինը կամ այլ հասանելի գործիք։ Դժվարանալու դեպքում կարող եք գրել մեզ։

Քայլ 2Պատրաստված լուսանկարը կամ վիդեոհոլովակը տեղադրել Ձեր սոցիալական ցանցում հետևյալ ձևաչափի տեքստով՝

1️⃣ Տեքստի առաջին մասում նկարագրեք, թե ինչպե՞ս գնեցիք առաջին զենքը կամ ինչպե՞ս եկաք Ազատազէնի քաղաքացիական հրաձգարան։
2️⃣ Երկրորդ մասում նկարագրեք, թե ինչպե՞ս միացաք Ազատազէնին որպես աջակից կամ լիիրավ անդամ, ինչ գործունեություն եք ծավալում Ազատազէնում։
3️⃣ Տեքստի վերջին հատվածում բոլորս ստորև նշված տեքստն ենք կիրառում` նկարագրելով ներկայիս Ազատազէնը.

Կարող եք տեքստի վերջում ըստ ցանկության նշել Ձեր ընկերներին, որպեսզի իրենք էլ գրեն իրենց պատմությունը։

Ազատազէնը ստեղծվել է 2021թ-ին։ Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։

Մենք ծավալում ենք գործունեություն այս ուղղություններով՝
🔸քաղաքացիական հրաձգարանների ստեղծում,
🔸օրենսդրական բարելավումների իրականացում,
🔸ռազմասպորտային դասընթացների կազմակերպում,
🔸մրցույթներ և միջոցառումների կազմակերպում,
🔸հաղորդաշարերի ստեղծում,
🔸զենքի խանութի գործարկում:

Այժմ մեր համայնքն ունի ավելի քան 70 լիիրավ և 300 աջակից անդամ։

Դու էլ միացի՛ր մեզ, դարձի՛ր մեր համայնքի մի մասը՝
🔗 https://azatazen.am/become-member

#Ազատազէնում

azatazen.am

Azatazen website

***🗣*** Ընկերներ,
3 months, 1 week ago
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես …

Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն: Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն: Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն:

Աննպատակ և ուղեկորույս ժողովուրդ, որ կորցնելով իր ազգային իդեալը, վերածվել է «անհատների փոշու»:  Գողգոթաների տե՛ր ժողովուրդ, որ չի սարսափում իր ողբերգանքի մեջ տկար և ծիծաղելի լինելուց: Մի ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկա, արտաքին պայքար գոյություն չունի, տարրեր, որոնք այլևս ոչինչ չեն ուզում աշխարհից, բացի ժամանակավոր կերն ու հանգիստը:

«Որդիների պայքարը հայրերի դեմ»

*©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲***

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 3 weeks, 6 days ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 6 days, 1 hour ago