Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

Description
Հետևեք ինձ նաև՝
❗️Ֆեյսբուքում: https://www.facebook.com/TatoyanArman
❗️Թվիթերում: https://twitter.com/atatoyan?s=21
❗️Ինստագրամում: https://www.instagram.com/arman_tatoyan/
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 weeks, 1 day ago
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
3 weeks, 1 day ago
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
3 weeks, 1 day ago
ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի …

ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն առանձնացրել եմ փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր`

  1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):

  2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը [քրեական] պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։

Մանրամասն

4 weeks, 1 day ago

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ: Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն: Դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով եմ ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում:

1 month ago
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական …
  1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։

Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:

Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2022թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատակակ կազմը։

Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։

Մանրամասն

1 month ago

Երուսաղեմի Հայկական թաղամասը հայկական ինքնության անբաժան մասն է:
Այն մեր բազմադարյա պատմության ու հզոր քաղաքակրթության, քրիստոնեական և մշակութային մեծ ժառանգության կենդանի ապացույցն է:
Հայկական թաղամասին վնաս հասցնելը հարված է հայկական ինքնությանը։

3 months ago

Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Ներքին Հանդ գյուղում:
Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:

Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ:👇🏼

https://youtu.be/ELO6duv_eZw?feature=shared

YouTube

Syunik, Nerkin Hand 2024 February, #fact-finding mission

A special fact-finding mission to Village Nerkin Hand, Kapan community, #Syunik province, #Armenia

3 months ago
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
3 months ago
Արման Թաթոյան/ Arman Tatoyan
5 months, 1 week ago
«Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն …

«Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:

Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:

Մանրամասն

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago