Մամուլի տեսություն

Description
Հայկական և միջազգային մամուլի ամենահետաքրքիր հրապարակումները մեկ վայրում։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

2 months, 4 weeks ago

Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»

Օգոստոսի 26-27-ին Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների երկօրյա աշխատաժողովին մասնակցած դիվանագետներից շատերն արդեն մեկնել են իրենց պաշտոնավարման երկրներ, բայց մեզ շարունակում են մանրամասներ պատմել այդ աշխատաժողովից: Գրել էինք, որ դեսպանների եւ երկրի ղեկավարության միջեւ երկխոսություն, ըստ էության, չի ստացվել, չնայած ներկա են եղել ե՛ւ վարչապետը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ փոխվարչապետները: Վարչապետն ուսուցչի տոնով դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են: Ոմանք փորձել են կարծիք հայտնել` դիվանագիտական խուճուճ լեզվով իրենց դիտարկումները ձեւակերպելով, սակայն դա չի ընկալվել, եւ ոչ ոք չի խորացել, թե ինչ են մտածում դիվանագետները: Բայց առավել ուշագրավ է, որ որոշ դեսպաններ փորձել են քծնել գործող վարչապետին եւ, իմանալով նրա «առանձնահատկությունները», դա արել են նախկիններին փնովելու միջոցով:

Հատկապես մարդիկ ապշել են 1999 թվականից դեսպան աշխատող Աշոտ Հովակիմյանի խոսքից, ով համարյա ներկայացրել է, որ իրենք փրկվել են 2018 թվականին եւ երջանիկ են, որ նման իշխանություն է կառավարում Հայաստանում: Իսկ Հովակիմյանը 25 տարի դեսպան է աշխատել եվրոպական երկրներում, 2011-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն է եղել եւ 2019-ի փետրվարին գործուղվել է Չեխիա: 2011-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` «դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար», իսկ 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

2 months, 4 weeks ago

Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»

Մի այսպիսի սրախոսություն կա. «Կարծում էինք, որ հասել ենք հատակին, մեկ էլ տակից մեկը թխկթխկացրեց...»: Միանգամայն կիրառելի է արդի, կներեք արտահայտության համար՝ քաղաքական գործընթացները և անցուդարձը բնութագրելու համար:

Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում կտրուկ անկում ապրեց քաղաքական հարաբերությունների, քաղաքական բանավեճի, առհասարակ՝ քաղաքականության մակարդակը: Անկումը շոշափելի ու նկատելի է, մանավանդ, եթե նկատի առնենք, որ մինչև այդ էլ առանձնապես շատ բարձր աստիճանի վրա չէր: Բայց հիմա արդեն այն աստիճանի, որ շրիշակը հայտնվել է առաստաղի դիրքում:

«Բեսադկայի» բամբասանքը, պատատակի քչփչոցը, ցածրամակարդակ ու մտացածին «լուրերի» շրջանառությունը դարձել են քաղաքական գործունեության հայտի երաշխիք, քաղաքականությամբ զբաղվելու պարտադիր դրսևորում:

Դե, Փաշինյանը «օդից կախված» լուրերի, զանազան հորինումների ու «հուշերի» ոչ միայն սիրահար է, այլև, կարելի է ասել՝ ուստա: Ու, ցավոք, դա դարձել է ուղենիշ: Եվ նման գործելակերպը բնութագրական է դարձել հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերն սպասարկողների համար: Ծածուկ, թե անթաքույց...

Քաղաքական կոչվող դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք, չկա նաև քաղաքականություն:

Այ, վերջերս էլ, մի երիտասարդ, որ մեր համեստ կարծիքով՝ իր գործունեության ու քաղաքական կարիերայի վրա խաչ քաշեց, ընկղմվել էր նմանօրինակ բամբասանքների ճահճուտը: Պատահական չէ, որ նրան արտահայտվելու հարթակ էր տրամադրվել փաշինյանական թիվ մեկ քարոզչամիջոցի կողմից:

Ցավալի է, մեծ հաշվով:Այդպես քաղաքականություն չեն մտնում՝ ցանկացած պարագայում: Այդպես նույնիսկ քաղաքականության մեջ չեն մնում: Այդպես դուրս են գալիս: Այդպես մաքսիմում օգտագործվում են ու... միանգամից «վառվում»:

Եթե մեկնումեկը կարծում է, որ դա ինչ-որ մակարդակ է, ապա հիասթափեցնենք. եթե նույնիսկ մակարդակ էլ է, ապա կործանիչ «մակարդակ» է:

Ինքը ասաց, ես ասացի, ինքը պատասխանեց մակարդակի բամբասանքն ու «խաբարբզիկությունը» քաղաքական կատեգորիա չէ ու չի կարող լինել: Չնայած, Հայաստանում այն հասցվել է նման աստիճանի:

Քաղաքականությունը միտք է, գաղափար, նպատակ, ծրագիր: Իսկ բամբասանքը... դե, բամբասանք է, էլի, ոչ ավելին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5 months, 2 weeks ago

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:

Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով վերջինիս հոգեհանգստի օրը եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 1 շաբաթից ավելի եւ այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:

«Ֆազի» և «չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, և Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները. բայց սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

5 months, 2 weeks ago

Տեղը գաղտնի են պահում․ «Հրապարակ»

ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։ Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։

Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։ Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։ ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

5 months, 2 weeks ago

Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում. «Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։

Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։

Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

5 months, 3 weeks ago

Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել. «Փաստ»

Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև: Ընդ որում՝ այդ ամենը, բնականաբար, նա անում էր հազարավոր ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Նա Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաև մարզերից՝ ըստ էության տեղերում գրեթե ոստիկան չթողնելով:

Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:

Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ... Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5 months, 3 weeks ago

ԲԴԽ նախագահը կհաթղի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհին․ «Հրապարակ»

Որոշ տեղեկություններով՝ այսօր կհրապարակվի 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ հարուցված կարգապահական վարույթով կայացված որոշումը: Դատական համակարգում անհամբեր սպասում են այդ որոշմանը, որից հասկանալի կդառնա նաեւ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դիրքերն ինչպիսին են: Բանն այն է, որ Նաիրա Հովսեփյանը շաբաթներ առաջ հայտարարեց ԲԴԽ անդամությունը դադարեցնելու մասին, եւ լուրեր տարածվեցին, որ Աննա Հակոբյանի հետ ընկերություն անող այս կինը համարձակվել է չենթարկվել Կարեն Անդրեասյանին:

Տիկինը ԲԴԽ ղեկավարի անբարեհաճությանն արժանացել էր այն պատճառով, որ չէր մասնակցել դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությանը, քանի որ մտերիմ է Հարությունյանի հետ: Անդրեասյանը փորձում է դատական ողջ համակարգը ենթարկեցնել իրեն, իսկ Աննա Հակոբյանով պաշտպանված Հովսեփյանը փորձել է չենթարկվել: Նա շարունակում է պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, բայց նրա` որպես ամենախայտառակ դատավորներից մեկի վարքի մասին փաստաբանները լեգենդներ են պատմում:

Օրերս, հավանաբար Անդրեասյանին ինչ-որ բան հասկացնելու համար, Հովսեփյանն իր եւ վարչապետի կնոջ լուսանկարն էր հրապարակելերաժշտության ներքո: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ավարտին մի քանի ամիս է մնացել: Փորձերը օրենսդրական փոփոխությամբ հասնել ժամկետի երկարաձգման, չեն հաջողվել: Իշխանությունն Անդրեասյանից դժգոհություններ ունի նաեւ դատավորների կողմից ընդդիմադիրներին կալանք սահմանելու հարցերում որոշ «պռավալների» պատճառով:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

5 months, 3 weeks ago

Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ «Հրապարակ»

Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կատարել տարիներ առաջ տված հրապարակային խոստումը, որ երբ հրապարակըժողովուրդը, պահանջի, ինքը կհեռանա,\- երեկ հարցրել են նրան, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ աճպարարությամբ ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ առաջարկել է հարց տվող լրագրողին՝ գտնել իր խոսքերը, անգամ թայմեր է դրել 2 րոպե: Մեր լրագրողն էլ Փաշինյանին հիշեցրել է, որ ինքը խոստանում էր, թե ընդդիմության դեմ փռվող փշալարերը, իր իշխանության գալուն պես, «ժանգոտվելու են»` չեն կիրառվելու, հիմա ԱԺ-ի մոտ փշալարեր են քաշում:

Փաշինյանն ասել է, թե չի հիշում. «Ահագին ժամանակ է անցել, ես շատ հայտարարություններ եմ արել: Մեջբերում արեք, ինձ էլ թեգ կանեք, ես կտեսնեմ»: Հիմա մեջբերենք Փաշինյանի` 2018-ին վարչապետ դառնալու 100 օրվա կապակցությամբ ասածը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ, ուրեմն, դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

6 months ago

Երբ կհասնի շարժումն ԱԺ․ «Հրապարակ»

ՔՊ-ում  քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամավորները սրտատրոփ սպասում են հունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։

ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր գերատեսչություններ գնալու ծրագիրը, հենց հունիսի 12-ին գալու է խորհրդարանի մոտ։ Ի դեպ, իշխանական թիմին նյարդայնացնում է շարժման այդ մարտավարությունը, երբ պարսավանքի են արժանացնում ոչ միայն գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago