Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Սովորենք Պատմությունից

Description
Պատմությունը կյանքի դաստիարակն է։
Ցիցերոն
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago

1 week ago
Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: …

Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է:

Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը:

Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետ 12-13-րդ դարերում մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց:

Վերացավ երկրի տերը:
Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը:

1990-94թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել:

Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում:

Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:

Պ․գ․դ պրոֆեսոր Արտակ Մովսիսյան, 2007թ․

📸 Արտակ Մովսիսյան, Եփրատ գետն Անի-Կամախի շրջանում

1 week, 2 days ago
«Հարո՜ւստ է Սյունյաց աշխարհը` հինավուրց վանքերով …

«Հարո՜ւստ է Սյունյաց աշխարհը` հինավուրց վանքերով ու բերդերով. կիսավեր ու փլատակ սրբավայրեր, որոնք դարեր շարունակ թուրքի համար ախոռի և դարմանանոցի տեղ էին ծառայում:

Իմ զինվորը սրբազան դողով էր նայում հեքիաթական Գեղվաձորի դուռը փակող Բաղաբերդին, երբ նրա ճակատը խոնարհվում էր և շրթունքները շոշափում էին իր փլատակների մեջ այնքա՜ն վեհ բերդի քարերը: Իմ զինվորը չէր կարող այլևս անտարբեր անցնել իր երկրի պատմական հիշատակների մոտով: Եվ հենց այդ թուլության մեջ էր նրա անպարտելի ուժը»:

Զորավար Գարեգին Նժդեհ

1 week, 5 days ago

Մեր պատմությունը հետայսու չպետք է լինի աղետալի սխալների կրկնությունը, այլ՝ սրբագրությունը:
Գարեգին Նժդեհ

2 weeks, 1 day ago
«Ղարաբաղը Արաքսի ձախ ափի և Քուռ …

«Ղարաբաղը Արաքսի ձախ ափի և Քուռ գետի միջև ընկած երկիր է, Մուղանի դաշտից բարձր լեռներում։

Նրա գլխավոր բնակիչներն իրենց մելիքների կամ տեղի իշխանների կողմից ժառանգաբար կառավարվող հայերն են՝ ըստ սղնախների թվի՝

1․ Չարաբերդ(Ջրաբերդ),
2․ Իգերմադար(Գյուլիստանի),
3․ Դուզախ(Դիզակ),
4․ Վարանդ(ա),
5․ Խաչեն»։

Փաստաթուղթ, 1740-ական թթ․։

Տե՛ս Академик А. Бутков. Материалы по новой истории Кавказа. СПб., 1869․

----------------------------------
📸 Խամսայի Մելիքություններ

2 weeks, 4 days ago
Լեռնահայաստանի Հանրապետության հռչակումը

Լեռնահայաստանի Հանրապետության հռչակումը

«1921 թ. Ապրիլ 26-27-ին Ինքնավար Սյունիքի խորհրդարանի դիվանի հրավերով Տաթևի վանքում կայացավ Լեռնահայաստանի հայ ազգաբնակչության արտակարգ համագումարը, ուր ներկա էին 64 գյուղերից 95 պատգամավորներ և սպարապետ Նժդեհը:

Ձայների մեծամասնությամբ որոշվում է1. Ինքնավար Սյունիքը այսուհետև անվանել Լեռնահայաստան: 2. Կառավարության անդամները նախարարներ:
3. Համագումարը հայտարարել որպես Լեռնահայաստանի խորհրդարան:
4. Կառավարություն կազմելու համար վարչապետ ընտրել պ. Սպարապետին (Գարեգին Նժդեհին):

Ժողովի արձանագրություններում կարդում ենք․

«Մեր ինքնավար Սյունիքն այսուհետև կոչվելու է Լեռնահայաստան, որը իր քաջարի զորքով, իր անպարտ առյուծասիրտ մարտիկներով սպառնանք պետք է լինի մեր բոլոր թշնամիների համար:

Մեր ազատարար Սպարապետ Նժդեհին տրված է զորավարի տիտղոս և «Խուստուփյան արծիվ» շքանշան:

Այս սուրբ տաճարում նա ուխտեց և իր սրբազան խոսքն ասաց` Ձեզ հետ միասին, սև օրվա համար հայության բաժին համարված Սյունիքը դարձնել հայության վերածնության օրրան»:

Իմ պատասխանը - Գարեգին Նժդեհ

2 weeks, 5 days ago
Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա իրենն է փնտրում։

Յուրաքանչյուր ժողովուրդ հիմա իրենն է փնտրում։

Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ բավարար քանակի, այսպես ասած, ազգային մշակույթի թթխմոր կգտնեն։
Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառներով թանձրացել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ձեռք բերում։ Այդպիսին է և Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար։

Այն չի կորցնի իր նշանակությունը՝ որպես անձեռնմխելի ու դարերով թրծված մշակութային շտեմարան»։

Սերգեյ Գորոդեցկի, 1919 թ.

Սերգեյ Գորոդեցկի, ռուս գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ, «Ղարաբաղ», Кавказское слово ամսագիր

2 months, 3 weeks ago

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
Հովհաննես Թումանյան

2 months, 3 weeks ago

Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայ։
Րաֆֆի

2 months, 4 weeks ago

Հայոց Կիլիկիա 🌄

Գրանցվեք դասախոսությանն այստեղ՝ https://forms.gle/EhjMqXvdy4UJc34CA

5 months ago
Տոնակատարություն Մշո Սբ Կարապետ վանքի տարածքում

Տոնակատարություն Մշո Սբ Կարապետ վանքի տարածքում

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago