Սիրելի հայրենակիցներ,
այս խմբում տեղադրվելու են աշխատանքի հայտարարություններ Արցախի հայերի համար
Հայտարարությունները կարող եք մեկնաբանությունների տեսքով ուղարկել այս խումբ՝ https://t.me/+5AduH_MOHoc0YWZi
Last updated 9 months, 1 week ago
Եկեք միասին զարգացնենք անգլերենի Խոսակցական հմտությունները
Last updated 4 weeks, 1 day ago
Ալիքի Հիմնադիր` @filmeri_admin
Last updated 1 year, 3 months ago
Մատենադարանի պարսկերեն վավերագրերը
«Մատենադարանի պարսկերեն վավերագրերը՝ որպես հայոց պատմության սկզբնաղբյուրներ, մշտապես գտնվել են հայագետների ուշադրության կենտրոնում և օգտագործվել հայոց պատմության տարբեր հարցերի քննության ժամանակ:
Ընդ որում առավել մեծ ուշադրության են արժանացել հրովարտակները։
Չնայած այս ոլորտում կատարված զգալի աշխատանքին, կան նաև մեծաթիվ պարսկերեն վավերագրեր, մասնավորապես շարիաթական-նոտարական փաստաթղթեր ու պաշտոնական նամակներ թե Մատենադարանում և թե Ս․ Ամենափրկիչ վանքի թանգարանում, որոնք հետազոտված ու հրատարակված չեն և դրանց ուսումնասիրությունը բազում օգտակար փաստեր ու իրողություններ ի հայտ կբերի հայագիտության մեջ»։
Կոստիկյան Քրիստինե, Պարսկական վավերագիտությունը Հայաստանում և զարգացման հեռանկարները, // Արևելյան աղբյուրագիտություն, հատոր 3, 2022։
Սյունյաց թագավորությունը, որ կազմավորվել էր Սյունիք նահանգում 10-րդ դարի 70-ական թվականներին, իր գոյությունը պահպանում է մինչև 1170 թվականը։ Նա ավելի ուշ է վերանում, քան Մեծ Հայքում եղած հայկական մյուս բոլոր թագավորությունները (Վասպուրականի, Անի-Շիրակի, Վանանդի կամ Կարսի, Լոռու կամ Տաշիր-Ձորագետի)։ Այդ պատճառով էլ հայ ժողովրդի այս փոքրիկ հատվածի երկու հարյուր տարվա պատմությունը կարելի է համարել հայագիտության կարևոր հարցերից մեկը։
Տե՛ս Թադևոս Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Երևան, 1966, էջ 3․։
Սյունիքի պատմություն․ նախնադարից մինչև մեր օրեր
Նոր առցանց դասընթաց
♻️ Դասընթացի արժեքը՝ 19 000 դրամ
? Գրանցվելու համար լրացրեք հայտը՝
https://forms.gle/dPk2P3U5iE7yYJxf7
Ռևանդուզի կռիվը
Ռևանդուզ քաղաքը գտնվում է Ուրմիա լճից մոտ 120 կմ դեպի հարավ-արևմուտք։
Այստեղ 1916 թ․ գարնանը հայ կամավորները կռվի բռնվեցին թվապես գերազանցող թուրքական զորքերի հետ, սակայն կարողացան գրավել քաղաքը։ Դժբախտաբար զոհվեց Հայկական 4-րդ կամավորական գնդի հրամանատար քաջ Քեռին (Արշակ Գավաֆյան)։
Ահա թե այս կապակցությամբ ինչ է գրում թեհրանահայերի «Ալիք» օրաթերթը.
«Մայիս 1916-ի 12-էն 18 երկարող օրերը բախտորոշ նշանակութիւն ունեցան հայ ժողովուրդի ազգային-քաղաքական ապագային համար:
Առաջին աշխարհամարտի թոհուբոհին մէջ, թուրք-ռուսական պատերազմի երկար ճակատի հարաւային` Պարսկաստանի հատւածին վրայ, թուրքական բանակը յաջողած էր պաշարման վտանգաւոր օղակի մէջ առնել ռուսական զօրքն ու հայ կամաւորականները. ջախջախիչ պարտութիւնն ու ստոյգ կործանումը կը սպառնային ռուս-հայկական կողմին:
Մայիսի 12-ին թուրքական 12-հազարանոց բանակը ուժեղ յարձակում մը գործեց պարսկական Ռեւանդուզ քաղաքին վրայ, ուր դիրքաւորւած էին ռուս-հայկական ուժերը: Թշնամին գրաւեց Ռեւանդուզը եզերող լեռնային բարձր դիրքերը եւ աստիճանաբար սկսաւ սեղմել պաշարման օղակը:
Ահա՛ այդ օրհասական պահուն, մայիսի 15-ին, քաջարի հերոս մը շրջեց ճակատագրի անիւին կործանարար թաւալումը:
Հայ կամաւորական 4-րդ գունդի հրամանատար քաջ Քեռին ձեռնարկեց թուրքական պաշարման շղթան ճեղքելու յանդուգն գրոհի մը: Մայիսի 15-ին, իր վաշտերէն մէկուն եւ 4050 ձիաւորներու գլուխ անցած, Քեռի անակնկալօրէն յարձակում գործեց թուրքական դիրքերուն վրայ եւ ահեղ մարտով կրցաւ դէպի ձորը հրել թշնամի զօրքը:
Քեռի յաջողեցաւ իր առաքելութեան մէջ. թուրքական պաշարումը ճեղքւեցաւ եւ Ռեւանդուզի մէջ դիրքաւորւած ռուս-հայկական ուժերը ընդհանուր յարձակողականի անցան: Բայց Ռեւանդուզի յաղթական գրոհի հերոսին համար ճակատագիրը վերապահած էր դառնագոյն իր խաղերէն մէկը. յաղթական իր թռիչքի աւարտին մահառիթ փամփուշտը յանկարծ ճակտէն հարւածեց առիւծակերպ հերոսին: Քեռի հազիւ կրցաւ «Վա՛յ, բալանե՛րս, ես խփւեցայ»… ճիչը արձակել ու վերջին շունչն աւանդեց:
Քեռիի անկենդան մարմինը փոխադրւեցաւ Թեհրան, ուր մեծ շուքով, ժողովրդային սիրւած հերոսի փառքով, Դաշնակից ուժերու դեսպանական եւ հրամանատարական ներկայացուցիչներու մասնակցութեամբ, արժանացաւ պետական եւ ազգային յուղարկաւորութեան: Ապա մարտիրոս հերոսին անշունչ մարմինը փոխադրւեցաւ Թբիլիսի, որպէսզի հայոց Խոջիվանքի գերեզմանատան մէջ գտնէ իր յաւիտենական հանգիստը»։
Սիրելի հայրենակիցներ,
այս խմբում տեղադրվելու են աշխատանքի հայտարարություններ Արցախի հայերի համար
Հայտարարությունները կարող եք մեկնաբանությունների տեսքով ուղարկել այս խումբ՝ https://t.me/+5AduH_MOHoc0YWZi
Last updated 9 months, 1 week ago
Եկեք միասին զարգացնենք անգլերենի Խոսակցական հմտությունները
Last updated 4 weeks, 1 day ago
Ալիքի Հիմնադիր` @filmeri_admin
Last updated 1 year, 3 months ago