Արցախ Միություն / Союз Арцах

Description
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» (Արցախ Միությունը» հասարակական կազմակերպություն է՝ @ArtakBeglaryan-ի նախագահությամբ:
Advertising
We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 1 месяц назад

Last updated 1 день, 3 часа назад

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @miiliionn

Last updated 3 недели, 1 день назад

8 months ago

? Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն

Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ վերացնել միջազգային վերահսկողության լծակները և Արցախը դարձնել բացարձակ «սև խոռոչ» միջազգային ուշադրության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հատկանշական է, որ ալիևյան ռեժիմը նաև արգելափակում է միջազգային բոլոր կառույցների մուտքն Արցախ՝ հերթական անգամ ոտնահարելով միջազգային հանրահայտ նորմերը: Այս դրվագը Արցախի ժողովրդի հանդեպ վարվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի բռնազավթման հերթական փուլերից մեկն է:
Արցախ Միությունն ահազանգում է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը: Բացի դրանից, միջազգային ներկայության լրիվ բացակայությունը լրացուցիչ չափով նվազեցնում է Արցախի ցեղասպանված ժողովրդի հավաքական վերադարձի հնարավորությունները:
Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրության մնացած անդամները գործնական և հետևողական քայլեր ձեռնարկեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ կատարելով առնվազն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի, հուլիսի 6-ի և նոյեմբերի 17-ի հրամանները: Այդ քայլերը պետք է ներառեն՝
1. Արցախում մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդնումը՝ Արցախի ժողովրդի սեփականության՝ հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, բնական ռեսուրսների, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման, յուրացման ու վնասման դեպքերի կանխարգելման նպատակով.
2. Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման նպատակով միջազգային պաշտպանության մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքների մեկնարկումը.
3. Ադրբեջանական բանտերում ապօրինի կերպով պահվող ու հալածվող հայ պատանդների ազատ արձակումը.
4. ՀՀ կողմից վավերացված Հռոմի ստատուտի հիման վրա՝ Արցախում և Հայաստանում 2021թ. մայիսից ի վեր արձանագրված ադրբեջանական միջազգային հանցագործությունների հետաքննության անցկացումը Միջազգային քրեական դատարանի կողմից:
Մի շարք այլ գործողություններ ու պայմաններ նույնպես պետք է ապահովել միջազգային արդարության երաշխավորման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման նպատակով, սակայն վերոնշյալ քայլերը հիմնարար և հրատապ բնույթ ունեն՝ նաև կանխելու համար հետագա անդառնալի հանցագործությունները:
Կարող եք ծանոթանալ Արցախ Միության գործունեությանը, ինչպես նաև անդամակցել, աջակցել Կազմակերպությանը և բաժանորդագրվել թարմացումներին՝ այցելելով մեր կայքը:
https://artsakhunion.org/hy

We recommend to visit

❤️‍🩹. @ananyannn

Last updated 1 месяц назад

Last updated 1 день, 3 часа назад

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @miiliionn

Last updated 3 недели, 1 день назад