Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
Մինչ հայ պաշտոնյաները շարունակում են լռել և անարձագանք թողնել Բաքվից եկող իրական սպառնալիքները, խաբել հանրությանը խաղաղության պայմանագրի, դրանով անվտանգություն ապահովելու կեղծ ու սուտ թեզերով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ իրականացնել կազմակերպված ու հստակ նպատակներ հետապնդող արշավ։ Վերջին շաբաթվա ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեմայով մի քանի տասնյակի հասնող հոդվածներ, նյութեր ու ռեպորտաժներ են հրապարակվել ադրբեջանական տեղեկատվական տիրույթում, որոնցից մի քանիսը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում։
Այսպես, Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանը «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտական կենտրոն է հիմնել, որտեղ նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» առնչվող սիմպոզիումներ, սեմինարներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։ Ինչպես տեսնում եք՝ խոսքը պետական մանկավարժական համալսարանի և դրա կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ տարածքային հավակնությունների «գիտական հիմքերի» ստեղծման, այսինքն՝ պատմության հրահանգավորված կեղծման մասին է։
Հունվարի 7-ին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Արևմտյան Ադրբեջանի գյուղերը», վերնագրով հոդված։ Այդ նյութում անթաքույց տարածքային հավակնություններ են ներկայացվում մայրաքաղաք Երևանի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի նկատմամբ։
Ադրբեջանի զբոսաշրջույթան պետական ծառայությունը չորս օր առաջ մրցույթ է հայտարարել «Արևմտյան Ադրբեջանի» խոհանոցի ներկայացման վերաբերյալ։ Մրցույթի կայքը կառավարական է։
Մեկ այլ տեսանյութ էլ հրապարակվել է «BakuTV» հեռուստաընկերության կայքում, որտեղ Երևանը ներկայացվում է որպես «հին ադրբեջանական քաղաք»՝ կրկին հորինվում է պատմություն մեր պետության տարածքային ամբողջականության մասին։
Ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպում ու ֆինանսավորում է հենց Ադրբեջան պետությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Սա Հայաստանի դեմ հետագա գործողությունների կազմակերպման պետական ծրագիր է, որը Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել։
Մեր՝ «Զանգ» շարժման բարձրացրած խնդիրները հորինվածք չեն, դրանք իրական սպառնալիքներ են, որոնց այսօրվա իշխանությունը ցանկություն չունի ու ունակ էլ չէ դիմակայելու, ինչի մասին վկայում են ամեն օր մեր աչքի առաջ տեղի ունեցող զարգացումները։
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի էջում նկարգրեւմ է այս օրերին Ադրբեջանում զարգացվող պրոպագանդան։
«Ադրբեջանական տարբեր լրատվականներում ու հեռուստաընկերություններով արդեն սկսվել է քարոզ, որ իբր Հայաստանի պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն: Նման քարոզչություն եղել է թե՛ 2022–ի սեպտեմբերի նախօրեին, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19–ից առաջ, ուստի դա շատ քաջածանոթ ձեռագիր է: Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի՝ պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի:
«Baku.TV»–ի այս ռեպորտաժում հստակ խոսվում է դրա մասին, տեքստը ներկայացնում եմ առանց փոփոխությունների, «Իրևանը կանգնած է ընտրության առաջ, ընդունել Ադրբեջանի պայմաննները Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նշանակում է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք, վերադարձնել ութ գյուղերը և ամենակարևորը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հողեր, քանի որ պաշտոնական Բաքուն ունի կոնկրետ օրակարգ այս հարցում...»: Ռեպորտաժի վերջին հատվածում արդեն խոսվում է այն ուղղությունների մասին, որոնցով Ադրբեջանը պատրաստվում է գործողություններ իրականացնել» ։
«Թաթոյան» հիմնադրամը ևս անդրադարձել է մեր նկատմամբ կիրառվող բռնության փաստերին
Log in to Facebook
Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ևս անդրադարձել է մեր հավաքների ընթացքում ոստիկանության կողմից հավաքների ազատության համակարգված խախտումների մասին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր իրավապաշտպաններին ովքեր անտարբեր չեն եղել մեր իրավունքների խախտումներին։
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago