Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Arm Checkpoint

Description
Ժամանց, հումոր հետաքրքիր նորություններ
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

4 days, 22 hours ago
Վաղը` ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահ Վահագն …

Վաղը` ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը (լուսանկարում պատկերված անձը) ժողովրդավարության թեմայով ելույթ պետք է ունենա «Դվին» հյուրանոցում։ Հայտնի է դարձել, որ Օպերայի բակում ժամը 16:00-ին Նիկոլ Փաշինյանի դեմ սպասվող մեծ հանրահավաքից բացի սպասվում է անակնկալ բողոքի ակցիա «Դվին» հյուրանոցում նույնպես:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղը լինելու է Օպերայում, և որ վաղվա մեծ հանրահավաքը ամենակարևոր ակցիաներից մեկը պետք է դառնա։

5 days, 12 hours ago

ՈւՂԻՂ․ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները

https://www.youtube.com/watch?v=UnlkgXgF9bA&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A8

YouTube

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները

Բագրատ Սրբազանն այցելում է ԵՊՀ, Ժուրնալիստների միություն և այլ վայրեր

6 days, 10 hours ago

ՈւՂԻՂ․ Բագրատ Սրբազանի գործողությունները Երևանում

https://www.youtube.com/watch?v=_-0vtlblIYY&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A8

YouTube

Բագրատ Սրբազանի գործողությունները Երևանում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր համախոհների հետ միասին շարժվում է ստեղծագործական միություններ։

2 months ago

Հայկական դրամը, դոլարի կուրսն ու տնտեսության զարգացումը

Հայաստանում անցյալ տարի մոտ 30 տոկոսով ազգային դրամը թանկացավ դոլարի նկատմամբ, ինչը շատ մեծ շոկ ու վատ հետևանքներ ունեցավ հայկական ընկերությունների համար, քանի որ միաժամանակ դրամը թանկացավ նաև ռուբլու նկատմամբ։ Արդյունքում արտահանող ընկերություններին մեծ վնաս պատճառվեց։ Իրավիճակը որոշակի մեղմվեց, որովհետև պետությունը արտադրության վերազինման ծրագրեր մշակեց։

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի հեղինակային հաղորդումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=4mOJ7impKY0&ab_channel=MantashyantsEntrepreneursUnion

YouTube

Հայկական դրամը, դոլարի կուրսն ու տնտեսության զարգացումը

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի հեղինակային հաղորդումը։

2 months ago
**Փաշինյանի ասուլիսը թատրոն էր, «դիֆտի կտորը» …

Փաշինյանի ասուլիսը թատրոն էր, «դիֆտի կտորը» ձեռքը՝ համոզում էր՝ տարածքներ չի տալու, բայց հակառակն է

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը բեմադրություն էր, «դիֆտի» կտորը ձեռքը՝ համոզում էր, որ ՀՀ-ից տարածքներ չի տալու, մինչդեռ հակառակն է անում։ Նա ՀՀ տարածքներն օտարելու է և հռչակելու է ադրբեջանական տարածքներ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Տավուշից տարածքներ տալը փլուզում է մեր անվտանգային համակարգը, Վրաստանի, Իրանի հետ կապող ՀՀ ռազմավարական, միջպետական ճանապարհները թշնամու վերահսկողության տակ են հայտնվելու։ Հայաստանը երկու կողմից շրջափակման մեջ կհայտնվի»,-ընդգծեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=7FnDUgdhdSY&t=1s&ab_channel=24TV

2 months ago

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով ՀՀ-ում և արտասահմանում հայտնված արցախցիներն արդեն ավելի քան կես տարի է, ինչ չեն կարողանում լուծել իրենց անձնագրային խնդիրները։ Այս մասին գրել է ReArtsakh տելեգրամ ալիքը։

«Անձնագիր փոխելը, ինչպես նաև «փախստականի կարգավիճակ» ստանալն արցախցիների համար ամիսներ է տևում։ Իսկ, ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է Արցախում ստացած անձնագրով քաղաքացիների ելքը Հայաստանից։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում մեր հայրենակիցների համար։ Հատկապես նրանց, ովքեր բնակվում են արտասահմանում։ Մարդիկ փաստորեն զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից։ Ավելին, փաստացի կրելով ՀՀ անձնագրեր, նրանք զրկվել են քաղաքացիությունից։

Բայց սա դեռ խնդրի մի մասն է։ Ինչպես արդեն նշեցինք, նոր անձնագիր ստանալը ՀՀ-ում ամիսներ է տևում։ Իսկ ահա արտասահմանում գտնվող արցախցիները փաստացի այդ հնարավորությունից էլ են զրկված, քանի որ օտար երկրներում գործող ՀՀ դեսպանատները մատը մատին չեն տալիս արցախցիներին օգնելու համար։ Դեսպանատան կամ հյուպատոսական ծառայությունների միջոցով անձնագիր փոխելն անիրակականալի պրոցես է, որի պատճառով բազում արցախցիներ պարզապես զրկվել են Հայաստան գալու հնարավորությունից։ Դեսպանատներն ու հյուպատոսարաններն իրենց պատվից վեր են համարում նույնիսկ զանգերին ու նամակներին պատասխանել։ Եվ սա համատարած երևույթ է։

Մնում է միայն կռահել, թե ինչով են զբաղված հարկատուների փողերով եվրոպաներում, ամերիկաներում և այլուր զվռնող մեր «դիվանագետները»։ Որովհետև դիվանագիտական ակտիվություն նույնպես նրանք ընդհանրապե չեն ցուցաբերում»,-գրել է ReArtsakh-ը։

Telegram

ReArtsakh

Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով ՀՀ-ում և արտասահմանում հայտնված արցախցիներն արդեն ավելի քան կես տարի է, ինչ չեն կարողանում լուծել իրենց …
4 months, 1 week ago

Զանգեզուրի միջանցքի Թուրքիայի նոր ժամկետներն ու ծրագրերը

Թուրք նախարարի հարցազրույցում ամենաուշագրավն այն թվականն էր, որը նշվեց. «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարող է իրագործվել 2028 թվականին: Երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է։ Թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին: Միջանցքի 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Այնտեղ ևս իրականացվում են ծրագրի շրջանակներում մրցույթների պլանավորման և անցկացման աշխատանքները»։

https://youtu.be/U_5LY5WRHcQ?si=95ykktiU_2qzDb5G

YouTube

Զանգեզուրի միջանցքի Թուրքիայի նոր ժամկետներն ու ծրագրերը

Թուրք նախարարի հարցազրույցում ամենաուշագրավն այն թվականն էր, որը նշվեց. «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարող է իրագործվել 2028 թվականին: Երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է։ Թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել…

5 months, 1 week ago
**Փաշինյանին դրսից արտահերթ ընտրություններ են պարտադրում, …

Փաշինյանին դրսից արտահերթ ընտրություններ են պարտադրում, որ լեգիտիմացնի Արցախի հանձնումը

Իշխանությունն Արցախից հրաժարումը ներկայացնում է իբրև փայլուն քաղաքական քայլ, որը ամրապնդել է Հայաստանի անվտանգությունը։ Իշխանության ստորությունը նրանում է, որ ոչ միայն Արցախի կորստի մեղքն են գցում Արցախի ղեկավարության վրա, այլև ժողովրդին են մեղադրում՝ ասելով՝ չգայիք, մնայիք ու ապրեիք, ինչ մեղավոր ենք, որ եկաք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

@liveYerevan

5 months, 2 weeks ago
**Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող …

Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

@liveYerevan

6 months, 2 weeks ago
**45 մլն 500 հազար դրամ՝ ճաղավանդակների …

45 մլն 500 հազար դրամ՝ ճաղավանդակների համար. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 եւ 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։

Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետեւի ապակին, հետեւի կողային ապակիները, ինչպես նաեւ՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է»:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago