Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Իրանն այսօր

Description
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿

✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 weeks, 3 days ago
***◾️***«Հոսեյնական» շարժման անդամ Թալեհ Յուսիֆովը մահացել …

◾️«Հոսեյնական» շարժման անդամ Թալեհ Յուսիֆովը մահացել է Բաքվի բանտում

🔹Ադրբեջանում «Հոսեյնական» խմբավորումը համարում են ահաբեկչական և Յուսուֆովին առաջադրել էին անօրինական զինված խմբավորում ֆինանսավորելու և դրա կազմ Ադրբեջանի քաղաքացիներ ներգրավելու մեղադրանք:

🔹Յուսիֆովը ձերբակալվել և արտահանձնվել էր Բաքվին 2022-ի դեկտեմբերին՝ ՌԴ-ից:

📍«Հոսեյնական» խմբավորումը կազմավորվել է 2015-ին, Իրանի աջակցությամբ: Խմբավորումը իրանամետ այլ ուժերի հետ մասնակցել է Սիրիայում ռազմագործողություններին:

📍«Հոսեյնականների» ղեկավարներն այժմ ապրում են Իրանում, որոնց ևս Բաքուն ձերբակալել ու արտահանձնել է պահանջում Թեհրանից:

@IRI2day

3 weeks, 5 days ago

📌Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի.«Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա՝ երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»:

Ի դեպ, նկատենք, որ սովորաբար Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածություններին Իրանն աջակցություն էր հայտնում, այս դեպքում՝ «հարգում են»:

@IRI2day

1 month ago

📌Իրանի դեմ Իսրայելի պատասխան գործողության մասին ամենաշատը գրում են ամերիկյան ԶԼՄ-ները

📍Իրանական կողմի պաշտոնական բառապաշարում տեղի ունեցածը դեռ «հարձակում» չի որակվում: Օգտագործում են «միջադեպ» բնորոշումը, ասում՝ որևէ վնաս չի պատճառվել ու Իսրայելին էլ դեռ հատուկ չեն թիրախավորում:

📍Պաշտոնական մակարդակում զուսպ է նաև Իսրայելը, որը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Մամուլի մակարդակով Իսրայելից հայտարարում են, որ այս քայլով Թել Ավիվն ուղերձ է հղել, որ ի վիճակի է Իրանի ներսում գործողություն իրականացնել և հաջորդիվ թիրախում կարող են լինել Իրանի միջուկային օբյեկտները:

📍Ըստ էության, կա՛մ իսկապես գործողության մասշտաբն է փոքր եղել ու հետևանքներն էլ աննշան, կա՛մ իրանական կողմը «չտեսնելու է տալիս», ու եթե Իսրայելի կողմից այլ գործողություններ չձեռնարկվեն, Իրան-Իսրայել ընթացիկ փոխադարձ հարվածների թեման առայժմ կարող է «փակվել»:

@IRI2day

Telegram

Իրանն այսօր

***🔴***Իսրայելական ու ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելը ԱԹՍ-ներով պատասխան հարվածներ է հասցրել Իրանին: Նշվում է, որ թիրախներից մեկը Սպահանի ավիաբազան է: Իրանական կողմից հայտնում են, որ պայթյունի ձայներ են լսվել Սպահանում և Թավրիզում, որոնք ՀՕՊ աշխատանքի…

1 month ago

🔴Իրանում հետաձգել են Թեհրանի, Սպահանի, Շիրազի, երկրի հյուսիս-արևմուտքի, հարավ-արևմուտքի օդանավակայանների թռիչքները:

@IRI2day

1 month ago

🔴Իսրայելական ու ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելը ԱԹՍ-ներով պատասխան հարվածներ է հասցրել Իրանին: Նշվում է, որ թիրախներից մեկը Սպահանի ավիաբազան է:

Իրանական կողմից հայտնում են, որ պայթյունի ձայներ են լսվել Սպահանում և Թավրիզում, որոնք ՀՕՊ աշխատանքի հետևանք են: Ասում են՝ Սպահանում երեք կվադրոկոպտեր են վնասազերծել:

@IRI2day

1 month ago

ԻՀՊԿ միջուկային օբյեկտների պաշտպանության կորպուսի հրամանատարը՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի հավանական հարձակման մասին․

🔺«Այդ սպառնալիքները կան տարիներ շարունակ։ Իրանն ի սկզբանե պատրաստ է եղել դիմակայել դրանց։ Մենք նաև բացահայտել ենք սիոնիստական թշնամու միջուկային օբյեկտները և բոլոր թիրախների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ունենք։ Այլ կերպ ասած, նրանց հավանական հարձակմանը պատասխանելու համար մեր ձեռքերը հզոր հրթիռներ արձակելու ձգանի վրա են՝ որոշարկված թիրախները ոչնչացնելու նպատակով։

🔺Եթե Իսրայելը ցանկանում է մեր երկրի միջուկային կենտրոնների վրա հարձակվելու սպառնալիքը օգտագործել որպես Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց, հնարավոր է Իրանը վերանայի իր միջուկային քաղաքականությունն ու դոկտրինը և նախկինում հայտարարած նկատառումները»։

📍Իսկ Իրանի հայտարարած միջուկային քաղաքականությունն այն էր, որ միջուկային զենք չեն ցանկանում և ուրանը հարստացնում են խաղաղ նպատակներով։

@IRI2day

1 month ago

❗️Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիան․ «Թիրախավորվել է այն ավիաբազան, որտեղից Սիրիայում Իրանի դեսպանատան դեմ հարձակում էր եղել, ինչպես նաև հետախուզական կենտրոններ։Որևէ ոչ ռազմական օբյեկտ չի թիրախավորվել։

🔻Գործողությունից 72 ժամ առաջ տեղեկացրել ենք տարածաշրջանի երկրներում մեր բարեկամներին, քանի որ մենք մտածում ենք մեր հարևանների ու տարածաշրջանի անվտանգության մասին։

🔻Տարածաշրջանում մեր այն բարեկամներին, որտեղ ԱՄՆ-ն ռազմաբազա ունի հայտարարել ենք, որ մեր նպատակը Իսրայելին պատժելն է, և մենք չենք ցանկանում թիրախավորել ԱՄՆ բազաներն ու անձնակազմը։

🔻Զգուշացրեցինք, որ եթե ԱՄՆ-ն օգտագործի տվյալ երկրի օդային տարածքը Իսրայելին պաշտպանելու համար, ստիպված կթիրախավորենք նաև ԱՄՆ ռազմաբազաները։

🔻Մենք կիրակի վաղ առավոտյան Սպիտակ տանը հղած ուղերձում հայտարարեցինք, որ մեր գործողությունները սահմանափակ են և նվազագույն»։

@IRI2day

1 month ago

❗️Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիան․ «Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ։ Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից»։

@IRI2day

1 month ago

📌Եթե ամփոփենք տեղի ունեցածը․ 📍Իրանը պետք է պատասխաներ Դամասկոսում իր դեսպանատան դեմ Իսրայելի հարձակմանը։ Այդ պատասխանը քարոզչական մակարդակում պետք է լիներ ազդեցիկ ու հուժկու: 📍Գործնականում ի՞նչ վնաս է տվել Իրանի հարձակումը՝ հստակ պարզ չէ․ կողմերը հակառակ…

3 months ago

📌Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Ռայիսին, պատմական, բարեկամական ու կառուցողական որակելով հայ-իրանական հարաբերությունները, ընդգծել է Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։

Աջակցություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության բանակցություններին»՝ Ռայիսին ընդգծել է «Կովկասում ռազմավարական անվտանգություն երաշխավորելու և իր կարմիր գծերը պահպանելու հարցում Իրանի կամքն ու պատրաստակամությունը»։

«Խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանում օտարների ներկայությանը մենք համաձայն չենք և վստահ ենք նրանց ներկայությունը ոչ միայն խնդիր չի լուծելու, այլև տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների համար ավելի մեծ խնդրի է վերածվելու»,- ասել է Իրանի նախագահը։

Ռայիսին շեշտել է նաև հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, համատեղ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

@IRI2day

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago