ԵՊՀ Մաթ. մեխ. և ԻԿՄ ֆակուլտետների ՈՒԳԸ-ներ

Description
Այստեղ կլինեն հայտարարություններ

1. սեմինարների,
2. գծային հանրահաշվի/դիսկրետ մաթեմատիկայի տեսադասերի հրապարակման,
3. «Խելք խելքի տանք» անումբի հանդիպումների մասին։
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 1 month ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 2 days ago

3 months, 2 weeks ago

Ողջույն
Ուզում ենք տեղեկացնել, այսօրվա փոխարեն «Հոսքային ալգորիթմների» մասին վերջին սեմիմարը տեղի կունենա հաջորդ ուրբաթ օրը։

4 months, 3 weeks ago

Հիշեցնենք, որ 5 րոպեից կսկսվի 3-րդ սեմինարը։

Մանրամասները⬆️

5 months ago
Ողջույն։

Ողջույն։

Այսօր տեղի կունենա «Հոսքային ալգորիթմների» մասին երկրորդ սեմինարը։

Միանալու հղումը նույնն է.
https://mit.zoom.us/j/98576003871

5 months, 1 week ago
**Դասախոսի մասին**

Դասախոսի մասին

Արսեն Վասիլյանը 2015-2024 տարիներին սովորել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (MIT, Cambridge, MA)։ Այնտեղ նա ստացել է իր բակալավրի և մագիստրոսի կոչումները (2019թ․, 2020թ․), այնուհետև շարունակել է ուսումը ասպիրանտուրայում և 2024թ․ պաշտպանել է իր դոկտորական թեզը և ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչումը (Ph.D.) համակարգչային գիտությունների բնագավառում։

Այժմ Արսենը շարուկանում է իր գիտական աշխատանքը՝ մասնակցելով հատուկ հետդոկտորական ծրագրին (Research Fellow) Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում (The Simons Institute for the Theory of Computing, UC Berkeley, CA)։

Սեմինարների մասին

Հոսքային ալգորիթմները օգտագործվում են արհեստական բանականության բնագավառում, երբ հարկավոր է մեծ ծավալի տվյալներ մշակել խիստ սահմանափակ միջոցների (հիշողություն, ժամանակ) պայմաններում։ Արսենը կներկայացնի ժամանակակից մոտեցումները և ալգորիթմները այդ խնդիրները լուծելու համար։ Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել հավանականությունների տեսության հիմունքներին:

Սեմինարների տևողությունը` 5 շաբաթ։

Սեմինարին կարող եք միանալ հետևյալ հղումով՝

https://mit.zoom.us/j/98576003871

Meeting ID: 985 7600 3871

6 months, 1 week ago

Հիանալի նորություն։

ASOF հիմնադրամի` «Գերազանցության դասընթացների» ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ևս 3 դասընթացներ.

1) Հավանականության տեսություն
2) Գիտական հաշվարկներ (Scientific Computing)
3) Հանրահաշիվ և թվերի տեսություն

Գրանցվելու համար
https://forms.gle/eEVb4aaZ55QA4mY49:

6 months, 2 weeks ago

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

8 months, 2 weeks ago

Երևանի Պետական Համալսարանը և Գենտի Համալսարանի Անալիզի և դիֆ․ հավասարումների կենտրոնը համատեղ կազմակերպում են ամառային դպրոց և գիտաժողով՝ «Անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և կիրառություններ» թեմայով:
Ամառային դպրոց՝
? 24-29 Հունիս, 2024
? ԵՊՀ 3-րդ մասնաշենք՝ 2-րդ հարկ՝ Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճ։
? Դասացուցակը՝ https://gmg70.com/#schedules

Գիտաժողով՝? 1-6 Հուլիս, 2024
?ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 5-րդ հարկ՝ գիտխորհրդի նիստերի դահլիճ

Միջոցառումը հիանալի հնարավորություն է գիտելիքներ ձեռք բերելու և արտերկրից մաթեմատիկների հետ համագործակցելու համար:

Gmg70

Analysis, PDEs and Applications - Summer School and Conference for the 70th anniversary of Prof. Martin Grigoryan

Conference Website

8 months, 2 weeks ago

Այս երկուշաբթի, հունիսի 17-ին, ժամը 13։30-ին ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի 137 լսարանում սեմինարով հանդես կգա Ռաֆայել Թեյմուրազյանը (KAUST, UAE և University of Coimbra, Portugal)՝ Ազատ եզրերով խնդիրներ և կիրառություններ (Free boundary problems and applications) թեմայով:

1 year, 1 month ago

Այսօր 15:00 ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում տեղի կունենա Լիաննա Համբարձումյանի սեմինարը Ռամսեի տեսության վերաբերյալ․

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային խնդիրները՝ կոմբինատորիկայի Ռամսեի տեսությունում (Ramsey theory).
- ինչքա՞ն մեծ կարող է լինել {1, 2, …, N} բազմության այն ենթաբազմությունը, որը չունի k երկարության թվաբանական պրոգրեսիա,
- ինչքա՞ն մեծ կարող է լինել {1, 2, …, N}^k բազմության այն ենթաբազմությունը, որը չունի k-չափանի «անկյուն»։
Պարզվում է, որ այս խնդիրները էապես առնչվում են տեսական համակարգչային գիտության ենթաճյուղերից մեկին՝ հաղորդակցման տեսությանը, և արդիական լավագույն արդյունքներն այս ուղղությամբ ստացվել են հենց այս կապի շնորհիվ։ Սեմինարի ընթացքում կներկայացնեմ այս արդյունքների մի մասը։

Սեմինարը նյութը հասանելի է մաթեմատիկայով հետաքրքրված ուսանողների համար

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 1 month ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 2 days ago