Cratos Consult

Description
Առաջին քաղաքական PR գործակալությունը Հայաստանում ?
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 3 weeks, 6 days ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 1 month, 3 weeks ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 week, 4 days ago

2 months, 1 week ago
***?*** Նախորդող օրվա կարևոր իրադարձությունները կարճ …

? Նախորդող օրվա կարևոր իրադարձությունները կարճ և հստակ մեկ տեղում`

???? Թուրքիան խոշոր ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին և կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայի տարածքում,

???? Միացյալ Նահանգները առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարի Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին,

✈️Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթներ չի սպասարկի,

???? Թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամկազմը ժամանել է Բաքու,

?? Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում,

?? Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Գազայի հատվածի վերաբերյալ հաշտություն կնքելու և մոտ օրերս պատանիների ազատ արձակման մեծ հավանականություն կա,

?? Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Զուրաբիշվիլին նախագահական պալատը կլքի դեկտեմբերի 29-ին,

????Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ,

??12 տարի անց Ֆրանսիան 4 դիվանագետ կուղարկի Դամասկոս,

??Թրամփը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ազատ արձակել պատանդներին մինչև հունվարի 20-ը՝ սպառնալով «դժոխքով»,

?? Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Չինաստանը կօգնի պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և վերականգնել կայունությունը երկրում,

??Շվեյցարիայի Ազգային խորհուրդը երկրի կառավարությանը կոչ է արել միջազգային համաժողով կազմակերպել՝ քննարկելու ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը, սակայն ԱԳ նախարարը մերժել է նշելով, որ այն պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը:

Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2 months, 1 week ago
***?*****Սիրիան ու քրդերի հարցը**

?Սիրիան ու քրդերի հարցը

?Սիրիայում քրդական հարցը երկարաժամկետ հակամարտության համատեքստում շարունակում է մնալ ամենաբարդ ու լարված թեմաներից մեկը։

?Քրդերը՝ երկրի նշանակալից էթնիկ խումբը, երկար ժամանակ ձգտել են ստեղծել իրենց անկախ պետությունը՝ Քրդստանը, որը կընդգրկի Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի և Իրանի մի մասը: 

▪️Սիրիայում այդ ցանկությունը հիմնականում արտահայտվում է քրդական խմբավորումների պայքարում ինքնավարության ու իրավունքների պաշտպանության համար, ինչը երբեմն հանգեցնում է տարբեր պետությունների ու զինված ուժերի հետ բախումների։

Ի՞նչ խնդիր կա Թուրքիայի հետ:

Թուրքիան քրդական զինված խմբավորումները դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, որը տասնամյակներ շարունակ պայքարում է Թուրքիայում քրդական ինքնավարության համար։ 

❗️Անկարան վախենում է, որ Սիրիայում քրդերը կարող են օգտագործել իրենց հաջողությունները ԴԱԻՇ-ի դեմ՝ ստեղծելու ինքնավար շրջան, որը կոգեշնչի Թուրքիայի քրդերին ընդլայնել անկախության համար պայքարը։ 

?Հենց սա հանգեցրեց Սիրիայում թուրքական զինուժի կրկնակի գործողություններին՝ քրդական ուժերի դեմ: 

?Ամենամեծ գործողություններից մեկը 2019-ին «Խաղաղության աղբյուր» գործողությունն էր, որի ընթացքում Թուրքիան փորձում էր գրավել Սիրիայի տարածքի մի մասը և քրդական ուժերին դուրս մղել իր սահմաններից:

Ինչու՞ չկա միասնական պետություն:

?Թեև Սիրիայում քրդերը վերահսկում են մեծ տարածքներ, նրանք դժվարությունների են հանդիպում անկախ Քրդստան ստեղծելու իրենց երազանքի իրականացման հարցում: Հիմնական խնդիրն այն է, որ տարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են Թուրքիան, Իրաքը, Իրանը և Սիրիան, դեմ են քրդերի՝ լիարժեք անկախ պետություն ստեղծելու ցանկացած փորձի։ 

?Սիրիայում քրդերը ձգտում են ստեղծել ինքնավար շրջաններ, որոնք թույլ են տալիս վերահսկել իրենց հողերը, բայց չեն հռչակում անկախություն՝ հարևան պետությունների հետ հակամարտություն չսրելու համար։

Ի՞նչ իրավիճակ է այժմ:

?Այժմ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Քրդերը վերահսկողություն են պահպանում երկրի հյուսիս-արևելքում գտնվող մեծ տարածքների վրա, ներառյալ այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Քամիշլին, Հասաքան և ալ-Շադդադին: Այս շրջանները դարձել են քրդական ինքնավարության կենտրոնը, որտեղ գործում են տեղական իշխանությունները, ինչպես նաև քրդական զինված ուժերը։ 

?Քրդերը շարունակում են պայքարել իրենց անվտանգության և ինքնավարության համար, սակայն նրանց ջանքերը հաճախ բարդանում են ոչ միայն արտաքին ճնշումների, այլև ներքին խնդիրների պատճառով, ինչպիսիք են ժողովրդական աջակցությունը և ֆինանսական կայունությունը:

Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2 months, 1 week ago
2 months, 2 weeks ago
*****?*****[**#օրվանկարը**](?q=%23%D6%85%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8)

*?***#օրվանկարը

?Սիրիայի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի «Project 205ER» հրթիռային նավակներն ամբողջությամբ ոչնչացվել են Լաթաքիա նավահանգստում Իսրայելի հարձակման հետևանքով։

Բաժանորդագրվեք ➡️https://t.me/cratosconsult

2 months, 2 weeks ago
***?*** Նախորդող օրվա կարևոր իրադարձությունները կարճ …

? Նախորդող օրվա կարևոր իրադարձությունները կարճ և հստակ մեկ տեղում`

???? Al-Watan-ը հայտնում է՝, որ Իսրայելի բանակը Դամասկոսի հարավում է,

????ԵՄ-ն 1.5 մլն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ ԼՂ հայերի կարիքների բավարարման և սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակով,

?????? Դոնալդ Թրամփը Մեքսիկային և Կանադային առաջարկել է դառնալ ԱՄՆ-ի նահանգներ,

?? Ֆրանսիան իր զորքերը դուրս է բերում Չադից,

??ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը,

?? Իսրայելը ոչնչացրել Է Սիրիայի ռազմածովային նավատորմը,

???? Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել,

????Կրեմլում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին,

??Եմենի հութիները հայտարարել են, որ իրենք Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան երկու կործանիչների վրա,

?? ?? Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան վետո կդնի, եթե ԵՄ-ն փորձի պատժամիջոցներ կիրառել վրացի պաշտոնյաների դեմ,

??Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը,

????ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 20 մլրդ դոլարի վարկ, որը պետք է մարվի օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները,

???? Թուրքիան սկսել է աշխատանքը Դամասկոսում դեսպանություն բացելու ուղղությամբ:

Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2 months, 2 weeks ago
***?*** **Կործանիչ հերոսություն**

? Կործանիչ հերոսություն

?1975 թվականին Վիետնամի պատերազմի վետերան Օլիվեր Սիփլը քաղաքի բնակիչների հետ միասին նշում էր ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի այցը Սան Ֆրանցիսկո, երբ նկատեց, որ Սառա Ջեյն Մուրին պատրաստվում է կրակել նախագահի ուղղությամբ: 

❗️Օլիվերը կանխեց սպանությունը, վնասազերծելով կնոջը:

?Լրատվամիջոցները այս պատմության մասին սկսեցին ակտիվորեն  հրապարակումներ կատարել և հերոսացրել տղամարդուն:

?Մի խումբ լրագրողներ, սկսեցին ավելի մանրամասն ուսումնասիրել Օլիվերի կյանքը և  պարզեցին, որ նա ոչ ավանդական կողմնորոշում ունի։ Այս հանգամանքը նրանք սկսեցին լուսաբանել, որպես միասեռականների նկատմամբ հասարակության մոտեցումը փոխելու հնարավորություն, նշելով. «միասեռականն էլ կարող է հերոս լինել»:

❗️Սիփլը մամուլին երկար ժամանակ խնդրում էր չխոսել այդ մասին, բայց տեղեկությունը տարածվում էր անխուսափելի կերպով։ 

Նյութերի հրապարակումից հետո հերոսի ծնողները մերժեցին նրան, իսկ ինքը հերոսը սկսեց խմել, ծխել և աստիճանաբար հոգեկան խանգառումներ ստացավ:

?Արդեն 1989 թվականին Օլիվեր Սիփլի դին գտան մահից 2 շաբաթ անց՝ միայնակ և մերժված:

Բաժանորդագրվեք ➡️https://t.me/cratosconsult

2 months, 3 weeks ago
*****?***«Ֆաշիստներն ականջներ ունեն»**

*?«Ֆաշիստներն ականջներ ունեն»*

?Շարունակելով խորհրդային պաստառների շարքը ներկայացնում ենք 1940-ական թվականների ամենահայտնի պաստառներից մեկը:

❗️Նկարիչ Դմիտրի Մուրի կողմից ստեղծված սովետական ​​այս պաստառի հիմնական ուղերձը նախազգուշացումն է պետական ​​գաղտնիքի պահպանման կարևորության մասին։ 

?Պաստառը հիշեցնում է մարդկանց, որ անզգույշ խոսակցությունները կարող են գաղտնալսվել լրտեսների կամ թշնամիների կողմից։

⚡️Այստեղ մեծ ականջի պատկերի օգտագործումը ուժեղացնում է սպառնալիքի այն զգացումը, որ ֆաշիստներն ամեն պահ ուշադիր լսում են ժողովրդին՝ ցանկացած տեղեկություն Խորհրդային Միության դեմ օգտագործելու նպատակով:

Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2 months, 3 weeks ago
*****?***Նոր տարի, որը չկար**

*?Նոր տարի, որը չկար*

?Մինչև 1917 թվականի հեղափոխությունը Ռուսական կայսրությունում Ամանորը որպես զանգվածային տոն էական դեր չէր խաղում, այլ նշվում էր միայն Սուրբ Ծնունդը:

⚡️Բոլշևիկների իշխանության գալուց հետո կրոնական տոները սկսեցին ակտիվորեն փոխարինվել, քանի որ կոմունիստական ​​գաղափարախոսությունը մերժում էր կրոնը: 

1920-ականների կեսերին Սուրբ Ծննդյան տոնակատարությունները փաստացի արգելված էին, իսկ տոնածառը և հարակից այլ ավանդույթներն արգելված էին որպես «բուրժուական» և «կրոնական մասունքներ»:

1935 թվականին ԽՍՀՄ-ում փորձ արվեց տոնը վերադարձնել, բայց արդեն աշխարհիկ ձևաչափով։

? Քաղբյուրոյի անդամ Պավել Պոստիշևի նախաձեռնությամբ «Պրավդա» թերթում հրապարակված հոդվածում նշվում էր «երեխաների համար տոն կազմակերպելու» անհրաժեշտության մասին, Պոստիշևն առաջարկում էր վերադարձնել ամանորյա եղևնին, բայց առանց որևէ կրոնական երանգի։

❗️Սա առաջին քայլն էր Նոր տարին որպես խորհրդային տոն ստեղծելու ճանապարհին։

?Արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո Նոր տարին վերջնականապես հաստատվեց ԽՍՀՄ-ում որպես հիմնական ձմեռային տոն, իսկ հունվարի 1-ը դարձավ հանգստյան օր։

⚡️Ակտիվորեն սկսեցին թողարկվել ֆիլմեր և գրական ստեղծագործություններ, որոնք ձևավորեցին խորհրդային Ամանորի պատկերները, սկսեցին արտադրվել մեզ հայտնի սննդի փաթեթները, տոնածառի զարդարանքները և այլ խորհրդանիշներ, որոնք նպաստեցին տոնի ժողովրդականության աճին։

?ԽՍՀՄ փլուզումից հետո Նոր տարին մնաց հետխորհրդային երկրներում հիմնական ձմեռային տոնը։ Այն պահպանեց իր աշխարհիկ բնույթը, թեև որոշ տեղերում Սուրբ Ծննդյան ավանդույթները նորից սկսեցին վերածնվել։ 

❄️Ամանորյա խորհրդանիշները, ինչպիսիք են տոնածառը, ձմեռ պապն ու ձյունանուշը, չնայած իրենց արհեստական ​​ծագմանը, շարունակում են մնալ մշակութային ժառանգության մաս:

?Այսպիսով, Ամանորը ԽՍՀՄ-ում դարձավ եզակի օրինակ, թե ինչպես է պետությունը կարողանում փոխել մշակութային ավանդույթները՝ պահպանելով արտաքին ատրիբուտները, բայց փոխելով դրանց բովանդակությունը գաղափարական բանալիով։

Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2 months, 3 weeks ago
5 months, 3 weeks ago
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 3 weeks, 6 days ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 1 month, 3 weeks ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 week, 4 days ago