Любите Пророка, читайте салават!
https://t.me/RKadyrov_95?boost
https://t.me/boost/kadyrov_95chat
Vkontakte: https://vk.com/ramzan
Twitter: https://twitter.com/rkadyrov
Last updated 4 days, 2 hours ago
Last updated 1 month ago
ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ քաղաքացին կարող է մեկնել Վրաստան ոչ միայն անձնագրով, այլ նաև նույնականացման քարտով, եթե ունի վավերական անձնագիր և անձնագիրն իր մոտ չէ (օրինակ, ներկայացրել դեսպանատուն):
Ի դեպ
Թեև միջպետական համաձայնագրի համաձայն նույնականացման քարտը պետք է ունենա էլեկտրոնային պահոց (չիպ), այնուամենայնիվ գործնականում անձը կարող է նաև մեկնել Վրաստան, եթե ստացել է առանց չիպ ID քարտ:
Երեխան հաշվառվում է ծնողների, իսկ եթե ծնողները տարբեր հասցեներում են հաշվառված, ծնողներից մեկի հասցեով:
Եթե բնակարանի սեփականատերը ծնողը չէ, նույնիսկ այդ դեպքում երեխայի հաշվառման համար սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում:
Նույն կերպ, տան սեփականատերը չի կարող առանձին, միայն երեխային իր դիմումի համաձայն հանել հասցեի հաշվառումից:
✈️ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՃԱՄՓՈՐԴԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եթե ցանկանում եք ճամփորդել, պլանավորման պահից փաստաթղթերի առումով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.
✅անհրաժեշտ է ստուգել ճամփորդական փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը,
✅անկախ երեխայի տարիքից երկրից դուրս գալու համար պարտադիր անհրաժեշտ է անձնագիր, միայն ծննդյան վկայականով հնարավոր չէ ճամփորդել,
✅եթե անձը չի ունեցել որևէ երկրի վավեր անձնագիր, այլ պետությունից որպես ՀՀ քաղաքացի Հայաստան է վերադարձել վերադարձի վկայականով, անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ ՀՀ վերադառնալուց հետո այդ վկայականը այլևս չի համարվելու անձը հաստատող փաստաթուղթ և դրանով չի կարողանալու դուրս գալ Հայաստանից, անհրաժեշտ է ստանալ անձնագիր,
✅ճամփորդելուց առաջ պարզել հյուրընկալող պետության իրավական պահանջները. տվյալ երկիր մուտք գործելու համար անձնագիրը առնվազն ինչքան ժամկետով պետք է վավերական լինի,
✅եթե երեխան ճամփորդելու է առանց ծնողի, պարզել հյուրընկալ պետությունը ուղեկցողից պահանջելու է ծնողի գրավոր համաձայնությունը, թե ոչ,
✅անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ այս տարվա հունվարի 1-ից այլևս ՀՀ անձնագրերում չեն դրվում օտարերկրյա պետությունում վավերականության կլոր կնիքները, անձնագիրը համարվում է վավերական փաստաթղթում նշված ընդհանուր ժամկետով, անկախ կլոր կնիքի առկայությունից կամ բացակայությունից,
✅ Վրաստան կարող է անձը մեկնել նաև նույնականացման քարտով, եթե անձնագիրը մոտը չէ, բայց նույնականացման քարտը պետք է պարտադիր լինի չիպով քարտերից և անձնագրի ժամկետը պետք է լրացած չլինի:
❇️ԿԱՐԵՒՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Եթե ծնվել եք 28.11.1981-28.11.1995թթ. և ձեր ծնողները (երկուսն էլ) ՀՀ անձնագրեր ստացել են ԽՍՀՄ նմուշի անձնագրերի փոխանակման հիմքով, դուք օրենքի ուժով հանդիսանում եք ՀՀ քաղաքացիներ, նույնիսկ եթե մինչև հիմա չեք ստացել ՀՀ անձնագիր:
Հետևաբար պետք է դիմեք ոչ թե քաղաքացիություն, այլ անձնագիր ստանալու համար:
Ի դեպ նորմը կիրառելի է անկախ նրանից
?որտեղ եք ծնվել՝ ՀՀ-ում, թե այլ պետությունում
?հետագայում ձեր ծնողը կամ ծնողները դադարեցրել են ՀՀ քաղաքացիությունը, թե ոչ, սակայն ձեր դադարի համար չեն դիմել
?ունեք այլ պետության քաղաքացիություն, թե՝ ոչ:
Թեև վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն դրանց մասին:
✅Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. պետք է դիմել անձնագրի փոխանակման համար:
✅Եթե լրացել է անձնագրի ժամկետը, անկախ նրանից երբ եք դիմում փոխանակման համար, որևէ տուգանք չի գործում:
✅Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ (բացառությամբ այն կատեգորիայի անձանց, ում արգելված է զբաղեցնել պաշտոն այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում):
✅Եթե փոխում եք բնակության վայրը և ցանկանում եք հաշվառվել նոր վայրով, հաշվառումից դուրս գալու համար նախկին բնակության վայր ներկայանալ պետք չէ. նոր բնակության վայրի անձնագրայինը հաշվառելով ավտոմատ հանվում եք նախկին հասցեից:
Այսօր շատ տարածված հարցերից է ինչպես ստանալ ՀՀ քաղաքացիություն: Տարբեր էջերում հարցերի տակ կարդում ես ոչ պրոֆեսիոնալ, թերի պատասխաններ: Հարգելիներս, հասկանում ե՞ք, սխալ կամ թերի պատասխանը կարող է ամբողջությամբ շեղի գործընթացը և ավելի խճճի անձին:
Հետևաբար, եթե ձեզ հղում են այդ հարցը, մի քանի կարևոր կետեր կան, որ պետք է սկսել դրանցից
1. Պարզեք, անձը երբևէ ունեցե՞լ է ՀՀ անձնագիր (շատ ժամանակ ուղղակի նամակ են ուղարկել ՀՀ քաղաքացիության դադարի համար, որը իրավաչափ չէ և անձը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի),
2. Եթե ունեցել է անձնագիր և պաշտոնապես չի դադարեցվել ՀՀ քաղաքացիությունը, ընդամենը պետք է ստանա նոր անձնագիր: Ընդ որում, անկախ նրանից քանի տարի է անցել վավերականությունից, որևէ տուգանք չկա:
3. Եթե երբևէ չի ունեցել ՀՀ անձնագիր, պետք է պարզել, որ թվականին է ծնվել: 1981թ. նոյեմբերի 28-ից հետո ծնվածների դեպքում պետք է պարզել ծնողները ՀՀ անձնագիր ստացել են արդյոք ԽՍՀՄ փլուզումից հետո: Եթե երկու ծնողները ստացել են, ուրեմն այդ անձը օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է, պետք է կազմակերպի անձնագրավորման գործընթացը:
4. Եթե ծնվել է 1995թ. նոյեմբերի 28-ից հետո և ծնվելու պահին երկու ծնողները ՀՀ քաղաքացիներ են եղել, այդ անձը ՀՀ քաղաքացի է ծնվելու պահից (ընդ ուրում նշանակություն չունի հիմա քանի տարեկան է, չափահաս է, թե ոչ):
5. Եթե ծնվել է մինչ 1981թ. նոյեմբերի 28-ը, արդեն առանձին սուբյեկտ է, անկախ ծնողների քաղաքացիությունից: Այս դեպքում պետք է պարզել տարածվում է արդյոք օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ՀՀ քաղաքացի ճանաչվելու դրույթները, թե պետք է դիմի ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
6. Եթե 10-րդ հոդվածով սահմանված ճանաչման դրույթները չեն տարածվում, պետք է պարզաբանել 13-րդ հոդվածի դրույթները, օրինակ, եթե ազգությամբ հայ է, կարող է ՀՀ-ում առանց երեք տարի բնակվելու դիմել և այլն:
✈️ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՃԱՄՓՈՐԴԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եթե ցանկանում եք ճամփորդել, պլանավորման պահից փաստաթղթերի առումով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.
✅անհրաժեշտ է ստուգել ճամփորդական փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը,
✅անկախ երեխայի տարիքից երկրից դուրս գալու համար պարտադիր անհրաժեշտ է անձնագիր, միայն ծննդյան վկայականով հնարավոր չէ ճամփորդել,
✅եթե անձը չի ունեցել որևէ երկրի վավեր անձնագիր, այլ պետությունից որպես ՀՀ քաղաքացի Հայաստան է վերադարձել վերադարձի վկայականով, անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ ՀՀ վերադառնալուց հետո այդ վկայականը այլևս չի համարվելու անձը հաստատող փաստաթուղթ և դրանով չի կարողանալու դուրս գալ Հայաստանից, անհրաժեշտ է ստանալ անձնագիր,
✅ճամփորդելուց առաջ պարզել հյուրընկալող պետության իրավական պահանջները. տվյալ երկիր մուտք գործելու համար անձնագիրը առնվազն ինչքան ժամկետով պետք է վավերական լինի,
✅եթե երեխան ճամփորդելու է առանց ծնողի, պարզել հյուրընկալ պետությունը ուղեկցողից պահանջելու է ծնողի գրավոր համաձայնությունը, թե ոչ,
✅անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ այս տարվա հունվարի 1-ից այլևս ՀՀ անձնագրերում չեն դրվում օտարերկրյա պետությունում վավերականության կլոր կնիքները, անձնագիրը համարվում է վավերական փաստաթղթում նշված ընդհանուր ժամկետով, անկախ կլոր կնիքի առկայությունից կամ բացակայությունից,
✅ Վրաստան կարող է անձը մեկնել նաև նույնականացման քարտով, եթե անձնագիրը մոտը չէ, բայց նույնականացման քարտը պետք է պարտադիր լինի չիպով քարտերից և անձնագրի ժամկետը պետք է լրացած չլինի:
✈️? ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեխաների ճամփորդության հարցը միշտ եղել է խնդրահարույց, առավել ևս հարցադրումներն ակտիվանում են ամառվա հանգստի սեզոնով պայմանավորված. եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, արդյոք ուղեկցողը իր հետ պետք է ունենա լիազորագիր:
ՀՀ-ում չի գործում իրավական ակտ ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից եքի և ՀՀ մուտք գործելու վերաբերյալ (օրինակ, ՌԴ-ն իր քաղաքացիների մասով ունի նման օրենք):
Այսինքն, ՀՀ-ից դուրս գալու դեպքում, եթե ՀՀ քաղաքացի երեխան ծնողի հետ չի գնում, ուղեկցողի մոտ լիազորագրի բացակայությունը չի կարող ազատ տեղաշարժի սահմանափակման հիմք հանդիսանալ (եթե իհարկե երեխայի առևանգման մասին չէ խոսքը): Խնդիրը կայանում է ընդունող պետության հետ. պրակտիկայում լինում է պահանջում են, լինում է ոչ: Առավել ևս խնդրահարույց է մեքենայով մի քանի երկրների տարածքներով անցնելը:
Կարծում եմ բարդություններից խուսափելու համար առավել վստահելի և ապահով կլինի լիազորագրերով ճամփորդելը, եթե երեխան ծնողի կամ ծնողների հետ չի գնում:
https://www.facebook.com/share/v/eUCLyHjjdhmbgXxL/?mibextid=WC7FNe
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
Любите Пророка, читайте салават!
https://t.me/RKadyrov_95?boost
https://t.me/boost/kadyrov_95chat
Vkontakte: https://vk.com/ramzan
Twitter: https://twitter.com/rkadyrov
Last updated 4 days, 2 hours ago
Last updated 1 month ago