ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։
🇦🇲Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցակետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները։
Նիկոլ Փաշինյան
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Նիկոլ Փաշինյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է.
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։
Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։
Նիկոլ Փաշինյան
ԲԴԽ նախագահը տեղեկացրել է պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին
Ըստ մամուլի՝ հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում այն պատճառով, որ ․․․ Իրանի իսլամական հանրապետության ղեկավարությունը որոշել է թանկացնել դիզվառելիքի գները, որը նրանք պարտավոր են գնել ետ վերադառնալիս, քանի որ այդ պարտադիր կարգի համաձայն՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Իսկ Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները․․․
Ուզում եմ հասկանալ, թե նրանք ինչպես են ազդելու Իրանի իշխանության որոշումների վրա, որքան էլ բողոքը հիմնավոր է, ու առավել ևս որ փակել են միջպետական ճանապարհ, որից ավելի շատ տուժելու ենք մենք․․․
Հա, ու մի տեսակ "պատահական կոռելացիա" չէ արդյոք, որ Հայաստանը ստանձնում է Իրանի հետ սահմանի պատասխանատվությունը ու Սպուտնիկ Արմենիան չափազանց ոգևորված հայտնվում է ճիշտ բողոքի վայրում, ինչպես որ Տավուշում դելիմիտացիայի մեկնարկին Վրաստանի հետ միջպետական ճանապարհի փակման դեպքում էր․․․ Եսի՞մ․․․
Ստյոպա Սաֆարյան
☀️ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
?️ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Ալիևը հայտնել է, որ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը