Antivirus

5 days, 13 hours ago

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։

Նիկոլ Փաշինյան

@AntivirusAS

5 days, 14 hours ago

ԲԴԽ նախագահը տեղեկացրել է պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին

@AntivirusAS

6 days ago

Ըստ մամուլի՝ հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում այն պատճառով, որ ․․․ Իրանի իսլամական հանրապետության ղեկավարությունը որոշել է թանկացնել դիզվառելիքի գները, որը նրանք պարտավոր են գնել ետ վերադառնալիս, քանի որ այդ պարտադիր կարգի համաձայն՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Իսկ Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները․․․

Ուզում եմ հասկանալ, թե նրանք ինչպես են ազդելու Իրանի իշխանության որոշումների վրա, որքան էլ բողոքը հիմնավոր է, ու առավել ևս որ փակել են միջպետական ճանապարհ, որից ավելի շատ տուժելու ենք մենք․․․

Հա, ու մի տեսակ "պատահական կոռելացիա" չէ արդյոք, որ Հայաստանը ստանձնում է Իրանի հետ սահմանի պատասխանատվությունը ու Սպուտնիկ Արմենիան չափազանց ոգևորված հայտնվում է ճիշտ բողոքի վայրում, ինչպես որ Տավուշում դելիմիտացիայի մեկնարկին Վրաստանի հետ միջպետական ճանապարհի փակման դեպքում էր․․․ Եսի՞մ․․․

Ստյոպա Սաֆարյան

@AntivirusAS

1 week, 6 days ago

☀️ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

🌡️ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

@AntivirusAS

1 week, 6 days ago

Ալիևը հայտնել է, որ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը

@AntivirusAS

2 weeks, 2 days ago

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է՝ Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ․

«Պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում»,- Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեհդի Սոբհանին:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար․ «Երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին»:

@AntivirusAS

2 weeks, 5 days ago

Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

@AntivirusAS

2 weeks, 5 days ago

Ադրբեջանը և Իրանը Կասպից ծովում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել։

@AntivirusAS

2 weeks, 5 days ago

Հայ-թուրքական սահմանին Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պլանավորել են ծախսել 800 մլն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի։

@AntivirusAS