«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»
• Հարցերի համար | @hayerenfilm_bot
• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd
• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr
? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:
Last updated 1 year, 8 months ago
✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot
Մանուկ Աբեղյանը մեծանուն այն եզակի գիտնականներից է, ով ոչ միայն ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլեւ դասավանդել և ղեկավարել այն։ Մեծ հայագետն իր կոթողային աշխատությունների մեծ մասը կամ գրել, կամ մտահաղացել է ճեմարանական շրջանում։ Աբեղյանը մինչև կյանքի վեջին օրը չի խզել շփումները Մայր Աթոռի հետ: Ավելին՝ նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։
Պատվիրան եւ ազատություն
«Ես եմ քո տեր Աստվածը, որ քեզ հանեցի ստրկության տնից»: Առաջին այս պատվիրանն ինչպե՞ս է առնչվում ազատության գաղափարի հետ եւ ինչպե՞ս է մեկնաբանվում Քրիստոսի կողմից. Մեկնաբանում է տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հունվարի 5
Անկեղծ եղիր ինքդ քո եւ մեր Տեր հիսուս Քրիստոսի առաջ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (Դշ. ԲԿ. Գ օր Ս. Ծննդեան: Եբր. 1.1-12: Մատթ. 2.13-23: ):
Գրոց ու բրոց հետքերով
2024 թ. լրանում է Գարեգին Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքի հրատարակության 150-ամյակը։ Հայ բանագիտության ու ազգագրության համար այս նշանակալի գրքում ի թիվս այլ կարևոր նյութերի, հրատարակվել է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը։ Տեսաֆիլմում ներկայացվում է այս գիրքը, ուղեկցությամբ՝ Սասունում 2024 թ. իրականացված նկարահանումների բացառիկ կադրերի, որտեղ ներկայացված է ազգային էպոսում հիշվող վայրերը, հուշարձաներն ու եկեղեցիները, հայաբնակ գյուղերն ու մարդիկ։
Բաբելոն՝ «աստվածների դուռ»
Բաբելոնի աշտարակաշինությունը առաջին կոլեկտիվ մեղքն էր։ Այստեղ տեղի է ունենում մեղանչման դրսեւորում հասարակական, քաղաքական, կոլեկտիվ իմաստով։ Եթե Ադամ և Եվա դրվագում, Կայեն և Աբել դրվագում անհատական մեղքեր են գործում, ապա այստեղ գործում են հավաքական մեղք, որը իշխանության մեղքն է։ Որեւէ հավաքականության մեջ միշտ կա իշխանության չարաշահման խնդիր և անցնում է այն ուժի խոսքը, որը տիրապետություն ունի։ Ի՞նչ հակադրություն կա Բաբելոնի աշտարակաշինության և Հոգեգալսուտի արարողությունների միջև, ի՞նչ նմանություններ ունեն մեր այսօրվա կյանքի հետ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։
Ողորմություն բաշխեք ոչ թե խղճահարությամբ, այլ սիրով
Եթե ողորմություն ես բաշխում, բաշխիր այնպես կարծես Աստծուն ընծա ես մատուցում, որովհետեւ դա է Հիսուս Քրիստոսի կամքը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյան: (20 Դշ. ԲՁ. Գ օր Յիսնակաց պահոց: Կող. 1.24-2.7: Ղուկ. 11.33-42: )
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 180-րդ
Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի տնօրեն Սպարտակ Վարդանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է չինարենի իմացության նշանակությունը, ամենաարագ զարգացող այդ գերտերության հետ բարեկամության կամուրջներ կառուցելու գործում դպրոցի շրջանավարտների դերակատարության կարևորությունը։
Պատվիրաններին հետեւելը նաեւ մեր սերունդների համար է
Աղոթիր այսօր քո մտերիմի համար, քո ընտանիքի անդամի համար։ Աղոթիր, որպեսզի Տերը ներս գործի նրա կյանք և իր հպումով բժշկի նրան։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(15 Ուր. ԳԿ. Պահք: Եփես. 6.13-24: Ղուկ. 9.37- 44: )
Վստահ օգտագործեք Տիրոջ տված շնորհները
Աղոթքով դիմեք Տիրոջը, որ մեր միջից դուրս հանի երկչոտությունն ու անվստահությունը, որպեսզի կարողանանք վստահությամբ փառաբանել մեր Տիրոջը և Աստծու տված շնորհները օգտագործել, ծառայեցնել ի շահ մեր մտերիմների։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(14 Եշ. ԳՁ. Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին: Առ. 28.10- 18: Բրք. 3.31-4.4: Բ Տիմ. 1.6-12: Մատթ. 19.27-29: )
Անտնության ժամանակներ
ՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»
• Հարցերի համար | @hayerenfilm_bot
• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd
• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr
? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:
Last updated 1 year, 8 months ago
✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot