Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Անկախության 21

Description
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago

6 months, 1 week ago

Ինչու՞ մեր բնակելի շենքերը կառուցելիս չենք մտածում ռմբապաստարանների մասին:

Հարցը պետք է հասնի պատերազմին,
Երևանը ռմբակոծման եզրին լինի, ու մենք ստիպված լինենք նորից զիջելու ինչ-որ բաներ (տարածք, արժանապատվություն և այլն): Զուտ որովհետև հիմա «ռմբապաստարանով թանկ ա»:

Շախմատը դպրոցական ծրագրում ներառած ազգը չի կարողանում մի քայլ առաջ մտածել, կամ չի ուզում:

6 months, 3 weeks ago

Ո՞րն է հայ ազգի առաքելությունը. պայքա՞րելը, գոյատևե՞լը, թե՞ ստեղծագործելը:

Վստա´հ եմ, որ վերջինը, քանի որ վերոնշյալ առաջին երկուսը ճանապարհ կամ միջոց են դեպի երրորդը:
Իսկ դրա համար անհրաժեշտ է միջավայր ստեղծել, որում հայը կկարողանա իրեն թույլ տալ վերջապես հայ լինել: Դա առանց կայուն զարգացող, հզոր ու անկախ պետականություն չեմ կարծում, որ հնարավոր է: Ինչը նշանակում է, որ իրական, այլ ոչ թե նմուշային հայապահպանությանը հասնելու առաջին քայլը պետություն ունենալն է, որը կհամապատասխանի այժմյա քաղաքակիրթ երկիր կոչվելու ստանդարտներին.
🔹արդար դատարաններ
🔹օրենքի գերակայություն
🔹փոփոխվող ու լեգիտիմ կառավարություն
🔹ազատ շուկայական հարաբերություններ
🔹մարդակենտրոն պետական քաղաքականություն
🔹կարգապահ և հուսալի բանակ

Իրականում այս ցանկը շարունակելի է: Կցանկանայի լսել Ձեր մոտեցումներն ու կարծիքները հզոր պետություն դառնալու վերաբերյալ:

7 months, 1 week ago
Անկախության 21
7 months, 1 week ago
Վերադառնալով մեր երկրի շահերի թեմային: Այս …

Վերադառնալով մեր երկրի շահերի թեմային: Այս տարածաշրջանը ռազմավարական հետաքրքրություն է հանդիսանում շատ երկրների համար, հենց մեկըճանապարհների և ենթակառուցվածքների տեսանկյունից: Ձախ նկարում պատկերված է մինչև ռուս\-ուկրաինական պատերազմի սկիզբը գործող ճանապարհը Ասիայից Եվրոպա: Աջ նկարում պատկերված է հնարավոր նոր «մետաքսե ճանապարհը», որը պետք է Հնդկաստանը Իրանով, Հայաստանով և Վրաստանով դուրս բերի Սև ծով:

Զարգացումները էնպիսինն են, որ այս ճանապարհը դառնում է առաջնային տարբերակներից մեկը, քանի որ սրա այլընտրանք Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրաել տրանսպորտային միջանցքի բացման բանակցությունները խաթարվեցին Իսրաել-Պաղեստին հակամարտության ֆոնին:

Այս ամենը գիտակցելով` կառավարությունը պետք է բաց չթողնի պատմական պահը և հնարավորինս կարճ ժամանակներում կազմակերպի հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը և շահագործումը:

7 months, 1 week ago
«Տեղն ա դրանց»...

«Տեղն ա դրանց»...
Բոլոր պատերազմներում անմեղ զոհերը միայն կարեկցանք ու ափսոսանք են առաջացնում: Բայց մենք մեզ հարց պետք է տանք.

Իսրաելը մեզ բարեկա՞մ է: Իսկ Պաղեստի՞նը: Իսկ ու՞մ հետ պետք է «լավ լինենք», որ մեր պետության ավտանգության ու բարեկեցության մակարդակը բարձրացնենք:

Եկեք էս հարցին պատասխանենք ու ըստ դրա առաջնորդվենք ում կողմից ենք, որովհետև բոլորն էլ «մեղկ» են կամ բոլորին էլ «տեղն ա»:

7 months, 2 weeks ago
Ընդհանրապես, Հայաստանի տնտեսության ու բնակչության ապակենտրոնացումը` …

Ընդհանրապես, Հայաստանի տնտեսության ու բնակչության ապակենտրոնացումը` Երևանից մարզեր, պետք է դարձնել հիմնական օրակարգ: Այդպիսի մոտեցումը կապահովի.

🔹Աշխատատեղեր մարզերում և ավելի բարենպաստ սոցիալական պայմաններ

🔹Ավելի հասանելի կրթություն

🔹Ներքին գաղթի և արտագաղթի տեմպերի նվազեցում

🔹Երևանի քաղաքային երթևեկության լիցքաթափում

🔹Անվտանգության մակարդակի բարելավում և այլն

Կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ (օրինակսուբվենցիոն ծրագրեր, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառ ուցում, եկամտահարկի վերադարձ մարզերում տուն կառուցելու դեպքում և այլն), բայց ընթացքը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, որ կարողանանք պետության ռազմավարական նպատակը համարել երկրի համաչափ զարգացումը:

7 months, 2 weeks ago

Կարծում եմ, որ պետք է կառուցել քաղաք՝ Արցախից ժամանած ու կացարան չունեցող (և ոչ միայն) մեր հայրենակիցների համար։ Դա կլուծի մի քանի ռազմավարական խնդիրներ։

🔹Առաջին` դեմոգրաֆիական
Մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կմնան Հայաստանում, քանի որ տան հարցը այլևս լուծված կլինի:

🔹Երկրորդմշակույթային Շփվելով իրար հետ արցախցիները հնարավորություն կունենան պահպանել ինքնատիպ մշակույթն ու հայոց լեզուն հարստացնող բարբառը, այնպես ինչպես դա անում են գյումրեցիները, վանաձորցիները, գորիսեցիները։

🔹Երրորդ` տնտեսական
Այդպիսի մեծ շինարարությունը արդեն իսկ տնտեսական աճին զարկ կտա։ Բացի այդ՝ հնարավորություն կտա արցախցիներին ապահովվել աշխատանքով հենց շինարարության մեջ: Նաև, կարծում եմ ՝ հետաքրքրություն կառաջացնի արտերկրի ներդրողների շրջանում՝ այդ քաղաքում արտադրություն հիմնելու համար։

🔹Չորրորդ` գաղափարային
Քաղաքի կառուցումը մեծ ծրագիր է, որը կմիավորի և կոգեշնչի հայերին ( հերիք է հիշել, թե ինչ ցնծությամբ էին կառուցում համալիրը սովետական միության տարիներին):

🔹Հինգերորդ` քաղաքաշինական
Զրոյից քաղաքի կառուցումը հնարավորություն է տալիս մշակել և սինթեզել ամենահայկական քաղաքի հատակագիծը և ընդհանուր տեսքը։

Այս ծրագրում կարծում եմ՝ պետք է ներգրավված լինեն հայ ամենանշանավոր ճարտարապետները, ուրբանիստները, ինժեներները, տնտեսագետները և այլոք։ Աշխատանքային խմբում պետք է լինեն մարդիկ, ովքեր կուսումնասիրեն ճարտարապետության և քաղաքաշինության թե’ հայկական, թե’ արտասահմանյան օրինակները՝ վերցնելով ամենալավը յուրաքանչյուր տեղից։

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 weeks, 5 days ago