• Հարցերի համար | @hayerenfilm_bot
• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd
• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr
#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային
🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:
Last updated 6 days, 12 hours ago
✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot
Առանց որևէ պաթոսի, զուտ քաղաքագիտություն:
Մոտիվացված քրիստոնյա դաշնակից էս տարածաշրջանում ունենալը նավթից ոչ պակաս ռեսուրս ա, էն էլ պոստինդուստրիալ դարաշրջանում:
Ինչու՞ մեր բնակելի շենքերը կառուցելիս չենք մտածում ռմբապաստարանների մասին:
Հարցը պետք է հասնի պատերազմին,
Երևանը ռմբակոծման եզրին լինի, ու մենք ստիպված լինենք նորից զիջելու ինչ-որ բաներ (տարածք, արժանապատվություն և այլն): Զուտ որովհետև հիմա «ռմբապաստարանով թանկ ա»:
Շախմատը դպրոցական ծրագրում ներառած ազգը չի կարողանում մի քայլ առաջ մտածել, կամ չի ուզում:
Ո՞րն է հայ ազգի առաքելությունը. պայքա՞րելը, գոյատևե՞լը, թե՞ ստեղծագործելը:
Վստա´հ եմ, որ վերջինը, քանի որ վերոնշյալ առաջին երկուսը ճանապարհ կամ միջոց են դեպի երրորդը:
Իսկ դրա համար անհրաժեշտ է միջավայր ստեղծել, որում հայը կկարողանա իրեն թույլ տալ վերջապես հայ լինել: Դա առանց կայուն զարգացող, հզոր ու անկախ պետականություն չեմ կարծում, որ հնարավոր է: Ինչը նշանակում է, որ իրական, այլ ոչ թե նմուշային հայապահպանությանը հասնելու առաջին քայլը պետություն ունենալն է, որը կհամապատասխանի այժմյա քաղաքակիրթ երկիր կոչվելու ստանդարտներին.
?արդար դատարաններ
?օրենքի գերակայություն
?փոփոխվող ու լեգիտիմ կառավարություն
?ազատ շուկայական հարաբերություններ
?մարդակենտրոն պետական քաղաքականություն
?կարգապահ և հուսալի բանակ
Իրականում այս ցանկը շարունակելի է: Կցանկանայի լսել Ձեր մոտեցումներն ու կարծիքները հզոր պետություն դառնալու վերաբերյալ:
Վերադառնալով մեր երկրի շահերի թեմային: Այս տարածաշրջանը ռազմավարական հետաքրքրություն է հանդիսանում շատ երկրների համար, հենց մեկըճանապարհների և ենթակառուցվածքների տեսանկյունից: Ձախ նկարում պատկերված է մինչև ռուս\-ուկրաինական պատերազմի սկիզբը գործող ճանապարհը Ասիայից
Եվրոպա: Աջ նկարում պատկերված է հնարավոր նոր «մետաքսե ճանապարհը», որը պետք է Հնդկաստանը Իրանով, Հայաստանով և Վրաստանով դուրս բերի Սև ծով:
Զարգացումները էնպիսինն են, որ այս ճանապարհը դառնում է առաջնային տարբերակներից մեկը, քանի որ սրա այլընտրանք Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրաել տրանսպորտային միջանցքի բացման բանակցությունները խաթարվեցին Իսրաել-Պաղեստին հակամարտության ֆոնին:
Այս ամենը գիտակցելով` կառավարությունը պետք է բաց չթողնի պատմական պահը և հնարավորինս կարճ ժամանակներում կազմակերպի հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը և շահագործումը:
Կարծում եմ, որ պետք է կառուցել քաղաք՝ Արցախից ժամանած ու կացարան չունեցող (և ոչ միայն) մեր հայրենակիցների համար։ Դա կլուծի մի քանի ռազմավարական խնդիրներ։
?Առաջին` դեմոգրաֆիական
Մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կմնան Հայաստանում, քանի որ տան հարցը այլևս լուծված կլինի:
?Երկրորդմշակույթային
Շփվելով իրար հետ
արցախցիները հնարավորություն կունենան պահպանել ինքնատիպ մշակույթն ու հայոց լեզուն հարստացնող բարբառը, այնպես ինչպես դա անում են գյումրեցիները, վանաձորցիները, գորիսեցիները։
?Երրորդ` տնտեսական
Այդպիսի մեծ շինարարությունը արդեն իսկ տնտեսական աճին զարկ կտա։ Բացի այդ՝ հնարավորություն կտա արցախցիներին ապահովվել աշխատանքով հենց շինարարության մեջ: Նաև, կարծում եմ ՝ հետաքրքրություն կառաջացնի արտերկրի ներդրողների շրջանում՝ այդ քաղաքում արտադրություն հիմնելու համար։
?Չորրորդ` գաղափարային
Քաղաքի կառուցումը մեծ ծրագիր է, որը կմիավորի և կոգեշնչի հայերին ( հերիք է հիշել, թե ինչ ցնծությամբ էին կառուցում համալիրը սովետական միության տարիներին):
?Հինգերորդ` քաղաքաշինական
Զրոյից քաղաքի կառուցումը հնարավորություն է տալիս մշակել և սինթեզել ամենահայկական քաղաքի հատակագիծը և ընդհանուր տեսքը։
Այս ծրագրում կարծում եմ՝ պետք է ներգրավված լինեն հայ ամենանշանավոր ճարտարապետները, ուրբանիստները, ինժեներները, տնտեսագետները և այլոք։ Աշխատանքային խմբում պետք է լինեն մարդիկ, ովքեր կուսումնասիրեն ճարտարապետության և քաղաքաշինության թե’ հայկական, թե’ արտասահմանյան օրինակները՝ վերցնելով ամենալավը յուրաքանչյուր տեղից։
• Հարցերի համար | @hayerenfilm_bot
• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd
• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr
#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային
🚘 Գովազդի համար - @RubGerm
💵 1 մեքենա գովազդելը առժի 1000 դրամ 👈🏻
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:
Last updated 6 days, 12 hours ago
✉️Կապ մեզ հետ` @hayeren_serialner_kap_bot