Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Azerbaijan Today

Description
Թշնամու հետ իր իսկ զենքով.....
Ամենօրյա նորություններ Ադրբեջանից։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 weeks, 3 days ago

🇦🇿⚡️🇦🇲 Իլհամ Ալիև.

📍Երբ ես ասում եմ, որ հայերի սահմանադրությունը պետք է փոխել, դա իմ կողմից կոպտության դրսևորում չէ, ոչ՜, դա նախապայման է։

📍Նույն կերպով ես համարում եմ, որ նրանք պետք է փոխեն զինանշանը, որի վրա Արարատն է։ Նրանք Հայաստանում բազմաթիվ սարեր ունեն, ուզում են, թող մեկ այլ սար ընտրեն։

📍Ես չեմ բացառում, որ ապագայում Հայաստանը ադրբեջանական գազ է կարողանալու գնել։ Եթե հաշվի առնենք մոտ լինելը և ենթակառուցվածքը, տրամաբանական է, որ այդպիսի համագործակցությունը բնական կլինի։

3 weeks, 5 days ago

⚡️⚡️Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հայաստանը համաձայնվել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տեղ չգտնի ստորագրվելիք խաղաղության պայմանագրում։

3 weeks, 5 days ago

🇦🇿⚡️Իլհամ Ալիև.
📍Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը Հայաստանին մեր դեմ են զինում, այն էլ անում են դա ցուցադրական կերպով։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել։ Մենք այդ դիրքորոշումը բացահայտ կերպով հայտնել ենք Հայաստանի կառավարությանը և այսօր Հայաստանի խնամքը ստանձնող կողմերին։ Եթե մենք ռեալ վտանգ տեսնենք մեր հանդեպ, ապա ստիպված ենք լինելու լուրջ միջոցներ ձեռնարկել։

2 months, 3 weeks ago

🇦🇿⚡️Ադրբեջանի արտգործնախարար.

📍Ադրբեջանը հետաքրքրված է խաղաղության ուղղությամբ բանակցությունները շարունակելու գործընթացով։ Հայաստանի սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջները անընդունելի են։

2 months, 4 weeks ago
***🇦🇲******🇦🇿*** Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի …

🇦🇲🇦🇿 Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զեյնալին տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում՝ հայտնելով, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից իրեն տարել են ոստիկանական բաժանմունք:
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- պարզաբանել է նա:
«Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Հուսով եմ մեր (ադրբեջանական-խմբ.) պետական կառույցները կաջակցեն ինձ: Այս պահին ես գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում»,- գրել է նա:

‼️Ենթադրվում է, որ Հայաստանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարել է 44֊օրյա պատերազմի օրերին գործած հանցանքների (տես նկարում) և հայտարարությունների համար։

2 months, 4 weeks ago
***⚡️******⚡️***Օկուպացված Ստեփանակերտում բարբարոսաբար ոչնչացվել է Ալեքսանդր …

⚡️⚡️Օկուպացված Ստեփանակերտում բարբարոսաբար ոչնչացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը։

3 months ago

🇹🇷🇦🇿 Իլհամ Ալիևը մոտակա օրերին այցելելու է Թուրքիա։

3 months ago

🇦🇲⚡️⚡️🇦🇿 Ադրբեջանի ՊՆ֊ն հերթական կեղծ տեղեկությամբ հայտնում է, որ փետրվարի 16֊ին ժամը 12։50֊ին Վարդենիսի շրջանում տեղակայված դիրքերից Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերով կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

‼️Դատելով այն հանգամանքից, որ վերջին 2 հաղորդագրություններում, որպես հորինված սադրանքի ուղղություն նշվում է Վարդենիսի շրջանը` մեծ է հավանականությունը, որ թշնամին սադրանքի կդիմի հենց այդ ուղղությամբ։ Հավանական ուղղություններ են նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։

3 months ago

🇦🇿 Իլհամ Ալիև.

📍Հայաստանի հերթական սադրանքին արագ համապատասխան պատասխան տրվեց և թշնամին պատժվեց։ Դա նրանց համար և առաջին հերթին նրանց մեր վրա ուղարկողների համար ազդանշան էր, որ մեր դիմաց ոչ֊ոք չի կարող կանգնել։

📍Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ տեսքի և չհրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից, ապա խաղաղության պայմանագիր չի լինելու։

📍Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց նաև նրանք պետք է հրաժարվեն հավակնություններից։ Մեր հետ շանտաժի լեզվով խոսելը նրանց վրա թանկ է նստում։

📍Հայաստանը կարծես մոռացել է 44֊օրյա պատերազմի արդյունքները կամ հավանական է, որ ինչ֊որ մեկը նրանց հրահրում է չկատարել պսրտավորությունները։

3 months, 1 week ago

🇦🇿‼️Ադրբեջանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը ընտանիքի հետ միասին քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago