Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Revolutionaries

Description
Հոգու հիվանդություն ունեն ժողովուդները, երբ բողոքում են իրենց Հայրենիքից։

Գարեգին Նժդեհ
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 months ago

4 months, 3 weeks ago

Հայ մեռնինք

Ո՛չ,եղբարք, ո՛չ օտարներէն չըկա՛յ յոյս։
Մի՛ աչուընիդ դարձնէք յայս յայն կոյս։
Օտարն ըզձեզ թէեւ սիրէ հիւրաբար,
Օտարն՝ ա՛հ, մի՛շտ է օտար։
Օտարը ձեր վիշտ կը դիտէ անգորով,
Ի՞նչ փոյթ որ դուք թափէք անցունք արիւնով։
Ով որ Հայ չէ, Հայուն ցաւեր նա չըզգար,
Ի՞նչ կը խաբուիք անդադա՛ր։
Մի՛, դուք ձեր յոյս մի՛ աւանդէք օտարին,
Մի՛ խոր վերքերըդ ցուցանէք անգութին։
Արգահատա՞նըս կը յուսայք, օգնութի՞ւն,
Ձեր կը ծաղրե՛ն մերկութիւն։
Գիտեմ ձեր բեռը ծա՛նր է ծա՛նր, ով Հայեր։
Բայց կը կարծէ՞ք զայն վերցընեն օտարներ։
Թողէ՛ք զօտար, տուէ՛ք եղբայր եղբօր թեւ
Եւ զօրացէ՛ք անդեդեւ։

5 months ago

ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել,
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի հույսով փայփայել,
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դեպի երկինք ու արև.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նայել է դեպի երկիրն իր քարե.
Եվ ուղղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ...
Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
Եվ կոչվում է նա... հայրենի կարոտ:

Գևորգ Էմին

5 months ago

Գուցե մեղադրեք ինձ այն բանում, որ ես ռուսների և թուրքերի մեջ հավասարության նշան եմ դնում:
Չմեղադրե՛ք, եթե ոչ՝ ռուսին ավելի վատը կհամարեմ, քան թուրքին: Որովհետև առաջ ցարական Ռուսաստանն ընդունեց «Հայաստան առանց հայերի» լոզունգը, նոր՝ սուլթանական Թուրքիան:
Իսկ Սովետական Ռուսաստանը, որ կոչվեց «եղբայրական Ռուսաստան», զենք մատակարարեց Մուստաֆա Քեմալ փաշային, որ նա մի անգամ կոտորած հայերին... երկրորդ անգամ կոտորի:
Նման դեպքերում չգիտեմ՝ ռուսն ի՞նչ է ասում, բայց գիտեմ, որ թուրքն ասում է՝
- Իքիսինե ուչ նահլաթ …
(ikisine üç nahlat ) - թրք. բառացի՝ երկուսին՝ երեք անեծք (երկուսին մի գերեզման դնեմ):

Լեռ Կամսար, 1965թ․, "Ծերուկների մանկապարտեզ"

5 months ago

«Մոլորված այս մութ խավարի մեջ օտարության,
Ես քեզ կփնրտեմ հավերժ իմ չքնաղ Հայաստան:
Եվ եթե ցմահ գերի դառնամ պանդխտության,
Քեզ կպահեմ սրտիս մեջ իմ չքնաղ Հայաստան»

5 months ago
5 months ago

Ara Gevorgyan - Adana

5 months, 1 week ago

-… Ով այբ, բեն, գիմ մինչև ֆե սովորեց՝ լեզվաբան դարձավ մեր գլխին և մեր մտքերն աղավաղեց, - ասաց մի զայրացած բառ:
- Կոնկրետ ինչո՞ւմ եք մեղադրում լեզվաբաններին:
- Կոնկրե՞տ, - տեղից վեր կենալով ասաց «սեր»-ը, - աշխարհի բոլոր բառերի հետ կարելի է խաղալ, բայց ինձ հետ չի կարելի: Ես եմ կյանք տալիս տիեզերքին, առանց ինձ մարդկությունը ոչ կաճեր, ոչ կբազմանար: Ես առաջ գրվում էի «է»-ով, և ոչ մի
ամուսնալուծություն տեղի չէր ունենում: Բայց երբ «է»-ն դարձավ «ե»՝ ամեն մարդ սկսեց իր կինը թողնել:
Ձայն է վերցնում «օրոր» բառը և ասում.
- Դարեր շարունակ մայրերը իրենց երեխաներին «օրօր» են ասել և փոքրիկները մուշ-մուշ քնել են: Հիմա հանկարծ «օրօր»-ը «օրոր» դարձավ, և քնած երեխաները մեկեն աչքերը բացին ու վեր թռան: Եվ այդ բնական է, երբ «օրօր»-ը մեկ «օ»-ով է գրվում, մյուսը՝ «ո»-ով՝ երեխա՞ կքնի:
Հետո ասեմ ընդհանրապես, որ այս տարապայման փոփոխությունների հետևանքով «օ»-երը իրենց տեղը կորցրեցին: Ինչո՞ւ պիտի «օ»-ն միայն բառի սկիզբը գրվի և իրավունք չունենա բառի մեջ մտնելու, այն էլ ձմեռվա բքերին: Առաջ «ոչ» ժխտականը գրվում էր «ո»-ով. բերին կողքին մի «վ» դրին և դարձրին «վոչ»: Հետո էլի «վ»-ն հանեցին, թողին «ոչ»: Եղա՞վ: Մի լեզվաբան էլ կարող է «ոչ»-ին «պ» կցել ու դարձնել «պոչ»: Մենք «պոչ»-ով ինչպե՞ս ժխտենք:
Այդ ժամանակ տեղից բարձրանում է «հեղափոխությունը» և ասում.
- Ֆրանսիական մեծ հեղափոխությունը ես կատարեցի: Վա՞տ կատարեցի: Ո՛չ: Թեև Ֆրանսիայում կարգերը չփոխվեցին, բայց ողջ մարդկության ուղեղը տակնուվրա եղավ իրենց գլխում, և նրանց քաղաքական աչքերը բացվեցին:
Հոկտեմբերին Ռուսաստանը իր երկրում «ռևոլյուցիա» կատարեց, Հայաստանը՝ «հեղափոխություն»: Ինչո՞ւ «հեղափոխությունը» դուրս արիք հայկական բառարանից և ներս առիք ռուսական «ռևոլյուցիան» և գժտություն առաջ բերիք… բառարանի մեջ:
«Հեղափոխությունը» նստավ, վեր կացավ «պարտիան»: Նա ասաց.
- Մենք ծնվել էինք «կուսակցություն», ուզում էինք մեռնել «կուսակցություն», ինչո՞ւ դարձրիք հանկարծ «պարտիա»: Հայ ազգը ինչքան մարդ, այնքան կուսակցություն ունի. ո՞ր մեկը դառնա «պարտիա»:

Լեռ Կամսար, 1963թ․ /սեղմագրված/

5 months, 1 week ago
5 months, 1 week ago
Ծանոթացեք 17 ամյա Լեպա Ռատիչն է …

Ծանոթացեք 17 ամյա Լեպա Ռատիչն է նկարում` ազգությամբ սերբ այս աղջիկը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է նացիստների դեմ լինելով հարավսլավացի պարտիզանական խմբի անդամ դեռ 15 տարեկանից։

1943թ. փետրվարի 8ին նրան գերևարում են։ Դատապարտում են կախաղանի միջոցով մահապատժի, բայց նացիստները խոստացան նրան ազատ արձակել, եթե ասի իր ընկերների և առաջնորդների անունները, իսկ Լեպան պատասխանեց.
- Դուք կծանոթանաք նրանց հետ, երբ գան իմ վրեժը լուծելու...

5 months, 2 weeks ago

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնացեք:
Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 2 months ago