Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

ՀԱՍԵ Արցախի թեմ

Description
Advertising
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago

7 months, 2 weeks ago

ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԵԹԵՐ 💔

👤 Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան 🙏

7 months, 3 weeks ago

♰ Տոնախմբվեց Խաչվերացը ♰

«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եվ գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Քրիստոսի այս խոսքերը մեզ ուսուցանում են, որ քրիստոնյա լինել նշանակում է ձերբազատվել եսակենտրոն կյանքից:

Թե ինչպես անցավ Խաչվերացի տոնը Արցախի թեմում, դիտեք տեսանյութում😇

7 months, 3 weeks ago
♰ Խաչվերացի տոնը սիրո և սրտացավության …

♰ Խաչվերացի տոնը սիրո և սրտացավության մթնոլորտում ♰

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը` Սուրբ Խաչին նվիրված 4 տոներից գլխավորը և Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը:

«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եվ գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Քրիստոսի այս խոսքերը մեզ ուսուցանում են, որ քրիստոնյա լինել նշանակում է ձերբազատվել եսակենտրոն կյանքից:

Այսօր` սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչը արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցն էր, ով շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ ու ներկայացնելով խաչի խորհուրդը Քրիստոնեությունից ներս, շեշտեց. «Քրիստոնյայի հաղթական զենքը խաչն է»:

Տոնի առթիվ «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ` որպես արցախցիների հանդեպ սիրո և հոգատարության դրսևորում, ձեռք էր բերվել տեղական խաղող, որը Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնի միջոցով և երիտմիության անդամների օգնությամբ բաժանվեց Պատարագի մասնակից ժողովրդին:

7 months, 3 weeks ago
Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին

Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին

«Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18)

Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ,
Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը Հռոմի Պատրոնիկե թագուհու նախաձեռնությամբ եւ Հակոբոս Տեառնեղբոր օգնությամբ խաչի գյուտն է, երկրորդը 327 թ. Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինե կայսրուհու կողմից Խաչափայտի գտնելն ու գողգոթայի տարածքում այդ առիթով կառուցված Սուրբ Հարության տաճարում հանդիսավոր վեր բարձրացնելը։ Սակայն Խաչվերացի տոնի վերջնական հաստատումը առնչվում է Խաչափայտի վերեդարձի հետ։

Մանրամասն ⤵️⤵️⤵️

https://www.facebook.com/100079511620436/posts/pfbid02MPkK3gopRMMGBBvSBaV1aTfdrjjvXTXPSKunMWEamKBtACCad5YNqnzrJ3XcrCc9l/?mibextid=cr9u03

7 months, 3 weeks ago
Հոգևոր կրթությունն առաջնագծում` ի հեճուկս բոլոր …

Հոգևոր կրթությունն առաջնագծում` ի հեճուկս բոլոր դժվարությունների

Շրջափակված Արցախում այսօրսեպտեմբերի 16\-ին, վերսկսվել են թեմի [կիրակնօրյա դպրոցների](https://artsakhdiocese.am/qdk\-kentron/qristoneakan\-dastiarakutyun/sunday\-school) դասերը: Չնայած այս դժվար պայմաններում անհնար է դասերն անցկացնել երեխաների համար հաճելի «քաղցր» ընդմիջումներով, այնուամենայնիվ հոգևոր սննդի քաղցն առավել համառ գտնվեց: Կիրակնօրյա դպրոցների սաները կրկին մեծ ոգևորությամբ հաճախեցին դասերին և´ նոր գիտելիքների սպասումով և´ ընկերներին հանդիպելու ցանկությամբ լցված: Մեր ուսուցիչներից մեկը մի գեղեցիկ ու հուզիչ դիտարկում արեց` նշելով, որ մի տեսակ երեխաները մեծացել են իրենց տարիքին անհամահունչ: Նրանց անհոգ առօրյան այսօր դարձել է հանապազօրյա հացի հայթայթումը:

Կիրակնօրյա դասընթացի առաջին թեման նախապատրաստումն էր տարվա գլխավոր տոներից մեկի: Խաչվերացի տոնի մասին այսօրվա ստացած գիտելիքները կօգնեն երեխաներին ճշտությամբ ըմբռնեն վաղվա տոնական օրը:

7 months, 4 weeks ago
**Թեմակալ առաջնորդի հանդիպումը Քերոլայն Քոքսի հետ

**Թեմակալ առաջնորդի հանդիպումը Քերոլայն Քոքսի հետ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:

Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերը փոխանցեց Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին Արցախի հարցով մտահոգված լինելու համար: Հյուրերը հետաքրքրված էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:

Քննարկվեց Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:**

7 months, 4 weeks ago
Ծննդյան տարեդարձ

Ծննդյան տարեդարձ

Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանի

🎊🎊🎊🎊🎊

Արժանապատիվ Տեր Հա՛յր, Արցախի թեմի անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը։ Մաղթում ենք Ձեզ ընտանյաց երջանկություն, քաջառողջություն և երկարամյա բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Աներեր կամքով ընթացեք աստվածահաճո Ձեր ճանապարհով, և «Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը» (Ա Կորնթ. 1:8)։

7 months, 4 weeks ago
Ծննդյան տարեդարձ

Ծննդյան տարեդարձ

Արցախի թեմի նվիրյալ հոգևոր սպասավոր Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի

🎉🎉🎉🎉🎉

Արժանապատիվ Տեր Հա՛յր, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, գործոց հաջողություն և ընտանյաց մշտնջենավոր երջանկություն։

Շարունակեք ճշտությամբ ուղղորդել հոգեպես անկյալներին Ձեր հայրական իմաստությամբ, իսկ «Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է: Նա է ծլեցնում խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան» (Սրք. 1:22-23):

7 months, 4 weeks ago

ՍԿԻԶԲԸ ԴՐՎԵՑ «ԸՆԾԱ» ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵՒՈՐ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ս.թ. սեպտեմբերի 9-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մի խումբ նախանձախնդիր արցախցիների ձեռնարկումով Արցախի թեմում տրվեց «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի գործունեության մեկնարկը։

Կենտրոնը գործում է լիարժեք կամավորական սկզբունքներով, որի ղեկավար մարմինը կենտրոնի խորհուրդն է։ Խորհրդի առաջին նիստին քննարկվել են գործունեության սկզբնական փուլին առնչվող հարցեր, մասնավորապես ռազմավարության մշակման, ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքները, ինչպես նաև ակտիվ փուլում գտնվող սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համագործակցության, կամավորների և ֆինանսական ռեսուրսների հավաքագրման աշխատանքները: Խորհրդի կազմում ընդգրկվեցին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր պարտավորվեցին իրենց մասնագիտական կարողությունների շրջանակում ներգրավվել կենտրոնի գործունեությանը և նպաստել Արցախում սոցիալական բեռի թեթևացմանը` ներգրավելով կամավոր հիմունքներով կենտրոնի գաղափարները կիսող անձանց:

💫💫💫

https://artsakhdiocese.am/news/skizby-drvets-yntsa-hogevor-sotsial-hogebanakan-kentroni

ՀԱՍԵ Արցախի թեմ

«ԸՆԾԱ» ՀՈԳԵՎՈՐ - ՍՈՑԻԱԼ - ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեր նպատակն է կամավորական հիմունքներով՝ համագործակցությամբ Արցախում սոցիալ-հոգեբանական գործունեության դերակատարների հետ համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող…

**ՍԿԻԶԲԸ ԴՐՎԵՑ «ԸՆԾԱ» ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵՒՈՐ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ**
8 months ago
Սիրելի հայրենակիցներ

Սիրելի հայրենակիցներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմում բացվել է «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանականկենտրոնը, որի գլխավոր նպատակն է Արցախում ստեղծված ճգնաժամային պայմանները հնարավորինս մեղմելու համար աջակցել հասարակության խոցելի խմբերին՝ ծավալելով սոցիալ-հոգևոր–հոգեբանական գործունեություն։ Կենտրոնն իր աշխատանքը ծավալում է կամավորական հիմունքներով՝ համագործակցելով ԱՀ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ։

Կենտրոնը նպատակ ունի համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող արցախցիների կարիքները:

Կամավորական այս նախաձեռնությանը միանալու համար կարող եք կապվել Արցախի թեմի քարտուղարության հետ՝ կայքէջում նշված կոնտակտային տվյալներով։

«Ընծա» սոցիալ — հոգևոր – հոգեբանական կենտրոնին կարող եք կատարել ձեր նվիրատվությունը Արցախի թեմի կայքէջում՝, «Նպատակ» բաժնում նշելով համապատասխան տարբերակը («Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական աջակցության կենտրոն):

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 3 weeks ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 month, 2 weeks ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 2 months ago