Հ Բ Գ Ա Բ

Description
Հայաստանի Բանվորա-Գյուղացիական Ազատագրական Բանակ։

Այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդական բանակը։

Քաղաքական թևը՝ @amprop52

Կապ հեղինակի հետ՝ @amprop52_bot
We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago

2 years ago

FPV-դրոնների զարգացումը և հայակական հրետանին։ Ժամանակակից հրետանու հեռահարության ավելացման անհրաժեշտությունը։

Ժամանակակից պատերազմներում որոշիչ դեր է խաղում անօդաչու ավիացիան։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են անհամեմատ էժանագին դրոնները ոչնչացնում բազմամիլիոնանոց տանկերը, զրահափոխադրիչները, հետևակի մարտական մեքենաները, հրետանային համակարգերը և այլն։ FPV-դրոնների մասսայական օգտագործումը կարող է նույնիսկ կանգնեցնել ռազմավարական մասշտաբի հարձակումը։ Ներկայիս անօդաչու ավիացիան ռազմական պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է։ Այս պատճառով առաջանում է դրանից պաշտպանվելու անհրաժեշտությունը, սակայն ռազմավարական մասշտաբով FPV-դրոնների դեմ պայքարի արդյունավետ միջոց առայժմ դժվար է գտնել։

Մեծ խնդիր է դառնում ոչ միայն տանկերի, զրահափոխադրիչների և ՀՄՄ-ների պաշտպանումը, այլ նաև հրետանու։ Խնդիրն այն է, որ հայկական հրետանին՝ չնայած վերջին ձեռքբերումներին, կազմված է հնացած հաուբիցներից և նույնիսկ թնդանոթներից, որոնց հեռահարությունը չի գերազանցում 30-35կմ։ Այդ պատճառով հայկական զորքերը ստիպված են հրետանին տեղակայել ճակատային գծին չափազանց մոտ (ինչի վկան մենք դարձանք 2020 թվականի պատերազմում և ինչի պատճառով թշնամին նման հեշտ կերպով ոչնչացնում էր այն)։ Իսկ FPV-դրոնների հեռահարությունը գնալով ավելանում է։ Ուկրաինայում հանդիպում են մոդելներ, որոնք կարող են նույնիսկ ճակատային գծից 10-12 կմ այն կողմ խոցել թշնամու դիրքերը։

Հետևություն. անհրաժեշտ է հրետանին ճակատային գծից հնարավորինս հեռու պահել, և դա հնարավոր է անել միայն հրետանու հեռահարության ավելացման շնորհիվ։ Հիմա Հայաստանը սկսել է Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերել համեմատաբար մեծ հեռահարություն ունեցող հրետանային համակարգեր։ Անհրաժեշտ է նաև ձեռք բերել կառավարվող արկեր (ավելի լավ կլինի, եթե դրանց արտադրություն դրվի Հայաստանում) և շեշտը դրվի ինքնագնաց հրետանու վրա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, կան բոլոր շանսերը երկրում մեծ անօդաչու ավիացիայի ստեղծման համար։ Դա կարելի է համարել գլխավոր նպատակներից մեկը։

Հ Բ Գ Ա Բ

2 years, 1 month ago

Ամբողջ 20-րդ դարի ընթացքում հոգեբանական պատերազմի մասշտաբներն ու նշանակությունը շարունակաբար աճել են։ Ցայսօր այն վերածվել է պետությունների, ինչպես նաև կուսակցությունների, կրոնական-էթնիկական և պետությունների ներսում քաղաքական, ֆինանսական ու տնտեսական խմբավորումների միջև պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկի:
Երկու համաշխարհային պատերազմների փորձի ընդհանրացման հիման վրա հեղինակը ուրվագծում է ամերիկյան տեսակետները «հոգեբանական պատերազմի» բովանդակության, ձևերի և մեթոդների վերաբերյալ:

2 years, 1 month ago

«Պատերազմի արվեստը» տրակտատը ցանկացած մակարդակի հակամարտություններում վարքի ռազմավարության դասական ուղեցույց է՝ սկսած ռազմական գործողություններից մինչև քաղաքական բանավեճեր և հոգեբանական մրցակցություն: Լինելով ռազմական արվեստի վերաբերյալ բոլոր տրակտատներից առաջինը՝ այն, կիրառվել և կիրառվում է շատ ու շատ ռազմական և քաղաքական գործիչների կողմից:
Գիրքը հետաքրքիր կլինի բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ռազմական պատմության, ռազմավարության և ռազմական արվեստի մարտավարության ուսումնասիրությամբ:

2 years, 3 months ago
Հ Բ Գ Ա Բ
2 years, 3 months ago
Հ Բ Գ Ա Բ
2 years, 3 months ago
Հ Բ Գ Ա Բ
2 years, 5 months ago
2 years, 5 months ago

Հարց է ծագում. իսկ ինչի՞ համար է թշնամին դեռ ավելացնում այս ինքնաթիռների քանակը։ Պատասխանն ինքնին պարզ է։

Հ Բ Գ Ա Բ

2 years, 5 months ago

Դեռ չճշտված տվյալների համաձայն թշնամին Նախիջևանում դիրքավորվում է և պահեստազոր է ձգում դիրքեր։ Սա հարձակման պատրաստության նախանշան է։

Հ Բ Գ Ա Բ

2 years, 5 months ago
We recommend to visit

«Զգացե’ք էմոցիաների ալիքը մեզ հետ. յուրաքանչյուր պահը նոր պատմություն է»

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

? Գովազդի համար - @RubGerm
? 1 մեքենա գովազդելը առժե՝ 1000 դրամ ??
❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի, բովանդակության կամ ճշգրտության համար:

Last updated 1 year, 8 months ago